
Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց աջակցությունն են հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարում
Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց աջակցությունն են հայտնում երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում։ Վալենսիա քաղաքում ապրող Ատոմ Բաղդասարյանը վարակի տարածման այս ծանր օրերին որոշեց ձեռքերը ծալած չնստել: Իր ռեստորանում, որն այս օրերին կարանտինի պատճառով փակ է, ընտանիքի անդամների հետ, ամեն օր վաղ առավոտից հաց են պատրաստում և հասցնում ծառայության մեջ գտնվող ոստիկաններին, բուժաշխատողներին, վաճառակետերում աշխատողներին,…