Երկրաշարժից հետո Թուրքիային օգնություն է առաջարկել ավելի քան 45 երկիր

Երկրաշարժից հետո Թուրքիային օգնություն է առաջարկել ավելի քան 45 երկիր



Ավերիչ երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մեկտեղ մոտ 45 երկիր օգնություն է առաջարկել Թուրքիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014 մարդու, ավելի քան 5 հազարը վիրավորվել է, ավերվել է մոտ 3 հազար շենք: Թուրքիայի նախագահի խոսքով՝ այսօրվա երկրաշարժը երկրի ամենախոշոր բնական աղետն է 1939 թվականից ի վեր։

Ավելանում է զոհերի թիվը նաև Սիրիայում: Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացածների ցուցակում կա 326 մարդ, սակայն սա միայն նախնական տվյալ է։ Տարերային աղետից տուժել են Հալեպ, Լաթաքիա, Տարտուս և Համա նահանգները։

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։

Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։

Տեղեկացնենք նաև, որ դեսպանության և վրացական կողմի միջև կար նախնական պայմանավորվածություն, որ, Վրաստանում մտցված արտակարգ դրությունից և համընդհանուր կարանտինից ելնելով, արտերկրից Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացիների և դեսպանության ներկայացուցիչների միջև որևէ շփում պետք է բացառվի։