Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին»

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին»


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է սեպտեմբերի 18-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովի» (73rd International Astronautical Congress) մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Համաժողովի շրջանակներում  կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» (Space for All) խորագրով ցուցահանդեսը:
Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից՝ ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:
Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ Նախարարությունը նախատեսում է միջոցառման ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայանալ միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական լուծումները տիեզերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է:
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:
Նշենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:
 

7,3 մագնիտուդով երկրաշարժ` Ճապոնիայի հյուսիս-արևելքում

7,3 մագնիտուդով երկրաշարժ` Ճապոնիայի հյուսիս-արևելքում

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Օդերևութաբանական գործակալությունը հաղորդագրություն է տարածել Միյագիի և Ֆուկուշիմայի պրեֆեկտուրաների ափամերձ շրջաններում ցունամիի մասին։
 
Երկրաշարժի ուժգնությունը Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների որոշ հատվածներում ճապոնական 0-7 սեյսմիկ սանդղակով եղել է 6-ից ավելի բալ:
 
Գործակալությունը նշում է, որ ցունամիի ալիքներն արդեն հասել են նշված տարածքներին: Կանխատեսվել է, որ ալիքների բարձրությունը կհասնի մինչև մեկ մետրի:
 
Բնակիչներին խորհուրդ է տրվում հեռու մնալ լողափերից և խուսափել գետաբերաններից։

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ մեկնել են հայրենիք

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ մեկնել են հայրենիք

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով):

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։

https://www.facebook.com/365762960232986/posts/1676873699121899/