
Կարծախի Սբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերանորոգելու կարիք ունի
Ախալքալաքի շրջանի Կարծախի Սբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերանորոգման կարիք ունի։ Տանիքից առատորեն անձրեւի եւ ձյան հալված ջուրն է ներթափանցում, որը ավելի մեծ խնդիրներ եւ ավերածություններ է առաջացնում եկեղեցում։ Կարծախի Սբ Հովհաննես Կարապետ եկեղեցու անմխիթար վիճակի մասին Akhaltskha.net-ին տեղեկությունները տրամադրեց Հասմիկ Սաղաթելյանը։ Հասմիկի խոսքերով` վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 2012 թվականին։ «Տանիքի քարերի արանքը բետոն էր…