
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ,Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու…