Ախալցխայի թիվ չորսը  մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է գրեթե 70 տարի առաջ անմխիթար վիճակում է

Ախալցխայի թիվ չորսը  մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է գրեթե 70 տարի առաջ անմխիթար վիճակում է

Ախալցխայի թիվ չորսը  մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է գրեթե 70 տարի առաջ վատ վիճակում է։ Տեղի բնակիչները պահանջում են նոր մանկապարտեզ կառուցել։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպությունը միջնորդություն է ներկայացրել Ախալցխայի սակրեբուլոյում, որը ստորագրել են տեղի 360 բնակիչներ։ Այգում սովորում է 59 երեխա, շենքի արտաքին ճակատը և փայտյա պատուհանները վնասված են և կարիք ունեն վերականգնման։

Ինչպես մեզ տեղեկացնում են, երեխաներին այստեղ տաքացնում են փայտի վառարաններով։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության տարածաշրջանային համակարգող Թամունա Ուչիձեի խոսքով, վերոնշյալ խնդիրների պատճառով այգին անվտանգ միջավայր չէ երեխաների համար և չի կարող վերականգնվել։ Նրա խոսքով, 2016 թվականին քաղաքապետարանի այն ժամանակվա աշխատակիցները մշակել են այս այգին բարեկարգելու նախագիծ, թեև խնդիրը դեռ չի լուծվել։

 

Ախալցխայի շրջանից թվով 70 խոշոր եղջերավոր անասուն են գողացել

Ախալցխայի շրջանից թվով 70 խոշոր եղջերավոր անասուն են գողացել

Ախալցխայի շրջանից դեպի Թուրքիայի սահման թվով 70 խոշոր եղջերավոր անասուն են ամերիկական տեղափոխել։ Գողացված անասունները պատկանել են հայկական Չեչերեկ գյուղի չորս բնակչի։ Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ գիշերով գյուղին պատկանող արոտավայրում, որը սահմանակից է Թուրքիային։

Բնակիչների խոսքերով դեպքի վայրում կան ձիու ոտնահետքեր, որոնք անցնում են չեզոք գոտի։ Չեզոք գոտում էլ մնացել է մոլորված թվով չորս անասուն, որոնց իրավապահները չեն թույլատրում հետ վերադարձնել։ Նաեւ բնակիչներին չեն թույլատրում գնալ ոտնահետքերով դեպի չեզոք գոտի ասելով թե իբր չեզոք գոտում ոտնահետքերը կորչում են։

Ներքին գործերի նախարարություն հետաքննություն է սկսել դեպքի առիթով, սակայն ինչպես գյուղացիներն են ասում ոստիկանները կարծես լուրջ չեն վերաբերվում կատարվածին։

Հարկ է նաեւ նշել, որ սա առաջին դեպքն է Ախալցխայի շրջանում եւ այն հետաքրքրի ձեւով համընկավ տվյալ վայրերում ադրբեջանցի եւ թուշ հովիվների հայտնվելուն հետ, որոնք չնայած տեղի ֆերմերների դժգոհությանը իրենց ոչխարներին եւ անասուններին էին տեղափոխել արածելու Ախալցխայի շրջան։