
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է 4 մարդ
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպքեր, և ընդհանուր առմամբ վարակվածների թիվն աճել է մինչև 1341: Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն աճել է 4-ով և կազմում է 1092: 7082 մարդ գտնվում է կարանտինային գոտում: Երկրում 17 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: Բուժման համար արտասահմանից Վրաստան են տեղափոխել 41 քաղաքացու: