
Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աճել է 3-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աճել է 3-ով և կազմել 738 մարդ: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացավ 16-ով և դարձավ 573: 3076 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 250 մարդ հիվանդանոցում հսկողության տակ: Վրաստանում 12 մարդ մահացել է կորոնավիրուսից: