
Ախալցխայի ագրարային շուկան այժմ բաց է
Այսօր բացվեց Ախալցխայի ագրարային շուկան։ Ագրարային շուկայի մուտքի մոտ քաղաքացիները ջերմաչափվում են։ Դրանից բացի պահպանված են հիգիենայի բոլոր կանոնները, որոնք սահմանվել են համաճարակաբանների կողմից։ Շուկայում տիրող իրավիճակին ծանոթացել են բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի և Ադիգենի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, քաղաքապետ Զազա Մելիքիձեն և սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները: Ախալցխայի…