
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հայտարարությունը
Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Հայաստանի կառավարությունը հրապարակել է հայտարարությունը, ստորև ներկայացնում ենք այն. «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․ 1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ…