
Եթե Սաակաշվիլին վերադառնա Վրաստան՝ նրան կձերբակալեն, բայց նա կարող է դիմել որոշ հնարքների. էդուարդ Այվազյան
ArmDaily.am-Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոկտեմբերի 2-ին Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի տոմսը։ Սաակաշվիլին բազմիցս հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին վերադառնալու է Վրաստան: ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ասաց, որ Սաակաշվիլին առաջին անգամ չէ, որ հայտարարում է Վրաստան վերադառնալու մասին։ «Նախորդ ընտրություններին նա նույնպես հայտարարել…