
Հայաստան-Վրաստան հարաբերություններում բարձր դինամիկա է արձանագրվում. ՀՀ Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում և ուրախ եմ նաև, որ այդ դինամիկան ամրապնդվում է Պաշտպանության նախարարի այցով: Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ և…