
Մակրոնն ու Պուտինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները այսօր շուրջ մեկուկես ժամ հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը շարունակել են քննարկումները Եվրոպայում կայունության և անվտանգության պայմանների շուրջ, անդրադարձել են Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերին, Reuters-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ելիսեյան պալատը։ Աղբյուրի համաձայն, «Մակրոնը նշել է, որ Ուկրաինայի շուրջ լարվածության աճն անհամատեղելի է անկեղծ երկխոսության հետ»։…