ԱՄՆ խնդրանքով Կոսովոն 48 ժամով հետաձգել է սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը

ԱՄՆ խնդրանքով Կոսովոն 48 ժամով հետաձգել է սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը



Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյերի խնդրանքով 48 ժամով հետաձգել է երկրամասի սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը, որոնք չեն փոխել Սերբիայի ավտոմոբիլային գրանցման նշանները:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը տեսաուղերձում հայտնել է, որ Կոսովոյի և Մետոխիայի սերբերի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Մենք սերբերին խնդրել ենք հոգ տանել իրենց մասին և լինել միասնական, պահպանել խաղաղությունը և կայունությունը։ Մենք միայն ուզում ենք փրկել այն, ինչ մերն է, ուրիշ ոչինչ: Համոզված եմ, որ մենք որպես ժողովուրդ ցույց կտանք հասունություն ու կպահպանենք մեր դարավոր օջախները»,- հայտարարել է նախագահը:

Նախօրեին Եվրամիության միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունները, որոնք ուղղված էին լուծում գտնելու Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում ավտոմեքենաների գրանցման նշանների խնդրին, արդյունք չեն տվել:

Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 48 նոր դեպք է գրանցվել 14.02.2022 . Առողջապահություն

Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 48 նոր դեպք է գրանցվել		14.02.2022 . Առողջապահություն

Վրաստանում այսօր լաբորատոր հաստատված COVID-19 վարակի 4028 նոր դեպքից՝ 2228 դեպք՝ Թբիլիսիում, 303-ը՝ Աջարիայում, 450-ը՝ Իմերեթիում, 259-ը՝ Քվեմո Քարթլիում, 207-ը՝ Շիդա Քարթլիում, 89-ը՝ Գուրիայում՝ Սամեգրելոյում։ — Զեմո Սվանեթի` 203, Կախեթիում` 210, Մցխեթա-Մթիանեթիում` 27, Սամցխե-Ջավախեթիում` 48, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` 4:

Հիվանդության ակտիվ դեպքերն այս փուլում կազմում են 171731 մարդ, որից հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում 6202 մարդ։

1307-ը ծանր հիվանդներ են։ Հատուկ սարքերի միացված է 285 հիվանդ։

Տնային պայմաններում բուժվում է 164 048 մարդ։