
Արցախի ճակատային Թաղավարդից ռուս խաղաղապահներն Ադրբեջանին հրադադարը պահպանելու կոչ են հղել
Արցախի ճակատային Թաղավարդից ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինծառայողներին հրադադարը պահպանելու կոչ են հղել: Ռուսերեն, ադրբեջաներեն ու հայերեն նրանց հորդորել են պահպանել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները: Վերջին օրերին համայնքի ուղղությամբ ադրբեջանական դիրքից հաճախ են կրակում, նաև ձայնագրությամբ զգուշացնում, որ գյուղից չհեռանալու դեպքում ուժ կկիրառեն խաղաղ բնակչության նկատմամբ: Էդիկ Թովմասյան (Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչ) — Ուզում են միկրոֆոնով…