Լեհաստանի նախագահը ստորագրել է զինված ուժերի քանակն ավելացնելու մասին օրենքը

Լեհաստանի նախագահը ստորագրել է զինված ուժերի քանակն ավելացնելու մասին օրենքը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ստորագրել է պաշտպանության մասին նոր օրենքը։ Այն նախատեսում է լեհական բանակի, ինչպես նաև պաշտպանական ծախսերի ավելացում՝ հայտնում է reform.by-ը։ Ենթադրվում է, որ զինված ուժերի թիվը կհասցվի 300 հազարի, այդ թվում՝ 50 հազարը՝ տարածքային պաշտպանության ոլորտում։ Այժմ նրանց թիվը մոտ 150 հազար է։ Պաշտպանական ծախսերն այս տարի կկազմեն ՀՆԱ-ի առնվազն 2,2%-ը,…

Read More
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները շարունակել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսակետների փոխանակումը: Մակրոնի արտահայտած մտահոգություններին արձագանքելով` ՌԴ նախագահը կրկին ընդգծել է, որ ռազմական գործողության ընթացքում ռուսական ԶՈւ-ն անում է ամեն ինչ` խաղաղ…

Read More
Le Figaro-ի փոխտնօրենը՝ 44-օրյայի վերաբերյալ Ալիևի խոսքերի մասին․ Աներևակայելի եռակի սուտ

Le Figaro-ի փոխտնօրենը՝ 44-օրյայի վերաբերյալ Ալիևի խոսքերի մասին․ Աներևակայելի եռակի սուտ

Ֆրանսիական Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Կրիստոֆ Բյուիսոնը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը 44-օրյա պատերազմի մասին, այն անվանել է «աներևակայելի եռակի սուտ»: Մարտի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «բոլոր կանոնների համաձայն է պատերազմել»։ «Ադրբեջանը չի պատերազմել խաղաղ բնակչության դեմ, տներ չի ռմբակոծել և վայրագություններ չի արել»,-ասել է նա։ «Ադրբեջանի նախագահի աներևակայելի եռակի սուտը՝…

Read More
Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք…

Read More
Շալվա Պապուաշվիլի. Երբ Կենտրոնական Եվրոպայում պատերազմ է, մենք տեսնում ենք, որ Վրաստանն այս առումով ապահովագրված է ռիսկերից

Շալվա Պապուաշվիլի. Երբ Կենտրոնական Եվրոպայում պատերազմ է, մենք տեսնում ենք, որ Վրաստանն այս առումով ապահովագրված է ռիսկերից

Ընդդիմախոսներն ասում են, որ մենք չպետք է ֆորմալ կերպով նայենք Անվտանգության խորհրդին, սակայն նրանք ֆորմալ կերպով են նայում՝ արդյոք մարմինը կգումարվի, թե ոչ,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով, ամենակարևորն այն է, որ կառավարությունը մշտապես հետևի Վրաստանի անվտանգության ռիսկերին։ «Անվտանգության խորհուրդը վարչապետի խորհրդակցական մարմինն է։ Ներքին գործերի նախարարն ասաց, որ օպերատիվ մակարդակով ոչ…

Read More
Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։   «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։   Կրկին հորդորում ենք բոլոր…

Read More
Արցախի շինհրապարակներում իրականացվել են տեխզննման աշխատանքներ

Արցախի շինհրապարակներում իրականացվել են տեխզննման աշխատանքներ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինության ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ փորձագետները մարտի 16-ից 18-ը հանրապետության տարածքի մի քանի շինհրապարակներում իրականացրել են տեխզննման աշխատանքներ։   ️Ստեփանակերտի Տիգրան Մեծ հասցեում, Իվանյան համայնքում կառուցվող երկու նոր թաղամասերում փորձագիտական կենտրոնի մասնագետները կատարել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հնարավոր կդարձնեն շինարարական աշխատանքների՝ մասնավորապես, երկաթբետոնե կոնստրուկցիաների բետոնի ամրության որակական գնահատում կատարել։   Իրականացված տեխզննման…

Read More
Օպերատիվ իրավիճակն Ուկրաինայում՝ ըստ ռուսական և ուկրաինական կողմերի

Օպերատիվ իրավիճակն Ուկրաինայում՝ ըստ ռուսական և ուկրաինական կողմերի

ՌԴ ԶՈՒ-Ն ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՇՈՒՐՋ 1 400 ՏԱՆԿ ԵՎ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 23-րդ օրն է։ ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ռուսական զինված ուժերն, ընդհանուր առմամբ, ոչնչացրել է ուկրաինական կողմի շուրջ 1400 տանկ և այլ զրահատեխնիկա։ «Ռուսական զորքերը մեկ օրում առաջ են շարժվել ևս մի քանի կիլոմետր և գրավել են երկու բնակավայր։ Խոցվել է 81…

Read More
Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Շուշիում

Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Շուշիում

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու հետ: «Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին…

Read More
Մարտի 7-12-ը Ադրբեջանն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արձակելով 57 արկ. Արցախի ՄԻՊ

Մարտի 7-12-ը Ադրբեջանն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արձակելով 57 արկ. Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։    Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո…

Read More
Հայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյան

Հայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ hայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է տարեցտարի աճող երկկողմ առևտրաշրջանառությունը, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալը Հայաստանում։…

Read More
Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

Առաջիկա երեք օրերին Վրաստանում կպահպանվի տեղումներով ցուրտ եղանակը, հայտնում են օդերևութաբանները։ Արևելյան Վրաստանում մարտի 19-21-ը գիշերը սպասվում է ցրտահարություն, օդի ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս հինգ աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա մինչև պլյուս 4-7 աստիճան տաքություն։ Մարտի 19-ին Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Մարտի 20-21-ին եւս սպասվում է ձյուն: Արևմտյան Վրաստանում սպասվում են…

Read More
Շալվա Պապուաշվիլի. Իշխանությունների միջև որևէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանին Զելենսկու ուղերձի վերաբերյալ, մենք չենք պատրաստվում որևէ նախաձեռնությամբ հանդես գալ

Շալվա Պապուաշվիլի. Իշխանությունների միջև որևէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանին Զելենսկու ուղերձի վերաբերյալ, մենք չենք պատրաստվում որևէ նախաձեռնությամբ հանդես գալ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների միջև որևէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի հարցի շուրջ։ Շալվա Պապուաշվիլին պատասխանել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեի հայտարարությանը, ըստ որի՝ «նախագահ Զելենսկին պատրաստ է միանալ Վրաստանի խորհրդարանին և դիմել վրաց հասարակությանը»։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, զարմանալի…

Read More
Նոր պատժամիջոցներ` ռուսական բանկերի ու ռուս գործարարների նկատմամբ

Նոր պատժամիջոցներ` ռուսական բանկերի ու ռուս գործարարների նկատմամբ

Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է մտցնում ՌԴ-ից կազմակերպությունների ու մասնավոր անձանց նկատմամբ` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Համաձայն Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության, նոր պատժամիջոցները կվերաբերեն 15 մասնավոր անձի և 9 կազմակերպության, մասնավորապես` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, «Ռոսօբորոնէքսպորտ» և «Ռուսաստանի ուղղաթիռներ» կազմակերպություններին: Ավստրալիան իր հերթին պատժամիջոցներ կկիրառի ՌԴ…

Read More
Ռումինիայում առաջին պատժամիջոցն է կիրառվել ռուսական ընկերության նկատմամբ

Ռումինիայում առաջին պատժամիջոցն է կիրառվել ռուսական ընկերության նկատմամբ

Նիդերլանդների իշխանությունները սառեցրել են ռուսական`ավելի քան 200 մլն եվրո կազմող ակտիվները: Այս որոշումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Ռումինիայի մաքսային վարչության ազգային գործակալությունն արգելափակել է երկրում ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ներկայացուցչության բանկային հաշիվները: ԶԼՄ-ները հայտնում են, որ սա ռուսական կազմակերպությունների դեմ Ռումինիայում կիրառվող առաջին պատժամիջոցն է:

Read More
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին. Լը Դրիան

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին. Լը Դրիան

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում` եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից ներկայացված Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի սկզբունքների առաջարկին: Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու…

Read More
Բայդենը Ծինփինից բացատրություն կպահանջի Ուկրաինայի հարցով Պեկինի դիրքորոշման հետ կապված

Բայդենը Ծինփինից բացատրություն կպահանջի Ուկրաինայի հարցով Պեկինի դիրքորոշման հետ կապված

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայանալիք հեռախոսազրույցում մտադիր է անդրադառնալ Ուկրաինայի թեմային։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին` հավելելով, որ Չինաստանը պետք է հստակ գիտակցի Ռուսաստանին աջակցության դեպքում սպասվող հետևանքները։ Նրա խոսքով` Բայդենն ակնկալում է Ծինփինից բացատրություն ստանալ ՌԴ կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման…

Read More