Ռուսական գազից հրաժարվելը կարող է հանգեցնել ջեռուցման անջատման. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Ռուսական գազից հրաժարվելը կարող է հանգեցնել ջեռուցման անջատման. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը կասկած է հայտնել, որ հաջորդ ձմռանը երկիրը գազով ապահովված կլինի: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, ապա Գերմանիան չի կարողանա հոգալ ջեռուցման հարցը և արդյունաբերության կարիքները: Հաբեքը նշել է, որ պատրաստվում է այցելել Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու էներգամատակարարման հարցերը և…

Read More
Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, բայց խողովակներին Ադրբեջանի հասանելիության հարցը դեռ առկա է

Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, բայց խողովակներին Ադրբեջանի հասանելիության հարցը դեռ առկա է

Արցախում վերականգնվում է բնական գազի մատակարարումը, բաժանորդների մի մասն արդեն բնական գազ ունի: Շուշիի հատվածում գազատարի վթարման հետևանքով Արցախի բնակիչները 11 օր ստիպված էին ջեռուցման և կենցաղային մի շարք խնդիրներ հաղթահարել: Ադրբեջանը թույլ չէր տալիս մասնագետներին մոտենալ գազատարին: Եվ միայն երեկ հայտարարեց, որ նորոգում է խողովակաշարը: Ստեփանակերտում բնակվող Փաթյանների ընտանիքում ասում են՝ հատկապես դժվար էր…

Read More
Դատապարտելի է ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը. Արտակ Բեգլարյան

Դատապարտելի է ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը. Արտակ Բեգլարյան

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:   «Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը:   Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահենք պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը Շուշիում կազմակերպված միջոցառմանը

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը Շուշիում կազմակերպված միջոցառմանը

Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։ Արտաքին…

Read More
Առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ. Արցախի պետական նախարար

Առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ. Արցախի պետական նախարար

Երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:   «Հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է, և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ…

Read More
Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին խոսել է ՄԱԿ-ի համակարգը փոխելու անհրաժեշտության մասին		19.03.2022 . Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին խոսել է ՄԱԿ-ի համակարգը փոխելու անհրաժեշտության մասին 19.03.2022 . Տարածաշրջան

Պաշտոնական Անկարան Ուկրաինայում ծավալվող դեպքերն օգտագործել է՝ հերթական անգամ բարձրացնելու ՄԱԿ-ի կառուցվածքը փոփոխությունների ենթարկելու գաղափարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս անգամ թեմայի շուրջ խոսել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ճապոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:   «Մենք մտքերով փոխանակվեցինք այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Իրադրությունն այնտեղ կրկին ցույց…

Read More
Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել. քննարկվել են ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել. քննարկվել են ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ:

Read More
Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ալբանիայում		19.03.2022 . Հայաստան

Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ալբանիայում 19.03.2022 . Հայաստան

 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահի հրամանագրով Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ալբանիայի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հունաստանի Հանրապետությունում…

Read More
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը դժվարանցանելի է

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը դժվարանցանելի է

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ:   Միջշրջանային բոլոր ճանապարհները և Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը դժվարանցանելի է:   Տեսանելիությունը ցածր է բարձր լեռնային գոտիներում:   Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում ձնաբուք է, ճանապարհը փակ է կցորդիչով մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային…

Read More
Ուկրաինայում պատերազմի ընթացքում, ըստ տեղաբնակների, 11 հայ է զոհվել

Ուկրաինայում պատերազմի ընթացքում, ըստ տեղաբնակների, 11 հայ է զոհվել

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, տեղի հայկական կառույցների տվյալներով, 11 հայ է զոհվել։ Ըստ այդ երկրի հայերի միության՝ մարտի 18-ին Խարկովում մահացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը, նա կամավոր էր, օգնում էր իր քաղաքի կարիքավորներին՝ սնունդ և դեղորայք հասցնելով, տեղեկացնում է «Ազատությունը»։ Հայերի շրջանում զոհերից 8-ը քաղաքացիական անձինք են։ «7-ը խաղաղ բնակիչ են` ազգությամբ հայ, 3-ը, այսպես ասած,…

Read More
Արցախի ՆԳ նախարարությունը հորդորում է ուշադիր լինել գազն օգտագործելիս

Արցախի ՆԳ նախարարությունը հորդորում է ուշադիր լինել գազն օգտագործելիս

Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով Արցախի ներքին գործերի նախարարությունը հորդորում է. «Եղե՛ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ: Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե՛ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Նախքան գազասարքը գործարկելը նախ՝ անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը: Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը: Ծխատարի խցանումը…

Read More
Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից Լեհաստան տարհանելու համար նախատեսված են հատուկ ավտոբուսային երթուղիներ

Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից Լեհաստան տարհանելու համար նախատեսված են հատուկ ավտոբուսային երթուղիներ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների, որում նշվում է, որ հատուկ ավտոբուսային երթուղիներ են նախատեսված՝ Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից Լեհաստան տարհանելու համար։ «Ուզում ենք հիշեցնել, որ Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից Լեհաստան դուրս բերելու համար Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել և արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված՝ հատուկ ավտոբուսային երթուղիներ են նախատեսված քաղաք Լվովից:…

Read More
Զգուշավոր լավատեսություն՝ ՌԴ և Ուկրաինայի բանակցությունների ընթացքի կապակցությամբ

Զգուշավոր լավատեսություն՝ ՌԴ և Ուկրաինայի բանակցությունների ընթացքի կապակցությամբ

https://www.youtube.com/watch?v=sMzQIC3dPhY ՄԵՆՔ ԿԻՐԱԳՈՐԾԵՆՔ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՊՈՒՏԻՆ Դոնբասում և Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հիմնական նպատակը «մարդկանց ցեղասպանությունից փրկելն է», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Լուժնիկի մարզադաշտում Ռուսաստանին Ղրիմի միացմանը նվիրված միջոցառմանը, որին ներկա է ավելի քան 200,000 մարդ։ Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) — Ուկրաինայում ռուս զինվորները ուս-ուսի աջակցում են միմյանց, եթե պետք է,…

Read More
Արցախում բնական գազի օգտագործումը հասանելի կլինի` սկսած մարտի 19-ից

Արցախում բնական գազի օգտագործումը հասանելի կլինի` սկսած մարտի 19-ից

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին…

Read More