Իրանի բնակչությունը հատել է 85 միլիոնի սահմանը

Իրանի բնակչությունը հատել է 85 միլիոնի սահմանը



Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ալի Աքբար Մահզունը հայտնել է, որ երկրի բնակչությունը հատել է 85 միլիոնի սահմանը, գրում է radiogoftogoo.ir-ը։

«Իրանի բնակչության մոտ 24 տոկոսը մինչև 15 տարեկան երեխաներն են, 25 տոկոսը՝ 15-29 տարեկան երիտասարդները, 44 տոկոսը՝ միջին տարիքի մարդիկ, մնացածը՝ 65 տարեկանից բարձր։ Իրանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է, իսկ գրագիտության մակարդակը հասել է 87,6 տոկոսի։ Ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար 24-ն է, կանանց համար՝ 23-ը»,- նշել է Մահզունը։

85 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը 23.03.2022 . Միջազգային

85 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը		23.03.2022 . Միջազգային

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` նշելով, որ Օլբրայթը 85 տարեկան էր:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որ գտնվում էին ինքնաթիռում` Եվրոպայի ճանապարհին, տեղեկացվել են Օլբրայթի մահվան մասին:

Օլբրայթը եղել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության առաջին կին ղեկավարը. այս պաշտոնին նա եղել է 1997-2001 թթ.:

Վրաստանի բնակչության 85%-ը պաշտպանված է կորոնավիրուսից

Վրաստանի բնակչության 85%-ը պաշտպանված է կորոնավիրուսից

Վրաստանի բնակչության 85%-ը պաշտպանված է կորոնավիրուսից