Մարտի 7-12-ը Ադրբեջանն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արձակելով 57 արկ. Արցախի ՄԻՊ

Մարտի 7-12-ը Ադրբեջանն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արձակելով 57 արկ. Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։    Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո…

Read More
Հայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյան

Հայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ hայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է տարեցտարի աճող երկկողմ առևտրաշրջանառությունը, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալը Հայաստանում։…

Read More
Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ

Առաջիկա երեք օրերին Վրաստանում կպահպանվի տեղումներով ցուրտ եղանակը, հայտնում են օդերևութաբանները։ Արևելյան Վրաստանում մարտի 19-21-ը գիշերը սպասվում է ցրտահարություն, օդի ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս հինգ աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա մինչև պլյուս 4-7 աստիճան տաքություն։ Մարտի 19-ին Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Մարտի 20-21-ին եւս սպասվում է ձյուն: Արևմտյան Վրաստանում սպասվում են…

Read More
Շալվա Պապուաշվիլի. Իշխանությունների միջև որևէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանին Զելենսկու ուղերձի վերաբերյալ, մենք չենք պատրաստվում որևէ նախաձեռնությամբ հանդես գալ

Շալվա Պապուաշվիլի. Իշխանությունների միջև որևէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանին Զելենսկու ուղերձի վերաբերյալ, մենք չենք պատրաստվում որևէ նախաձեռնությամբ հանդես գալ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների միջև որևէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի հարցի շուրջ։ Շալվա Պապուաշվիլին պատասխանել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեի հայտարարությանը, ըստ որի՝ «նախագահ Զելենսկին պատրաստ է միանալ Վրաստանի խորհրդարանին և դիմել վրաց հասարակությանը»։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, զարմանալի…

Read More
Նոր պատժամիջոցներ` ռուսական բանկերի ու ռուս գործարարների նկատմամբ

Նոր պատժամիջոցներ` ռուսական բանկերի ու ռուս գործարարների նկատմամբ

Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է մտցնում ՌԴ-ից կազմակերպությունների ու մասնավոր անձանց նկատմամբ` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Համաձայն Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության, նոր պատժամիջոցները կվերաբերեն 15 մասնավոր անձի և 9 կազմակերպության, մասնավորապես` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, «Ռոսօբորոնէքսպորտ» և «Ռուսաստանի ուղղաթիռներ» կազմակերպություններին: Ավստրալիան իր հերթին պատժամիջոցներ կկիրառի ՌԴ…

Read More
Ռումինիայում առաջին պատժամիջոցն է կիրառվել ռուսական ընկերության նկատմամբ

Ռումինիայում առաջին պատժամիջոցն է կիրառվել ռուսական ընկերության նկատմամբ

Նիդերլանդների իշխանությունները սառեցրել են ռուսական`ավելի քան 200 մլն եվրո կազմող ակտիվները: Այս որոշումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Ռումինիայի մաքսային վարչության ազգային գործակալությունն արգելափակել է երկրում ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ներկայացուցչության բանկային հաշիվները: ԶԼՄ-ները հայտնում են, որ սա ռուսական կազմակերպությունների դեմ Ռումինիայում կիրառվող առաջին պատժամիջոցն է:

Read More
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին. Լը Դրիան

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին. Լը Դրիան

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում` եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից ներկայացված Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի սկզբունքների առաջարկին: Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու…

Read More
Բայդենը Ծինփինից բացատրություն կպահանջի Ուկրաինայի հարցով Պեկինի դիրքորոշման հետ կապված

Բայդենը Ծինփինից բացատրություն կպահանջի Ուկրաինայի հարցով Պեկինի դիրքորոշման հետ կապված

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայանալիք հեռախոսազրույցում մտադիր է անդրադառնալ Ուկրաինայի թեմային։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին` հավելելով, որ Չինաստանը պետք է հստակ գիտակցի Ռուսաստանին աջակցության դեպքում սպասվող հետևանքները։ Նրա խոսքով` Բայդենն ակնկալում է Ծինփինից բացատրություն ստանալ ՌԴ կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման…

Read More
Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորները մի շարք օրակարգային հարցեր են քննարկել

Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորները մի շարք օրակարգային հարցեր են քննարկել

Ադրբեջանը Հայաստանի կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո շարունակում է Հայաստանից Արցախ հասնող գազատարի նորոգման աշխատանքները: Արցախի խորհրդարանի պատգամավորները հուսով են՝ մարտի 8-ից կապույտ վառելիքից զրկված Արցախում օրեր անց գազամատակարարումը կվերականգնվի: Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը գազատարի նորոգումը օրեր շարունակ խոչընդոտելու Ադրբեջանի հերթական սադրիչ քայլից խուճապի մատնվելու պատճառ չի տեսնում: Գագիկ…

Read More
Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղության պայմանագրի համաձայնեցումը կարող է տևել մինչև մեկուկես շաբաթ. Պոդոլյակ

Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղության պայմանագրի համաձայնեցումը կարող է տևել մինչև մեկուկես շաբաթ. Պոդոլյակ

Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղության պայմանագրի համաձայնեցումը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Նրա խոսքով՝ երբ պայմանագրի տեքստը պատրաստ լինի, կսկսվի Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման նախապատրաստումը։ Պոդոլյակը նշել է, որ նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում, բացի Ռուսաստանից։

Read More
Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած…

Read More
Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ

Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպում կազմակերպել Զելենսկու հետ

  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը, տեղեկացրել ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին՝ հայտնել են Կրեմլից: Նշվում է, որ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքից Թուրքիայի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար: Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման տրամադրվածություն են հայտնել, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Նախագահները դրական…

Read More
Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են՝ բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։   «Հարգելի՛ հայրենակիցներ,   Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։   Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։   Արցախի կառավարությունը…

Read More
Ես լսել եմ վարչապետից, որ Վրաստանը մեծ աջակցություն կունենա Լեհաստանից Եվրամիությանը անդամակցելու իր ճանապարհին. Իրակլի Ղարիբաշվիլի

Ես լսել եմ վարչապետից, որ Վրաստանը մեծ աջակցություն կունենա Լեհաստանից Եվրամիությանը անդամակցելու իր ճանապարհին. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է, որ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկու հետ հանդիպման ժամանակ ծավալուն զրույց է ունեցել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումի շուրջ։ Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, այս դիմումը պատմական քայլ է և վրաց ժողովրդի ընտրությունն է, դա միայն Վրաստանի կառավարության որոշումը չէ, դա բնակչության, ժողովրդի ընտրությունն է։ «Վարչապետից լսել եմ, որ Վրաստանն այս…

Read More
Flyone Armenia-ն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի ամեն օր

Flyone Armenia-ն Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի ամեն օր

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով Flyone Armenia ավիաընկերության չվերթերը մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ:  «Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով Flyone Armenia  ավիաընկերության կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը տրվել է 2022 թ. մարտի 1-ին»,- նշված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:  Ներկայում Flyone Armenia ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Ստամբուլ…

Read More
Անտանելի հումանիտար իրավիճակ էր. ՀՀ ՄԻՊ-ը՝ Խրամորթ կատարած այցի մասին

Անտանելի հումանիտար իրավիճակ էր. ՀՀ ՄԻՊ-ը՝ Խրամորթ կատարած այցի մասին

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը խոսեց Արցախ կատարած  իր այցի, այնտեղ կատարած արձանագրումների ու հետևությունների մասին: Գրիգորյանը նշեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնատար անձանց հետ, այցելել Խրամորթ գյուղ ու շփվել բնակիչների հետ: «Իմ այցի ժամանակ դեռևս մոտ 2 շաբաթ էր, ինչ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսվել էր բարձրախոսներով հոգեբանական…

Read More
Լեհաստանի վարչապետը մեկօրյա այցով կայցելի Վրաստան

Լեհաստանի վարչապետը մեկօրյա այցով կայցելի Վրաստան

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին այսօր՝ մարտի 17-ին, մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բաթում։ Այս մասին հայտնում են Վրաստանի կառավարությունից և Թբիլիսիում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունից։ Այցի ընթացքում Մորավեցկին կհանդիպի իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Կողմերը կհանդիպեն դեմ առ դեմ, ինչպես նաև ընդլայնված կազմով, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Ըստ Լեհաստանի դեսպանատան՝ վարչապետները կքննարկեն Ուկրաինայում ռուսական…

Read More
Պետք է խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման մասին

Պետք է խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման մասին

Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում առկա իրավիճակով: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մարտի սկզբից արձանագրում ենք հրադադարի պահպանման պարբերական խախտումներ: Ռուսական խաղաղապահ զորակազմն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ կայունության պահպանման և իրադրության կառավարման համար: Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից զինված միջադեպեր չեն…

Read More
Ղրիմի ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է. Զախարովա

Ղրիմի ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է. Զախարովա

Ղրիմի ապագան Ռուսաստանի հետ է, իսկ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցներն ու սպառնալիքները դա չեն փոխի։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Անկախ նրանից՝ դա որևէ մեկին դուր է գալիս, թե ոչ, Ղրիմի ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է: Մեզ համար այդ հարցը վերջնականապես և անշրջելիորեն փակված…

Read More
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարվել է 62 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մահվան դեպք չի գրանցվել: Ստացիոնար բուժում է ստանում 17 բուժառու:  Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10325 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3072 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 40 մահվան դեպք է արձանագրվել:   «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը…

Read More
Եվրապատգամավորը դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության դեմ թշնամական գործողությունները

Եվրապատգամավորը դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության դեմ թշնամական գործողությունները

Ես գնալով ավելի եմ մտահոգվում մարդասիրական ճգնաժամի եզրին գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչների աղետալի վիճակով, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վրա: Այս մասին նշված է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարության մեջ: Նա գործընկերներին հիշեցրել է, որ մարտի 8-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանում վնասվել է…

Read More
Իրանի Մեջլիսի հայ պատգամավորները կոչ են արել ԱԳՆ-ին պաշտպանել արցախահայությանը

Իրանի Մեջլիսի հայ պատգամավորները կոչ են արել ԱԳՆ-ին պաշտպանել արցախահայությանը

Իսլամական խորհրդատվական խորհրդում քրիստոնյա հայերի ներկայացուցիչներ Արա Շավարդյանը և Ռոբերտ Բեգլերյանը նամակ են հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանին՝ Արցախում Ադրբեջանի սադրիչ և անմարդկային գործողությունների վերաբերյալ։ Պատգամավորները, հիշեցնելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Հեղափոխության Գերագույն առաջնորդի ելույթը և ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության կարևորությունը, Իրանի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել ճգնաժամի կարգավորման…

Read More
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք, որից 10-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք, որից 10-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք, որից 10-ը Սամցխե-Ջավախքում։ Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 21 620 թեստ, այստեղից 19 218-ը՝ հակագենի արագ թեստով և 2 402-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 4,11%, վերջին 14 օրը –10,92%, վերջին 7 օրը – 7,54%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 639 678 դեպք:…

Read More
Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են

Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են։ Դեպի ՀՀ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ մերկասառույց է։ «Զանգեր»-Սարավան հատվածը դժվարանցանելի է բեռնատար մեքենաների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար, դժվարանցանելի` մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` ցուցաբերել զգոնություն և առայժմ երթևեկել…

Read More
Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարման բանակցությունները գաղտնի են. Սպիտակ տուն

Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարման բանակցությունները գաղտնի են. Սպիտակ տուն

Ուկրաինային, ամենից առաջ, նախատեսվում է տրամադրել ՀՕՊ այն համակարգերը, որոնք ծանոթ են ուկրաինացի զինվորականներին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին: Նա, սակայն, նշել է, որ ԱՄՆ-ն գաղտնի է պահում Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ խորհրդակցությունները: Սպիտակ տունը մտադիր չէ բացահայտել այդ զինտեխնիկայի տեղակայման վայրը: «Մենք մտադիր ենք հետագա բանակցությունները գաղտնի պահել: Մենք…

Read More
Ռուսաստանը Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի․ Պուտին

Ռուսաստանը Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի․ Պուտին

Ռուսաստանը Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ արվում է ամեն ինչ` խաղաղ բնակչության շրջանում կորուստներից խուսափելու համար։ Պուտինը նշել է՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն ընթանում է ժամանակացույցի խիստ պահպանմամբ։ Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) — Հատուկ ռազմական գործողությունից առաջ անիմաստ արյունահեղությունից խուսափելու նպատակով Կիևի իշխանություններին տարբեր խողովակներով առաջարկվել է չներգրավվել ռազմական գործողություններում,…

Read More
7,3 մագնիտուդով երկրաշարժ` Ճապոնիայի հյուսիս-արևելքում

7,3 մագնիտուդով երկրաշարժ` Ճապոնիայի հյուսիս-արևելքում

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Օդերևութաբանական գործակալությունը հաղորդագրություն է տարածել Միյագիի և Ֆուկուշիմայի պրեֆեկտուրաների ափամերձ շրջաններում ցունամիի մասին։   Երկրաշարժի ուժգնությունը Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների որոշ հատվածներում ճապոնական 0-7 սեյսմիկ սանդղակով եղել է 6-ից ավելի բալ:   Գործակալությունը նշում է, որ ցունամիի ալիքներն արդեն հասել են նշված տարածքներին: Կանխատեսվել է, որ…

Read More
9 օր առանց գազամատակարարման. Արցախում վերջապես սկսվել են գազատարի նորոգման աշխատանքները

9 օր առանց գազամատակարարման. Արցախում վերջապես սկսվել են գազատարի նորոգման աշխատանքները

9-րդ օրն է՝ Արցախում բնական գազ չկա: Միակ գազատարի վերականգնմանն ադրբեջանական կողմն անընդհատ խոչընդոտում էր: Հումանիտար աղետի վերածված խնդրի շուրջ բանակցություններ էին ընթանում, որոնք այսօր վերջապես արդյունք են տվել: Հայաստանի կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն, գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, Արցախի…

Read More
ՄԱԿ-ի դատարանը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում

ՄԱԿ-ի դատարանը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում

Արդարադատության միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Դատարանը Ռուսաստանից և Ուկրաինայից նաև պահանջել է կանխել իրավիճակի հետագա սրումը։ Հաագայի միջազգային դատարանը Կիևի հայցի վերաբերյալ լսումներն սկսել է մարտի 7-ին: Ուկրաինան պահանջել է «միջանկյալ միջոցներ» ձեռնարկել ռուսական ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Դատական նիստի բացմանը ռուսական պատվիրակությունը ներկա…

Read More
Պաշտոնատար անձը մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը. Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտե

Պաշտոնատար անձը մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը. Արցախի ԱԱԾ-ն գործը հանձնել է Քննչական կոմիտե

Փետրվարին Արցախի ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում բավարար տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձ,…

Read More