Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ այցելել է Բուչա և Իրպեն

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ այցելել է Բուչա և Իրպեն

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ այցելել է Բուչա և Իրպեն։ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին և նշել, որ ավելի լավ է միշտ սեփական աչքերով տեսնել թշնամու կատարած դաժանությունը. «Ես և իմ գործընկեր Շալվա Պապուաշվիլին հետ գտնվում ենք Իրպեն քաղաքում, մենք մշակույթի տան թիկունքում ենք և ինչպես…

Read More
Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ

Սույն թվականի Ապրիլի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ավագ Շաբաթը։ Սա Տիրոջ Հարության նախորդող օրն է երբ մատուցվում է Ճրագալույց Սբ․ Պատարագ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն…

Read More
Վրաստանում հացը հնարավոր է թանկանա |

Վրաստանում հացը հնարավոր է թանկանա |

Վարստանի «Հաց արտադրողների միության» նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով՝ հացը կարող է թանկանալ 20 թեթրիով. գրում է Վրաստանի Հանրային ՀԸ-ն: Ինչպես ասուլիսում նշել է Դոլիձեն, հացի գինը անպայման կվերանայվի, եթե Ռուսաստանից ներկրվի թանկացած ալյուր։ Միաժամանակ «Հաց արտադրողների միության» նախագահը հաստատում է, որ փռի հացն արդեն թանկացել է 10 թեթրիով։ «Տեղեկություն կար, որ փռի հացը թանկացել է…

Read More
Հունգարիայում հայտարարել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Հունգարիայում հայտարարել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Հունգարիայում ապրիլի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որում հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, վերջնական են ճանաչվել: Երկրի Գերագույն դատարանը մերժել է քվեարկության արդյունքների վերաբերյալ ստացված բողոքը։ Հունգարիայի ազգային ընտրական հանձնաժողովը ապրիլի 14-ին հաստատել էր ընտրությունների արդյունքները միամանդատ ընտրատարածքներում և կուսակցական ցուցակներով: Դրանց հետ անհամաձայնություն էր հայտնել միայն «Մեր հայրենիք» ընդդիմադիր ազգայնական…

Read More
Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից. Զելենսկի

Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից. Զելենսկի

Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու առանձին փաստաթղթից, չնայած Ռուսաստանը հանդես է գալիս միասնական փաստաթղթի օգտին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ փաստաթղթերից մեկը պետք է վերաբերի երկրի անվտանգության երաշխիքներին, մյուսը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ «Իրավիճակը երկրում շատ ծանր է։ Մեր զինվորներն արգելափակված են։ Եթե Ռուսաստանը ոչնչացնի…

Read More
Կիևին սպառազինություն է անհրաժեշտ հիմա, ոչ թե մեկ ամսից. Պոդոլյակ |

Կիևին սպառազինություն է անհրաժեշտ հիմա, ոչ թե մեկ ամսից. Պոդոլյակ |

Եվրոպան ուշացնում է Ուկրաինային աջակցությունը սպառազինությամբ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինային նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը: «Մեզ չեն ուղարկում այն, ինչ մենք խնդրել ենք, զենքը շատ երկար է տեղ հասնում։ Նման խաղը չի նպաստի ժողովրդավարության հաղթանակին»,- գրել է Պոդոլյակը Twitter-ի իր միկրոբլոգում։ Քաղաքական գործիչը նաև պահանջել է Կիևին անհրաժեշտ սպառազինություն տրամադրել «հիմա, ոչ թե…

Read More
Լոնդոնը չի հրաժարվի Ուկրաինային աջակցելուց՝ չնայած Ռուսաստանի սահմանափակումներին

Լոնդոնը չի հրաժարվի Ուկրաինային աջակցելուց՝ չնայած Ռուսաստանի սահմանափակումներին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի հրաժարվի Ուկրաինայի իշխանություններին աջակցելուց նույնիսկ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Ռուսաստան արգելելուց հետո՝ փոխանցում է ТАСС-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության արտգործնախարարության իր զրուցակցին: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և նրա միջազգային գործընկերները միասնական են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտելու հարցում: «Մենք նախկինի պես լի ենք Ուկրաինային աջակցելու վճռականությամբ»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Read More
Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կիև |

Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կիև |

Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է խորհրդարանական պատվիրակության՝ Ուկրաինա այցի մասին: «Ես Կիև եմ ժամանել վրացի պատգամավորների հետ, որպեսզի Ուկրաինային փոխանցեմ Վրաստանի ուղերձը. մենք կիսում ենք ձեր վիշտը։ Վրաստանն աջակցում է Ուկրաինային։ Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին»,- գրել է Պապուաշվիլին։ Կիև այցելած պատվիրակության կազմում են նաև խորհրդարանի փոխնախագահներ Դավիթ Սերգեենկոն, Արչիլ…

Read More
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 222 դեպք |

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 222 դեպք |

Վրաստանում ապրիլի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 222 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 652 հազար 929 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 346 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 789 է:    

Read More
«Գազպրոմն» Ուկրաինայի տարածքով բնականոն ռեժիմով իրականացնում է գազի մատակարարումը դեպի Եվրոպա
		16.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

«Գազպրոմն» Ուկրաինայի տարածքով բնականոն ռեժիմով իրականացնում է գազի մատակարարումը դեպի Եվրոպա 16.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

«Գազպրոմը» շարունակում է բնականոն ռեժիմով իրականացնել ռուսական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով: Այդ մասին հայտնել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը: ««Գազպրոմը» բնականոն ռեժիմով իրականացնում է ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով՝ եվրոպական սպառողների դիմումներին համապատասխան. ապրիլի 16-ի համար՝ 57,2 մլն խմ»,- ասել է Կուպրիյանովը: Այդ ծավալը ցածր է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար երկարաժամկետ ամրագրմամբ…

Read More
Ռումինիան ռուսական նավերին արգելում է մուտք գործել իր նավահանգիստներ

Ռումինիան ռուսական նավերին արգելում է մուտք գործել իր նավահանգիստներ

Ռումինիայի իշխանությունները որոշում են ընդունել ապրիլի 17-ից արգելելու ռուսական դրոշի ներքո նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ` հայտնել են Ռումինիայի ծովային վարչակազմի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ բացառություն կարվի այն դեպքերում, եթե նավն օգնության կարիք ունի և ապաստան է փնտրում, անվտանգության նկատառումներով կամ մարդկային կյանքեր փրկելու համար նավահանգստում վթարային կանգառ է անհրաժեշտ: Բացի այդ, սահմանափակումները չեն տարածվի…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան զոհերի մասին նոր տվյալներ են հրապարակել

Ռուսաստանը և Ուկրաինան զոհերի մասին նոր տվյալներ են հրապարակել

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Ուկրաինան ունեցել է 2․5-3 հազար զոհ և 10 հազար վիրավոր։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով, որ խաղաղ բնակչության շրջանում կորուստները շատ ավելի դժվար է հաշվել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ Ռուսաստանը կորցրել է մոտ 20 հազար զինծառայող: Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալով՝ հատուկ գործողության մեկ…

Read More
Գերմանիան աշխատում է ռուսական էներգակիրներից անկախանալու ուղղությամբ. էկոնոմիկայի նախարար
		16.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Գերմանիան աշխատում է ռուսական էներգակիրներից անկախանալու ուղղությամբ. էկոնոմիկայի նախարար 16.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը դեմ է ռուսական գազի մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանմանելու գաղափարին։ «Նման քայլը կվտանգի Գերմանիայում սոցիալական խաղաղությունը։ Մենք պետք է մտածված ու զգույշ գործենք», — նշել է պաշտոնյան։ Հաբեքն ընդգծել է, որ Բեռլինը հետևողականորեն աշխատում է ռուսական էներգակիրներից անկախանալու ուղղությամբ` հավելելով, որ երկիրն արդեն լավ առաջընթաց է…

Read More
Շալվա Պապուաշվիլի. Ես Կիև եմ ժամանել վրացի խորհրդարանականների հետ՝ Վրաստանի ուղերձը Ուկրաինային փոխանցելու համար, Վրաստանն աջակցում է Ուկրաինային

Շալվա Պապուաշվիլի. Ես Կիև եմ ժամանել վրացի խորհրդարանականների հետ՝ Վրաստանի ուղերձը Ուկրաինային փոխանցելու համար, Վրաստանն աջակցում է Ուկրաինային

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Twitter»-ում գրել է խորհրդարանական պատվիրակության Ուկրաինա այցի վերաբերյալ: «Ես Կիև եմ ժամանել վրացի խորհրդարանականների հետ՝ Վրաստանի ուղերձն Ուկրաինային փոխանցելու համար. Մենք կիսում ենք ձեր վիշտը։ Վրաստանն աջակցում է Ուկրաինային: Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Կիևում է։ Պատվիրակությունը երեկ է մեկնել Ուկրաինա։…

Read More
Ճապոնիան ավելի քան 100 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Ճապոնիան ավելի քան 100 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Տոկիոն 102 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Կիևին՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Վերջնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ճապոնիայի կառավարության հետ։ Գումարը կուղղվի մեր երկրի, ժողովրդի առաջնահերթ կարիքները ֆինանսավորելուն»,- նշել է Շմիգալը։ Նրա խոսքով՝ Կիևը ֆինանսական աջակցության հարցով բանակցություններ է վարում տարբեր մակարդակներով, ինչպես նաև բոլորի հետ, ովքեր կարող են և պատրաստ են օգնելու։

Read More
Բորելը Կիևի իշխանությունների հետ քննարկել է իրադրությունը Ուկրաինայում

Բորելը Կիևի իշխանությունների հետ քննարկել է իրադրությունը Ուկրաինայում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոսել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի, արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ: Բանակցությունների օրակարգում եղել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հայտնել է դիվանագետը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում։ Բորելի խոսքով՝ Եվրամիությունը սերտ կապ է պահում անդամ պետությունների հետ,…

Read More
Վրաստանը կսկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները

Վրաստանը կսկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հրապարակել Եվրամիության հարցաշարը, որը թույլ կտա մեկնարկել կառույցին երկրի անդամակցության բանակցությունների վերաբերյալ քննարկումները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ Վրաստանի ընդդիմությունը բազմիցս հանդես է եկել հարցաշարը հրապարակելու նախաձեռնությամբ, որպեսզի բնակիչները տեղեկանան՝ ինչ պատասխաններ է պատրաստել կառավարությունը։ Վրաստանին փոխանցված Եվրամիության փաստաթուղթը պարունակում է 369 հարց: Դրանք վերաբերում են երկրի…

Read More
Ավելի քան 4,6 մլն ուկրաինացի փախստական ապաստան է գտել այլ երկրներում. ՄԱԿ

Ավելի քան 4,6 մլն ուկրաինացի փախստական ապաստան է գտել այլ երկրներում. ՄԱԿ

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր՝ ավելի քան 4,6 մլն ուկրաինացի ապաստան է գտել այլ երկրներում, իսկ 7,1 մլն մարդ դարձել է ներքին տեղահանված: Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության վերջին տվյալները։ Մոսկվայի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել շուրջ 783600 մարդ, որոնցից ավելի քան 147000-ը՝ երեխա:…

Read More