Պայթյուններ Աֆղանստանում
		22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Պայթյուններ Աֆղանստանում 22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Պայթյուն է որոտացել Աֆղանստանի Քունդուզ գավառի մզկիթում, ինչքի հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Պայթյունը տեղի է ունեցել մզկիթում դպրոցի աշակերտների համար նախատեսված կրոնական արարողության ժամանակ։ Ապրիլի 21-ին էլ նահանգի մայրաքաղաք Քունդուզ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 4 մարդ, վիրավորվել՝ 18-ը: Նույն օրը պայթյուն էր որոտացել Մազարի Շարիֆի շիա մզկիթում,…

Read More
Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան հեռախոսազրույց

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելու ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները: Այդ մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր միկրոբլոգում: Շառլ Միշելը հաստատել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանն ուղղված իր աջակցությանը։

Read More
Տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ. Արցախի ԱԳՆ-ն՝ Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման մասին

Տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ. Արցախի ԱԳՆ-ն՝ Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման մասին

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն  խստիվ…

Read More
Ախալքալաքի քաղաքապետը վստահեցնում է. Բուռնաշեթ գյուղի կամրջի խնդիրն առաջիկայում կլուծվի
		22.04.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Ախալքալաքի քաղաքապետը վստահեցնում է. Բուռնաշեթ գյուղի կամրջի խնդիրն առաջիկայում կլուծվի 22.04.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուռնաշեթ գյուղի բնակիչ Վարշամ Հարությունյանը ահազանգում է, որ գյուղից դեպի Ազավրեթ տանող ճանապարհի կամուրջը քանդվել է եւ ջուրն արդեն հասնում է իր ավտոտնակ։ «Արդեն մեկ տարուց ավելի է այս իրավիճակն է, ժամանակի հետ ավելի քանդվեց եւ այսօր արդեն ճանապարհով անցնել հնարավոր չէ։ Տեղյակ են բոլորը, գյուղի լիազորները քաղաքապետարան դիմում են գրել, քաղաքապետ Մելքոն…

Read More
Պուտինն ու Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդիրը

Պուտինն ու Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդիրը

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում քննարկվել է իրադրությունը Հարավային Կովկասում և Ուկրաինայում: Եվրախորհրդի նախագահը ներկայացրել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Փաշինյանի ու Ալիևի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը և նշել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի ցանկությունը՝ արագացնելու երկու երկրների միջև…

Read More
Մեր մարտավարությունն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ լուծում, որ արցախցին ապրի Արցախում. Փաշինյան

Մեր մարտավարությունն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ լուծում, որ արցախցին ապրի Արցախում. Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին, խոսելով Արցախի կարգավիճակի մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետք է գտնվի լուծում, որ արցախցին ապրի Արցախում: «Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով մեր մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, և, ինչպես ասել եմ ապրիլի 14-ին խորհրդարանում իմ ունեցած ելույթում, ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի,…

Read More
«Ազովստալի» ուկրաինացի ուժայինները չեն պատրաստվում հանձնվել. Իրինա Վերեշչուկ

«Ազովստալի» ուկրաինացի ուժայինները չեն պատրաստվում հանձնվել. Իրինա Վերեշչուկ

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ ուժայինները, որոնք արգելափակված են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում, մարդասիրական միջանցքի կարիք չունեն, նրանք մտադիր չեն հանձնվել՝ գրում է ТАСС-ը։ Նա կրկնել է, որ տարածքում կա 1000 խաղաղ բնակիչ, և կոչ է արել մարդասիրական միջանցք բացել նրա՛նց համար: ՌԴ նախագահ Պուտինն «Ազովստալի» վրա հարձակումը համարել է աննպատակահարմար և հրամայել է…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինայի ճգնաժամից «ոսկու տենդ» է կազմակերպել. The Independent
		22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինայի ճգնաժամից «ոսկու տենդ» է կազմակերպել. The Independent 22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

ԱՄՆ զենք արտադրողները հսկայական օգուտներ են քաղել ուկրաինական ճգնաժամից, սակայն հույսը դնում են ավելի մեծ եկամուտների վրա, որոնք կստացվեն Եվրոպայի ռազմականացումից՝ գրում է The Independent-ը: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը՝ Վաշինգտոնին ուղղակիորեն խորհուրդ են տալիս կառավարվող հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր և արբանյակներ վաճառող ընկերությունները։ Զենքի համաշխարհային առևտրի գծով փորձագետ Ուիլյամ Հարթունգն ասել է,…

Read More
Մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն. Փաշինյան

Մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն. Փաշինյան

Չափազանց կարևոր է ԼՂ անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը՝ Կառավարության նիստի մեկնարկին իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու…

Read More
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և…

Read More
Ռուսաստանին զրկել են Ամերիկյան պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակից

Ռուսաստանին զրկել են Ամերիկյան պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակից

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեպան Անատոլի Անտոնովը լուրջ սխալ է համարել Ռուսաստանին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական դիտորդի կարգավիճակից ժամանակավորապես զրկելու որոշումը: Կազմակերպության 25 պետություն կողմ է քվեարկել որոշմանը, 8-ը ձեռնպահ է մնացել, մեկ պետություն չի մասնակցել քվեարկությանը՝ գրում է ТАСС-ը: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը աննախադեպ ճնշում է գործադրում Ռուսաստանի գործընկեր լատինամերիկյան երկրների վրա: Ի դեպ, Ռուսաստանի…

Read More
Վենետիկի բիենալեին հայկական տաղավարը ներկայացված է լիտվահայ արվեստագետ Անդրիուս Արությունյանի ստեղծագործությամբ
		22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Վենետիկի բիենալեին հայկական տաղավարը ներկայացված է լիտվահայ արվեստագետ Անդրիուս Արությունյանի ստեղծագործությամբ 22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ ապրիլի 21֊ին Վենետիկի բիենալլեի շրջանակում տեղի ունեցավ հայկական ցուցադրության բացման արարողությունը։ Այս տարի այն ներկայացված է լիտվահայ արվեստագետ Անդրիուս Արությունյանի «Ղարիբ» ստեղծագործությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։ Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ հայրենազրկված, սեփական արմատներից կտրված հայ ժողովրդին ավելի քան ծանոթ է «ղարիբի» խորհուրդը։ Այսօր…

Read More
Հանդիսավոր արարողություն Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին

Հանդիսավոր արարողություն Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին

Ապրիլի 20-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետների և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների մասնակցությամբ՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից:   Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրեց, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915…

Read More
Նեդ Փրայս. Վրաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է

Նեդ Փրայս. Վրաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է

Վրաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է,- ավանդական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Լրագրողը հարցրել է, թե կոնկրետ ռազմական կամ տնտեսական ինչ օգնություն կդիտարկի ԱՄՆ-ը, եթե Ռուսաստանը հերթական ռազմական ագրեսիան իրականացնի Վրաստանի դեմ կամ անեքսիայի ենթարկի վրացական տարածքը։ «Վրաստանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերն է։ Մենք մեր աջակցությունը ցույց ենք տվել Վրաստանին և այս…

Read More
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
		22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Թուրքիա, Հայկական հարց

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայում մի շարք միջոցառումներ կանցկացվեն 22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Թուրքիա, Հայկական հարց

 Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մի շարք միջոցառումներ կանցկացվեն: «Արմենպրես»—ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված սահմանափակումներ էին և հանրային վայրերում միջոցառումներ անցկացնելու մեծ հնարավորություններ չկային: Այս տարի համաճարակային առումով իրավիճակը բարելավվել է, և ապրիլի 24-ին հայ…

Read More