Ասպինձայի քաղաքապետարանը ավելի քան 300 հազար լարի կհատկացնի Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղի մոտ 600 մետր ճանապարհի վերականգնման համար։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Պետական գնումների գործակալության կայքում։
Ըստ մրցութային փաստաթղթերի՝ ճանապարհի վերականգնման համար քաղաքապետարանը նախատեսում էր ծախսել 308 320 լարի, սակայն մրցույթին մասնակցող ընկերությունը «Ճանապարհաշինարարական բաժին» ՍՊԸ-ի աշխատանքների համար առաջարկել է 305 հազար լարի, և պայմանագիրը կնքվել է։
Բացի նշված ընկերությունից, ճանապարհը վերականգնելու ցանկություն են հայտնել եւս երկուսը։ Ջավահավթոգզան աշխատանքի համար առաջարկել է 276000 լարի, իսկ LS Georgia ՍՊԸ-ն՝ 308320 լարի։ Սակայն կարդում ենք, որ «Ջավախավթոգզան» որակազրկվել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով։
«Ջավախավթոգզա»-ից հետաքրքրվեցինք, թե ինչու են նրանք որակազրկվել, ինչին ի պատասխան նրանք մեզ ասացին, որ չեն հիշում պատճառը։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը պետք է աշխատանքներն ավարտի պայմանագրի ստորագրումից հետո 3 ամսվա ընթացքում։
Ինչպես մեզ հայտնեցին քաղաքապետարանում, գումարը հատկացվել է Տարածաշրջանների զարգացման հիմնադրամից։