Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է նավթի մատակարարմանը. Միշել

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է նավթի մատակարարմանը. Միշել

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, որը վերաբերում է նավթի մատակարարմանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում հեղուկ գազի պահպանման և մշակման կայանի կառուցման մեկնարկի արարողությանը: Միշելի խոսքով՝ կայանի կառուցումը կարևոր քայլ է տարածաշրջանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և ռուսական բնական գազից հրաժարվելու համար: «Այդ կայանը…

Read More
Մերձդնեստրի ՆԳՆ-ն տեղեկացրել է ԱԹՍ-ի միջոցով նոր ահաբեկչության փորձի մասին

Մերձդնեստրի ՆԳՆ-ն տեղեկացրել է ԱԹՍ-ի միջոցով նոր ահաբեկչության փորձի մասին

Մերձդնեստրի ներքին գործերի նախարարությունից հաստատել են Մայակ ավանում պայթուցիկով լցված անօդաչու թռչող սարքի օգնությամբ ահաբեկչության փորձը: «Մայիսի 3-ի գիշերը Մերձդնեստրի ռադիոհեռուստակենտրոնի տարածքում պարեկները հայտնաբերել են անօդաչու թռչող սարք: Այն չեզոքացվել է»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Գերատեսչությունից նաև կարծիք են հայտնել, որ ԱԹՍ-ն գործարկվել է ուկրաինական կողմից: Նշվում է, որ դիվերսիայի նպատակը եղել է անգարը,…

Read More
ԱՄՆ պաշտպանության նախարարը չինացի պաշտոնակցի հետ հանդիպման հույս է հայտնել

ԱՄՆ պաշտպանության նախարարը չինացի պաշտոնակցի հետ հանդիպման հույս է հայտնել

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ակնկալում է չինացի իր պաշտոնակից Վեյ Ֆենհեի հետ հանդիպում ունենալ հունիսին Սինգապուրում նախատեսված «Երկխոսություններ Շանգրի Լայում» համաժողովի շրջանակում: Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը գիտակցում են շփումների պահպանման կարևորությունը: Նա տեղեկացրել է, որ Չինաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հեռախոսազրույց է ունեցել ապրիլի վերջին։ «Մենք ցանկանում…

Read More
ԱԳ նախարարի տեղակալը ֆրանսիացի խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԱԳ նախարարի տեղակալը ֆրանսիացի խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Մայիսի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը Ֆրանսիայի սենատորներին խորին երախտագիտություն հայտնեց հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ունեցած մեծ ավանդի և վճռականության համար: Նա ընդգծեց Ֆրանսիայի Սենատի կարևոր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում՝ արժևորելով Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման…

Read More
Սամցխե-Ջավախքում վերամշակվել է 3290 գլուխ խոշոր եղջերավոր անասուն

Սամցխե-Ջավախքում վերամշակվել է 3290 գլուխ խոշոր եղջերավոր անասուն

Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժանմունքի անասնաբույժները Ղրիմ-Կոնգոյի տենդի դեմ Ախալցխայի, Ադիգենի, Ախալքալաքի և Ասպինձայի մունիցիպալիտետների գյուղերում բուժել են 3290 գլուխ խոշոր եղջերավոր անասունների, հայտնում է գործակալությունը։ Պարենի ազգային գործակալությունը հորդորում է հանրությանը գարնանից մինչև վաղ աշուն կենդանիներին բուժել համապատասխան դեղամիջոցներով, դաշտում աշխատելիս կրել փակ հագուստ և կոշիկներ, իսկ վարակվելու դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Հիշեցնենք,…

Read More
Ուկրաինան չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից

Ուկրաինան չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից

Ուկրաինայի իշխանությունները չեն հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրությունից։ Այս մասին հայտարարել է երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան՝ իսպանական El País թերթի հետ հարցազրույցում։ Պաշտոնյան քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի անվճռականությունը Ուկրաինայի նկատմամբ։ «Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ուղերձները մի փոքր հիասթափեցնող էին, և, իհարկե, մենք ավելին էինք ակնկալում»,- նշել է Ստեֆանիշինան: Նա կարծիք է…

Read More
Գործընթացը լավ է ընթանում, ես ակնկալում եմ, որ Եվրահանձնաժողովը հաջորդ ամիս կներկայացնի իր տեսակետները Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ. Կարլ Հարցել

Գործընթացը լավ է ընթանում, ես ակնկալում եմ, որ Եվրահանձնաժողովը հաջորդ ամիս կներկայացնի իր տեսակետները Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ. Կարլ Հարցել

«Վստահ եմ, որ մենք շուտով կստանանք Եվրահանձնաժողովի հարցաշարի երկրորդ մասի պատասխանները»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելը։ Նրա խոսքով, ինքը ակնկալում է, որ հաջորդ ամիս Եվրահանձնաժողովը կներկայացնի իր կարծիքը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ։ «Պատիվ ունեցա վարչապետից ստանալ առաջին հարցաթերթիկի առաջին պատասխանները։ Միանգամայն վստահ եմ, որ շուտով կստանանք երկրորդ հարցաշարի պատասխանները։ Գործընթացը լավ է…

Read More
Արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համատեքստում. Արայիկ Հարությունյան

Արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համատեքստում. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին հանդիպել է Արցախի հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ։ Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը նախագահին է ներկայացրել գերատեսչության կողմից հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանությունների վերացման ու հետհսկողական աշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը վերահաստատել է պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումները՝…

Read More
Հռոմի Պապը պատրաստակամություն է հայտնել մեկնելու Ռուսաստան և հանդիպելու Պուտինի հետ

Հռոմի Պապը պատրաստակամություն է հայտնել մեկնելու Ռուսաստան և հանդիպելու Պուտինի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստակամություն է հայտնել մեկնելու Մոսկվա և հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցը քննարկելու համար: Այդ մասին Պոնտիֆիկոսը հայտնել է Corriere della Sera թերթի հետ հարցազրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռևս չի արձագանքել իր ցանկությանը: Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ առայժմ չի պատրաստվում մեկնել Կիև. առաջինը ցանկանում է խոսել…

Read More
Եվրամիությունում գազի խնդրով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կանցկացվի մայիսի 5-ին Սոֆիայում

Եվրամիությունում գազի խնդրով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կանցկացվի մայիսի 5-ին Սոֆիայում

Եվրամիության երկրները կձևավորեն աշխատանքային խումբ, որը կգնահատի Միությունում սպառողների համար գազի մատակարարման հետ կապված իրավիճակը: Խմբի առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 5-ին Սոֆիայում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի բնապահպանական անցման նախարար Բարբարա Պոմպիլին։ «Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը Լեհաստան և Բուլղարիա գազի մատակարարման ոլորտում։ Այդ երկրներից իմ գործընկերները հայտնել են, որ մոտ ժամանակներս սպառողների և արդյունաբերության…

Read More
Արցախի նախագահը Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակության հետ քննարկել է կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Արցախի նախագահը Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակության հետ քննարկել է կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պատվիրակությանը՝ հաստատության փոխնախագահ Աշոտ Ղազարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ընդգծվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ներուժի արդյունավետ իրացման փոխադարձ պատրաստակամությունը: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀԱՀ ղեկավարությանը՝ Արցախի պետական համալսարանի նոր մասնաշենքի կառուցմանը, ինչպես նաև անհրաժեշտ…

Read More
ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրել է եվրագավաթներից

ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրել է եվրագավաթներից

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ռուսական ակումբներին թույլ չի տվել մասնակցել 2022-2023 թթ. մրցաշրջանի մրցաշարերին՝ հայտնել են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից: Ռուսական ակումբները զրկվում են հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային, Եվրոպայի լիգային, Կոնֆերանսների լիգային, Կանանց չեմպիոնների լիգային և Պատանեկան լիգային մասնակցելու իրավունքից: Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն մերժել է ֆուտբոլի 2028 թ. կամ 2032 թ. Եվրոպայի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը հանձնառու է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման գործին. Նեդ Փրայս
		03.05.2022 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը հանձնառու է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման գործին. Նեդ Փրայս 03.05.2022 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը՝ նշելով, որ այն զուգադիպում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ «Պետքարտուղարը հանձնառու է երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործին՝ մեր դավանած ժողովրդավարական արժեքների և հայաստանյան բարեփոխումների օրակարգի ուղենիշի սահմաններում»,- նշել է Փրայսը։

Read More
ԱՄՆ-ը չունի փաստեր երրորդ երկրներից Ռուսաստան զենք ուղարկելու մասին. Պենտագոն
		03.05.2022 . Միջազգային

ԱՄՆ-ը չունի փաստեր երրորդ երկրներից Ռուսաստան զենք ուղարկելու մասին. Պենտագոն 03.05.2022 . Միջազգային

Միացյալ Նահանգները չունի փաստեր երրորդ երկրներից Ռուսաստան զենք ուղարկելու կամ նման օգնություն ստանալու՝ Մոսկվայի փորձերի վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Ռուսաստանը փետրվարի 24-ից առաջ Ուկրաինայի սահմաններին հսկայական ռազմական ուժ էր կենտրոնացրել: Ռուսները նման ուժեր դեռևս շատ ունեն», — ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրություն չի հայտնել երկու…

Read More