Ջավախքում ձմեռն է վերադարձել

Ջավախքում ձմեռն է վերադարձել

Այսօր՝ մայիսի 5֊ին ձյուն է տեղացել Ախալքալաքում, Նինոծմինդայում եւ բարձրալեռնային այլ շրջաններում։   Ջավախքցիները կատակում են, ձմռան  6֊րդ ամսին են հասել. ձյուն ու ծաղիկ իրար են խառնվել։ Օդերեւութաբանները կանխատեսում են՝ մինչև մայիսի 9֊ը Վրաստանում կշարունակվի նվազել օդի ջերմաստիճանը եւ գրեթե ողջ ամիս տեղումնառատ եղանակ է սպասվում։ About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona…

Read More
Մոլդովան չի կարող ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. Գրոսու

Մոլդովան չի կարող ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. Գրոսու

Քիշնևը չի կարող ռազմական աջակցություն տրամադրել Կիևին: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ Նրա խոսքով՝ Մոլդովայի չեզոք կարգավիճակը թույլ չի տալիս ռազմական տեխնիկա ուղարկել այլ երկրներ։ Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը խնդրել էր Կիև ժամանած Իգոր Գրոսուին՝ դիտարկել Ուկրաինային վեց Միգ-29 ինքնաթիռ տրամադրելու հնարավորությունը։

Read More
Բելգրադն ու Մոսկվան առաջիկա օրերին կսկսեն գազի մատակարարման նոր պայմանագրի շուրջ բանակցությունները

Բելգրադն ու Մոսկվան առաջիկա օրերին կսկսեն գազի մատակարարման նոր պայմանագրի շուրջ բանակցությունները

Բելգրադի և Մոսկվայի միջև գազի մատակարարման նոր երկարաժամկետ պայմանագրի բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին։ Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ի՞նչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը, մենք երկու տարի հետո միայն հնարավորություն կունենանք ինչ-որ տեղից գազ ստանալու։ Մենք 100 տոկոսով կախված ենք Ռուսաստանից, ինչպես և մի շարք այլ երկրներ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նավթի ավելի…

Read More
Ճապոնիան թանկարժեք բուժտեխնիկա Է նվիրել Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցին
		05.05.2022 . Առողջապահություն, Վրաստան

Ճապոնիան թանկարժեք բուժտեխնիկա Է նվիրել Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցին 05.05.2022 . Առողջապահություն, Վրաստան

 Ճապոնիայի կառավարությունը 1,8 միլիոն դոլարի նոր բժշկական տեխնիկա Է նվիրել ակադեմիկոս Ն.Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկային (Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց): Այդ մասին ասվում Է Վրաստանի առողջապահության նախարարության կաքում: Նախագծի գլխավոր նպատակն Է՝ ուժեղացնել կլինիկայի բուժական եւ ախտորոշիչ հնարավորությունները, հանդերձել տեխնիկապես եւ վերապատրաստել անձնակազմը, նշում են գերատեսչությունում: Միջոցառմանը ներկա են եղել առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, առողջապահության փոխնախարար…

Read More
Թուրինում այսօր անցկացվել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը. Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել

Թուրինում այսօր անցկացվել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը. Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել

Թուրինում այսօր կայացել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը: Այդ մասին ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի էջում:   «Մեր պատվիրակ Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:  …

Read More
Ադրբեջանցիները կրակել են Թաղավարդում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ. գործը վարույթ է ընդունվել

Ադրբեջանցիները կրակել են Թաղավարդում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ. գործը վարույթ է ընդունվել

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարող Ն.Հ.-ին, Տ.Մ.-ին և Կ.Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից…

Read More
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia-ին չեն տրամադրել երկրի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia-ին չեն տրամադրել երկրի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։   «Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը: Նշենք, որ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված…

Read More
Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները երկրի ներքին գործն են. Պեսկով

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները երկրի ներքին գործն են. Պեսկով

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները երկրի ներքին գործն են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի այս դժվարին շրջանը, և հաստատվի կայունություն։ «Հայաստանում կայունությունը հնարավորություն կտա աստիճանաբար շարժվելու դեպի Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, նաև թույլ կտա զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել…

Read More
Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերին լուծում գտնելն առաջնային է. ԱԽ քարտուղար

Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերին լուծում գտնելն առաջնային է. ԱԽ քարտուղար

Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Արցախի կարգավիճակի հարցին: «Դուք գիտեք, որ Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6-կետանոց պատասխանը: Հայաստանի համար անընդունելի կետ այդ 5 կետերում չի եղել: Հայաստանն իր առաջարկներում նաև առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս պետք է լուծում տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ:…

Read More
Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
		05.05.2022 . Արցախ

Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը 05.05.2022 . Արցախ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ: «ԵԱՀԿ գլխավոր դիտորդ Անջեյ Կասպշիկը պետքարտուղարությունում էր։ Կարծում եմ, որ նա հանդիպել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի հետ: Նրանք արդյոք քննարկե՞լ են Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ԱՄՆ-ի ներգրավվածությունն…

Read More
Կիևն ինքն է հրաժարվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունից. Զախարովա

Կիևն ինքն է հրաժարվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունից. Զախարովա

Ժամանակն է, որ Կիևը և մյուս երկրները ճանաչեն Ուկրաինայում ստեղծված տարածքային իրողությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս իրողությունները Կիևի՝ 2014 թ. իշխանության եկած ղեկավարության քաղաքականության հետևանքն են: Ղրիմը վերադարձավ Ռուսաստանին, Դոնեցկը և Լուգանսկը դարձան անկախ պետություններ։ Հարկավոր է հարգել ժողովուրդների օրինական ընտրությունը»,- պարզաբանել է Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան պարբերաբար…

Read More
Բորժոմիի գործարանից հեռացվել է 49 աշխատակից,- տեղեկացնում է IDS Borjomi Georgia-ն

Բորժոմիի գործարանից հեռացվել է 49 աշխատակից,- տեղեկացնում է IDS Borjomi Georgia-ն

Բորժոմիի գործարանից հեռացվել է 49 աշխատակից,- տեղեկացնում է IDS Borjomi Georgia-ն «Այս իրավիճակում մենք ստիպված եղանք փոփոխություններ կատարել աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերում, քանի որ ընկերությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ վճարել գործարանում աշխատած ժամերի 100%-ը։ Դա մեզ ստիպեց սկսել գործարանի վերակազմակերպման գործընթաց և խզել պայմանագրերը 49 աշխատողների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։  

Read More
Մակրոնն ու Շոլցը մայիսի 9-ին Բեռլինում բանակցություններ կվարեն

Մակրոնն ու Շոլցը մայիսի 9-ին Բեռլինում բանակցություններ կվարեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսի 9-ին այցելել Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններ վարելու համար՝ հայտնել են Ելիսեյան պալատից: «Ֆրանսիայի նախագահը երդմնակալությունից հետո առաջին այցը կկատարի Բեռլին, ինչն ընդգծում է ֆրանս-գերմանական հարաբերությունների ամրությունը»,- տեղեկացրել են Մակրոնի վարչակազմից: Նշվում է, որ նախագահն ու կանցլերը կքննարկեն Ուկրաինայի իրադրության հետ կապված հարցեր, «եվրոպական ինքնիշխանության մարտահրավերները»,…

Read More
Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն. Նիկոլ Փաշինյանը՝ Նաֆթալի Բենեթին

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն. Նիկոլ Փաշինյանը՝ Նաֆթալի Բենեթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Նաֆթալի Բենեթին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսրայելի Պետության պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Երկհազարամյա ընդհատումից հետո հրեական պետականության վերածննդի փաստը վկայում է, որ պատմական արդարությունն ի վերջո միշտ հաղթանակում…

Read More
Բայդենը փորձում է Ռուսաստանից «ուղեղների արտահոսք» առաջացնել. CNN

Բայդենը փորձում է Ռուսաստանից «ուղեղների արտահոսք» առաջացնել. CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է փոփոխություններ կատարել «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքում», որպեսզի բարձրագույն կրթություն ունեցող ռուսաստանցիների համար դյուրացվի ԱՄՆ-ում աշխատանքային վիզա ստանալը՝ հայտնել է CNN-ը: Նպատակը Ռուսաստանից «ուղեղների արտահոսքի» առաջացումն ու այդ երկրի նորարարական ներուժի թուլացումն է: Փոփոխությունների ընդունման դեպքում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում մագիստրոսի կամ դոկտորական աստիճան ունեցող ռուսաստանցիներին…

Read More
Նեդ Փրայս. Վրաստանը և Մոլդովան Միացյալ Նահանգների կարևոր գործընկերներն են, մենք հավատարիմ ենք նրանց ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը

Նեդ Փրայս. Վրաստանը և Մոլդովան Միացյալ Նահանգների կարևոր գործընկերներն են, մենք հավատարիմ ենք նրանց ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը

Ե՛վ Վրաստանը, և՛ Մոլդովան ԱՄՆ-ի կարևոր գործընկերներն են։ Մենք հավատարիմ ենք նրանց ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնը մշտապես կապի մեջ է տարածաշրջանի իր գործընկերների հետ, և դա, իհարկե, վերաբերում է նաև Վրաստանին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել երկու երկրներին։ «Մենք միշտ կապի մեջ ենք տարածաշրջանի մեր…

Read More