
ԵՄ-ում միասնական չեն ռուսական նավթի էմբարգոի հարցում․ Reuters
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչներն այսօր չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի ներկրման էմբարգոյի հարցում։ Reuters գործակալության տվյալով՝ Ֆրանսիայում մեկնարկած բանակցությունները կշարունակվեն մայիսի 5-ին։ Հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթի շրջանակում Եվրոպան նախատեսում է աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից, սակայն կան բացառություններ։ Հունգարիան և Սլովակիան կշարունակեն Ռուսաստանից նավթ գնել մինչև 2023 թվականի վերջ, քանի որ նավթի էմբարգոն հիմա կարող…