Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերը. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերը. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այդպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արցախի հարցի կարգավորման հարցում ԵՄ միջնորդությանը։ «Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը դարձնել կայունության և բարգավաճման գոտի, ինչպես նաև նպաստել այդ գործընթացին: Առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի միջև…

Read More
Ախալքալաքից՝ Արտյուշ Գոմցյանը հաղթեց

Ախալքալաքից՝ Արտյուշ Գոմցյանը հաղթեց

Այսօր՝ մայիսի 25֊ին Արտյուշ Գոմցյանը ռինգում հաղթական մարտ վարեց Իտալիան ներկայացնող Գլանլուկա Ռուսսոյի հետ։   Այս հաղթանակից հետո հաջորդիվ մարզիկը հանդես կգա քառորդ եզրափակչում, որը կկայանա մայիսի 27֊ին։ Արտյուշ Գոմցյանը Ախալքալաքի մարզական համալիրի սան է, հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում։ Նա Վրաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցում է Երևանում ընթացող…

Read More
ԱՀԿ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերն առողջապահության ոլորտի զարգացման համար ռեսուրսներ ուղղելու հարցում

ԱՀԿ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերն առողջապահության ոլորտի զարգացման համար ռեսուրսներ ուղղելու հարցում

Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:   Նախարարը շնորհավորել է ԱՀԿ գլխավոր տնօրենին վերընտրվելու առիթով:   Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի առաջնահերթությունները և նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձել է առողջապահական ընդհանուր ծածկույթ ապահովելուն ուղղված աշխատանքներին, այդ թվում՝ առողջության…

Read More
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը հանելու հնարավորության մասին

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը հանելու հնարավորության մասին

 Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին հայտնել է, որ հնարավոր է մասամբ հանել պաշտոնական Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ խրախուսելու միջուկային ծրագրից հրաժարվելուն ուղղված քայլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:   «Մենք, ինչպես և մեր եվրոպացի գործընկերները, համոզված ենք, որ կարող ենք պատժամիջոցների սահմանափակ մեղմացում տրամադրել, որպեսզի Իրանը կարևոր քայլեր ձեռնարկի միջուկային…

Read More
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու…

Read More
Հանձնաժողովների համատեղ նիստ Ախալքալաքի սակրեբուլոյում

Հանձնաժողովների համատեղ նիստ Ախալքալաքի սակրեբուլոյում

Այսօր՝ մայիսի 25֊ին տեղի ունեցավ Ախալքալաքի սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի, Սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի և Տարածքա-տերիտորիալ, պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի համատեղ նիստ։ Նիստի ընթացքում Պատգամավորները ծանոթացան Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացարած 2022 թվականի բյուջեի մեջ փոփոխություններին։ Ի՞նչ քննարկվեց Նախատեսվում է Ախալքալաքի Ջիվանու եւ Մարգարյան փողոցների վերականգնողական աշխատանքներ՝ ընդհանուր արժեքը 264 385 լարի է,…

Read More
Իրանում աճում է բարձրահարկ շենքի փլուզման զոհերի թիվը

Իրանում աճում է բարձրահարկ շենքի փլուզման զոհերի թիվը

Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգի Աբադան նավահանգստային քաղաքում տասըհարկանի շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Եվս 37 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ենթադրվում է, որ փլատակների տակ կա 50 մարդ։ Այդ մասին մայիսի 25-ին հայտարարել է նահանգապետ Իհսան Աբասիփուրը, հաղորդում է Mehr գործակալությունը։ Բարձրահարկ բիզնես կենտրոնի փլուզման վայրում որոնողափրկարարական աշխատանքները…

Read More
Հայաստանն ու Կուբան առողջապահության ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանն ու Կուբան առողջապահության ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանն ու Կուբան առողջապահության ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:   Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի առողջապահության և Կուբայի հանրային առողջության նախարարները: Անահիտ Ավանեսյանն ու Խոսե Անխել Պորտալ Միրանդան քննարկման շրջանակներում անդրադարձել են երկու երկրների առողջապահության համակարգերի առաջնահերթություններին:   Մասնավորապես, պայմանավորվել են գործակցել…

Read More
Վրաստանի վարչապետը Բրյուսելից հստակություն է պահանջում ԵՄ թեկնածության հարցում

Վրաստանի վարչապետը Բրյուսելից հստակություն է պահանջում ԵՄ թեկնածության հարցում

Վրաստանը Եվրամիությունից հստակ պատասխան է սպասում՝ կապված Եվրամիության  թեկնածության հայտի հետ, Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է EADaily-ն։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանն «արդեն շատ թանկ է վճարել անկախության համար»։ «90-ականներին մենք ունեցանք երկու պատերազմ, իսկ 2008-ին՝ լայնածավալ պատերազմ Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով օկուպացվեցին մեր պատմական տարածքները: Մենք…

Read More
Եվրամիության գազային ընկերությունների մեծ մասը զիջել է Մոսկվայի պահանջներին. Washington Post

Եվրամիության գազային ընկերությունների մեծ մասը զիջել է Մոսկվայի պահանջներին. Washington Post

ԵՄ-ի այն երկրների ընկերությունները, որոնց Ռուսաստանը համարում է ոչ բարեկամական, չնայած ավելի վաղ արած հայտարարություններին, հիմնականում զիջել են Մոսկվայի պահանջներին և համաձայնել են ռուսական բնական գազի համար վճարել նոր համակարգով՝ խուսափելով էներգետիկ ճգնաժամից: Նման գնահատական ​​է տրվում The Washington Post-ում հրապարակված հոդվածում։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի էներգակիրներից կախվածությունը…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ուկրաինական հացահատիկի պատճառով Սև ծովում իրավիճակի սրման մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ուկրաինական հացահատիկի պատճառով Սև ծովում իրավիճակի սրման մասին

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Ուկրաինայից հացահատիկով բեռնված նավերին ուղեկցող կոալիցիայի ստեղծումը։ Արևմտյան կոալիցիայի ստեղծումը, որը կզբաղվի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցով, լրջորեն կսրի իրավիճակը սևծովյան տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է РИА Новости-ն։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ խոստացել էր, որ Ռուսաստանը չի միջամտի Լեհաստանով ուկրաինական հացահատիկի արտահանմանը։…

Read More
Սիրիային անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ քաղաքական լուծում. Դյուժարիկ

Սիրիային անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ քաղաքական լուծում. Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Սիրիային անհրաժեշտ է մարդասիրական օգնություն, այլ ոչ թե ռազմական միջամտություն՝ հայտնում է Interfax-ը: «Մենք աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Սիրիան այլևս ռազմական գործողությունների կարիք չունի, այդ երկրին անհրաժեշտ են քաղաքական լուծում և մարդասիրական օգնություն»,- ասել է Դյուժարիկը։ Հայտարարություններն արվել են ի պատասխան նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

Read More
Երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով. ՀՀ վարչապետը՝ Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով. ՀՀ վարչապետը՝ Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության նորընտիր վարչապետ Էնթոնի Ալբանիզին: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում հայ-ավստրալական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։ Մեր երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը երկկողմ համագործակցության նոր հեռանկարների վստահություն է ներշնչում։ Պատրաստակամ եմ Ձերդ գերազանցության հետ…

Read More
Հրաձգություն Տեխասի տարրական դպրոցում. զոհվել է 19 աշակերտ

Հրաձգություն Տեխասի տարրական դպրոցում. զոհվել է 19 աշակերտ

Տեխասի նահանգի Յուվալդի շրջանի տարրական դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով 19 երեխա է մահացել, 3 մեծահասակ: Այս մասին հայտնել է սենատոր Ռոլանդ Գուտերեսը: Չարագործը դպրոց այցելելուց առաջ կրակել է իր տատիկի ուղղությամբ. նա ողջ է, սակայն ծայրահեղ ծանր վիճակում է: Հանրային անվտանգության դեպարտամենտի տվյալներով` կրակոցներին զոհ են դարձել 19 սաներ և 2 մեծահասակ:…

Read More