Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ռուսաստանի դեմ ձեռնարկվող միջոցները և Ուկրաինային ռազմական օգնությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի դեմ միջոցների նախաձեռնումը: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինային ռազմական աջակցության, ինչպես նաև միլիոնավոր ուկրաինացիների տնտեսական և մարդասիրական օգնության ցուցաբերմանը: «Նախագահ Բայդենը բարձր է գնահատել ճգնաժամի ընթացքում Կանադայի հետ…
