Հայաստանն ու Կուբան առողջապահության ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանն ու Կուբան առողջապահության ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանն ու Կուբան առողջապահության ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:   Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի առողջապահության և Կուբայի հանրային առողջության նախարարները: Անահիտ Ավանեսյանն ու Խոսե Անխել Պորտալ Միրանդան քննարկման շրջանակներում անդրադարձել են երկու երկրների առողջապահության համակարգերի առաջնահերթություններին:   Մասնավորապես, պայմանավորվել են գործակցել…

Read More
Վրաստանի վարչապետը Բրյուսելից հստակություն է պահանջում ԵՄ թեկնածության հարցում

Վրաստանի վարչապետը Բրյուսելից հստակություն է պահանջում ԵՄ թեկնածության հարցում

Վրաստանը Եվրամիությունից հստակ պատասխան է սպասում՝ կապված Եվրամիության  թեկնածության հայտի հետ, Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է EADaily-ն։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանն «արդեն շատ թանկ է վճարել անկախության համար»։ «90-ականներին մենք ունեցանք երկու պատերազմ, իսկ 2008-ին՝ լայնածավալ պատերազմ Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով օկուպացվեցին մեր պատմական տարածքները: Մենք…

Read More
Եվրամիության գազային ընկերությունների մեծ մասը զիջել է Մոսկվայի պահանջներին. Washington Post

Եվրամիության գազային ընկերությունների մեծ մասը զիջել է Մոսկվայի պահանջներին. Washington Post

ԵՄ-ի այն երկրների ընկերությունները, որոնց Ռուսաստանը համարում է ոչ բարեկամական, չնայած ավելի վաղ արած հայտարարություններին, հիմնականում զիջել են Մոսկվայի պահանջներին և համաձայնել են ռուսական բնական գազի համար վճարել նոր համակարգով՝ խուսափելով էներգետիկ ճգնաժամից: Նման գնահատական ​​է տրվում The Washington Post-ում հրապարակված հոդվածում։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի էներգակիրներից կախվածությունը…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ուկրաինական հացահատիկի պատճառով Սև ծովում իրավիճակի սրման մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ուկրաինական հացահատիկի պատճառով Սև ծովում իրավիճակի սրման մասին

ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Ուկրաինայից հացահատիկով բեռնված նավերին ուղեկցող կոալիցիայի ստեղծումը։ Արևմտյան կոալիցիայի ստեղծումը, որը կզբաղվի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցով, լրջորեն կսրի իրավիճակը սևծովյան տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է РИА Новости-ն։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ խոստացել էր, որ Ռուսաստանը չի միջամտի Լեհաստանով ուկրաինական հացահատիկի արտահանմանը։…

Read More
Սիրիային անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ քաղաքական լուծում. Դյուժարիկ

Սիրիային անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ քաղաքական լուծում. Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Սիրիային անհրաժեշտ է մարդասիրական օգնություն, այլ ոչ թե ռազմական միջամտություն՝ հայտնում է Interfax-ը: «Մենք աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Սիրիան այլևս ռազմական գործողությունների կարիք չունի, այդ երկրին անհրաժեշտ են քաղաքական լուծում և մարդասիրական օգնություն»,- ասել է Դյուժարիկը։ Հայտարարություններն արվել են ի պատասխան նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

Read More
Երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով. ՀՀ վարչապետը՝ Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով. ՀՀ վարչապետը՝ Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության նորընտիր վարչապետ Էնթոնի Ալբանիզին: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում հայ-ավստրալական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։ Մեր երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը երկկողմ համագործակցության նոր հեռանկարների վստահություն է ներշնչում։ Պատրաստակամ եմ Ձերդ գերազանցության հետ…

Read More
Հրաձգություն Տեխասի տարրական դպրոցում. զոհվել է 19 աշակերտ

Հրաձգություն Տեխասի տարրական դպրոցում. զոհվել է 19 աշակերտ

Տեխասի նահանգի Յուվալդի շրջանի տարրական դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով 19 երեխա է մահացել, 3 մեծահասակ: Այս մասին հայտնել է սենատոր Ռոլանդ Գուտերեսը: Չարագործը դպրոց այցելելուց առաջ կրակել է իր տատիկի ուղղությամբ. նա ողջ է, սակայն ծայրահեղ ծանր վիճակում է: Հանրային անվտանգության դեպարտամենտի տվյալներով` կրակոցներին զոհ են դարձել 19 սաներ և 2 մեծահասակ:…

Read More
ԵԱՀԿ գործող նախագահը Բեռլինին կոչ է արել աջակցել Կիևին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն

ԵԱՀԿ գործող նախագահը Բեռլինին կոչ է արել աջակցել Կիևին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն Գերմանիային կոչ է արել աջակցել Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն: «Մենք հիշում ենք, որ հանուն Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների՝ Գերմանիան 2008 թ. արգելափակեց ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ուկրաինայի և Վրաստանի հաշվին»,- հայտարարել է Ռաուն: Նա վստահություն է հայտնել, որ այսօր Գերմանիան պետք է առաջատար դեր ստանձնի Եվրոպայում…

Read More
Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից գրավոր երաշխիքներ է ակնկալում. Չավուշօղլու

Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից գրավոր երաշխիքներ է ակնկալում. Չավուշօղլու

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը համաձայնելու համար Թուրքիան ցանկանում է գրավոր երաշխիքներ ստանալ այդ երկրներից՝ Պաղեստին կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ «Ստոկհոլմը և Հելսինկին պետք է հրաժարվեն ահաբեկիչներին աջակցելուց։ Նախագահն ասել է՝ դիվանագիտությունը մեր առաջնահերթությունն է»,- նշել է Մևլութ Չավուշօղլուն։ Անկարան ևս մեկ պահանջ ունի՝ վերացնել Թուրքիա պաշտպանական արտադրանքի մատակարարման էմբարգոն։ Նախարարի խոսքով՝…

Read More
ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմ թույլ չտալու համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմ թույլ չտալու համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության կողմ չի դառնա, այնտեղ զորքեր չի ուղարկի, քանի որ մտադիր է խուսափել Ռուսաստանի դեմ պատերազմից։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Աջակցե՞լ Ուկրաինային: Այո՛, բայց առանց պատերազմին անմիջական ներգրավվածության»,- ասել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն մտադիր է թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի։

Read More
Փարիզը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև կայացած հանդիպման արդյունքները։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: «Այս հանդիպումը կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի նիստի շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության…

Read More
Գործնական հանդիպումները կլինեն շարունակական. հանդիպել են ԱԻ և Արցախի ՆԳ նախարարները

Գործնական հանդիպումները կլինեն շարունակական. հանդիպել են ԱԻ և Արցախի ՆԳ նախարարները

Մայիսի 24-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:   Նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:     Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն…

Read More
Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները Թուրքիայում բանակցություններ կանցկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով

Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները Թուրքիայում բանակցություններ կանցկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով

ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների և Անկարայի բանակցությունները կանցկացվեն մայիսի 24-ին՝ հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից։ Խորհրդակցությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, Շվեդիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար Օսկար Ստենստրյոմը և Ֆինլանդիայի արդարադատության նախարարի տեղակալ Յուկկա Սալովաարը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հույս են հայտնել, որ Անկարայի մտահոգությունները կփարատվեն, և Շվեդիան, Ֆինլանդիան ու…

Read More
Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետն իր համար «այլևս գոյություն չունի»

Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետն իր համար «այլևս գոյություն չունի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցից հետո իր համար այլևս գոյություն չունի։ «Մենք մեր բոլոր գործընկերներին բացատրեցինք Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում՝ մենք հանդես ենք գալիս ահաբեկչության կանխարգելման օգտին։ Ինչպե՞ս է Հունաստանը վերաբերվում մեզ հիմա։ Գյուլենականների ահաբեկչական կազմակերպության երթուղին դեպի Եվրոպա այժմ չի՞ անցնում…

Read More
Եվրոպական քաղաքական համայնքը չի փոխարինելու ԵՄ անդամակցությանը. Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մակրոնի առաջարկը

Եվրոպական քաղաքական համայնքը չի փոխարինելու ԵՄ անդամակցությանը. Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մակրոնի առաջարկը

Ֆրանսիայի արտգործնախարարությունից պարզաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ ԵՄ անդամ պետությունների և կառույցին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ ցանկացողների համար ստեղծելու եվրոպական քաղաքական համայնք։ «Այն չի փոխարինելու ԵՄ անդամակցությանը»,- նշել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը։ Նա հայտարարել է, որ Փարիզը ողջունում է կառույցին անդամակցելու Կիևի հայտը: «Եվրահանձնաժողովն այժմ դիտարկում է հայտը, հունիսին այն Եվրոպական…

Read More
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը Ալիևի հայտարարությանը

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը Ալիևի հայտարարությանը

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել՝ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու, այդ թվում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի…

Read More
ՀՀ Նախագահը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը կարևորել են կայուն զարգացման ծրագրերի շարունակականության ապահովումը

ՀՀ Նախագահը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը կարևորել են կայուն զարգացման ծրագրերի շարունակականության ապահովումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայների հետ։ Նախագահը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանին կայուն զարգացման առանցքային նպատակներին և ազգային բարեփոխումների առաջնահերթությունների իրականացմանն հասնելու գործում։ Ընդգծվել է, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հիմնված երկրի կարիքների և հնարավորությունների վերլուծության վրա, մեծ նշանակություն են…

Read More
Շալվա Պապուաշվիլի. «Վրացական երազանք»-ը կանգնած է եվրաինտեգրման կողմը, մենք տեսնում ենք մի քանի ընդդիմադիր կուսակցությունների նպատակաուղղված գործողություններ, որոնք նպատակաուղված են  թեկնածուի կարգավիճակի ուղղու խոչընդոտմանը
		24.05.2022 . Վրաստան

Շալվա Պապուաշվիլի. «Վրացական երազանք»-ը կանգնած է եվրաինտեգրման կողմը, մենք տեսնում ենք մի քանի ընդդիմադիր կուսակցությունների նպատակաուղղված գործողություններ, որոնք նպատակաուղված են թեկնածուի կարգավիճակի ուղղու խոչընդոտմանը 24.05.2022 . Վրաստան

«Հասարակությունը և «Վրացական երազանքը» եվրաինտեգրման կողմն են: Ինչ վերաբերում է մի քանի ընդդիմադիր կուսակցություններին, նրանք զբաղված են պացիֆիզմով և մենք տեսնում ենք նաև նպատակաուղղված գործողություններ՝ որոնք նպատակաուղված են թեկնածուի կարգավիճակի ուղղու խոչընդոտմանը»,- լրագրողներին ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, ԵՄ ինտեգրման քննարկմանը ամենաաբսուրդն այն է, որ դրա մասին խոսում են…

Read More
Ռուսաստանը կենտրոնանալու է եվրասիական տարածաշրջանի վրա. Լավրով

Ռուսաստանը կենտրոնանալու է եվրասիական տարածաշրջանի վրա. Լավրով

Ռուսաստանը հույսը դնելու է միայն իր և այն երկրների վրա, որոնք ապացուցել են իրենց հուսալիությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Եթե արևմտյան երկրները խելքի գան և գործակցության վերականգնման ձևաչափեր առաջարկեն, մենք կմտածենք՝ պե՞տք է դա մեզ, թե՞ ոչ»,- նշել է դիվանագետը: Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի հետագա զարգացման համար հարկավոր է կենտրոնանալ…

Read More
Իրանի նախագահը վրեժ կլուծի Թեհրանում իրանցի սպայի սպանության համար

Իրանի նախագահը վրեժ կլուծի Թեհրանում իրանցի սպայի սպանության համար

Իրանի իշխանությունները վրեժխնդիր կլինեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  սպա (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Հասան Սայադ Խոդայի սպանության համար։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ հայտնում է IRNA գործակալությունը։ «Ես հաստատում եմ, որ ուժայինները լուրջ հետաքննություն կանցկացնեն, և, անկասկած, մենք վրեժ կլուծենք հանցագործներից հերոսի համար»,- քաղաքական գործչի ելույթը հեռարձակել է Իրանի պետական…

Read More
ԵԱՀԿ-ն ողջունել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

ԵԱՀԿ-ն ողջունել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

ԵԱՀԿ-ն ողջունել է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումը։ «Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման նախապայմանն է: Մենք պատրաստ ենք աջակցելու ջանքերին՝ երաշխավորելու համար Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան»,- նշված է Թվիթերի՝ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության պաշտոնական էջում:

Read More
Պուտին-Լուկաշենկո հերթական բանակցությունները Սոչիում

Պուտին-Լուկաշենկո հերթական բանակցությունները Սոչիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ հայտնում է ТАСС-ը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախագահները նախատեսում են քննարկել Մոսկվայի և Մինսկի հարաբերությունների զարգացման առանցքային հարցեր՝ շեշտը դնելով Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության վրա, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի թեմաներ: ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և…

Read More
ԱՄՆ-ը դիտարկում է Կիևում դեսպանատունը պահպանելու համար հատուկ ջոկատների ներկայությունը. WSJ

ԱՄՆ-ը դիտարկում է Կիևում դեսպանատունը պահպանելու համար հատուկ ջոկատների ներկայությունը. WSJ

Պենտագոնի և Պետդեպարտամենտի պաշտոնյաները քննարկում են Կիև հատուկ նշանակության ջոկատներ ուղարկելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի վերաբացված դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։ The Wall Street Journal-ը նշել է, որ եթե նման որոշումը հաստատվի, զորախումբը կզբաղվի միայն առաքելության պաշտպանությամբ։ Բացի դրանից՝ քննարկվում են ԱՄՆ ծովային հետևակայինների ներկայությունը վերականգնելու ծրագրեր, որոնք սովորաբար պահպանում են ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում։ Այս ուժերի…

Read More
Բայդենը խոստացել է պաշտպանել Թայվանը Չինաստանից

Բայդենը խոստացել է պաշտպանել Թայվանը Չինաստանից

Չինաստանի ռազմական ներխուժման դեպքում ԱՄՆ-ը կօգնի Թայպեին՝ պաշտպանել Թայվանի տարածքը և կանխել ստատուս քվոյի միակողմանի փոփոխությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինն արձագանքել է Բայդենի խոսքերին՝ կոչ անելով ԱՄՆ-ին՝ զգույշ լինել Թայվանի հետ կապված իր…

Read More
Վնասազերծվել է 60 պայթուցիչ, հրթիռակասետային 9 ռումբ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Վնասազերծվել է 60 պայթուցիչ, հրթիռակասետային 9 ռումբ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը: 2022 թվականի մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ, որից 679-ը՝ ճանաչողական բնույթի:   Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 33, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 բացում, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխում:…

Read More
Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի ուսանողները կրթաթոշակներ կստանան կրթական հիմնադրամից

Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի ուսանողները կրթաթոշակներ կստանան կրթական հիմնադրամից

Այսօր հուշագիր է ստորագրվել Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի և Թամազ Բեքայա կրթական հիմնադրամի միջև։ Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի երեք ուսանողներ կրթաթոշակ կստանան կրթական հիմնադրամից։ Կազմակերպությունը կրթաթոշակներ է տրամադրում բարձր ակադեմիական առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Մեկ կիսամյակի համար նրանք կստանան 300 լարի։ Հիմնադրամի որոշմամբ կրթաթոշակ կստանան վրաց բանասիրության, ագրոնոմիայի և անասնաբուժության ուղղություններով սովորող ուսանողները։ Բացի այդ, մրցանակը կտրվի այն…

Read More
Սաուդյան Արաբիան ցանկանում է Ռուսաստանին ներառել ՕՊԵԿ+-ի հետ նոր համաձայնագրում

Սաուդյան Արաբիան ցանկանում է Ռուսաստանին ներառել ՕՊԵԿ+-ի հետ նոր համաձայնագրում

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և հանքային պաշարների նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալման Ալ Սաուդը խոսել է ՕՊԵԿ+-ի հետ համաձայնագիր մշակելու թագավորության ցանկության մասին, որը կներառի Ռուսաստանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Դեռ վաղ է խոսել նոր համաձայնագրի մանրամասների մասին շուկայական անորոշության պայմաններում, պարզաբանել է նախարարը, սակայն ՕՊԵԿ+-ը կավելացնի արդյունահանումը «եթե պահանջարկ լինի»։ Մարտի վերջին…

Read More
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. Էնթոնի Բլինկեն

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. Էնթոնի Բլինկեն

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ պետքարտուղարի շնորհավորական նամակում Բլինկենը նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությանը։ Միևնույն ժամանակ Էնթոնի Բլինկենը նշում է, որ «Վրաստանի անկախության վերականգնումից ի վեր ԱՄՆ-ը աջակցել է Վրաստանի՝ ժողովրդավարական,…

Read More
Մհեր Գրիգորյանը և Անջեյ Կասպրշիկը քննարկել են տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Մհեր Գրիգորյանը և Անջեյ Կասպրշիկը քննարկել են տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը:

Read More
Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք. Թովմասյանի շնորհավորանքը Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ

Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք. Թովմասյանի շնորհավորանքը Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ

Արցախի լրագրողի մասնագիտական տոնն է այսօր։ Այդ կապակցությամբ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել:  «Ամենայն համոզվածությամբ կարող ենք ասել, որ դուք Արցախի ինքնիշխան պետականության կառուցման ու կայացման գործի առաջամարտիկներից եք: Այս տարիների ընթացքում դուք յուրատեսակ կամուրջ էիք իշխանության ու հասարակության միջև: Միշտ բարձրաձայնել եք հասարակ մարդուն հուզող խնդիրների մասին, դարձել ուղեցույցը մեր անելիքների: Լրագրողի մասնագիտությունը պահանջում…

Read More