Կոչ ենք անում դատապարտելու «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու ծայրահեղ վտանգավոր բաժանումը. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հայտարարությունը

Կոչ ենք անում դատապարտելու «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու ծայրահեղ վտանգավոր բաժանումը. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հայտարարությունը

Արցախի և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է՝ վերջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու և խթանելու դատապարտելի երևույթը։   Նշվում է, որ նման երևույթները, առավելապես դրսևորվելով հայաստանյան հանրային տիրույթում, իրենց…

Read More
Բեռլինում Ուկրաինայի դեսպան Մելնիկը դժգոհել է կանցլեր Շոլցից

Բեռլինում Ուկրաինայի դեսպան Մելնիկը դժգոհել է կանցլեր Շոլցից

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Կիև այցից հրաժարվելը «սխալ ազդանշան» և հաստատում է, որ նա չի ցանկանում ծանր սպառազինություն մատակարարել Ուկրաինային՝ ասել է Գերմանիայում այդ երկրի դեսպան Անդրեյ Մելնիկը Redaktionsnetzwerk Deutschland-ի հետ հարցազրույցում։ Շոլցի՝ Ուկրաինա այցելելուց հրաժարվելը նա կապել է Կիևին ծանր սպառազինություն չմատակարարելու ցանկության հետ։ «Հավանաբար սա է կանցլերի՝ Ուկրաինա չգնալու իրական պատճառներից մեկը, քանի…

Read More
Ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա կդադարեցվի մայիսի 21-ի առավոտյան

Ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա կդադարեցվի մայիսի 21-ի առավոտյան

Ռուսական գազի մատակարարումները Ֆինլանդիա կդադարեցվեն մայիսի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ին՝ հայտնում է Gasum պետական ​​գազային ընկերությունը «Գազպրոմ Էքսպորտից» ծանուցում ստանալուց հետո։ Հաջորդ օրերին՝ 2022 թվականի ամառային սեզոնի ընթացքում, օպերատորն իր հաճախորդներին բնական գազ կմատակարարի այլ աղբյուրներից՝ Էստոնիայից Balticconnector խողովակաշարով: Ինչպես հաղորդվում է, Gasum-ը չի ընդունել ռուսական կողմի պահանջը՝ անցնել գազի վճարման նոր համակարգին և…

Read More
Քննարկվել են տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ծրագրերը

Քննարկվել են տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ծրագրերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Արցախի կառավարության գործընկերների հետ քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին, շարունակական համագործակցության շրջանակի…

Read More
Գերմանիան Ռուսաստանի փոխարեն լրացուցիչ անդամավճարներ կվճարի Եվրախորհրդին

Գերմանիան Ռուսաստանի փոխարեն լրացուցիչ անդամավճարներ կվճարի Եվրախորհրդին

Գերմանիան պատրաստ է փոխհատուցել Եվրախորհրդի կորուստները կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալու պատճառով և կվճարի լրացուցիչ անդամավճարներ՝ տասը միլիոն եվրոյի չափով։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Չբավարարող անդամավճարները պետք է փոխհատուցվեն, դա չպետք է վնասի Եվրոպայի խորհրդի աշխատանքին: Եվրախորհուրդն ավելի քան երբևէ անհրաժեշտ է»,- ասել է նախարարը։ Բերբոքն ընդգծել է, որ…

Read More
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ դպրոցներում հրաձգության երեք դեպք է գրանցվել

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ դպրոցներում հրաձգության երեք դեպք է գրանցվել

Անցած 24 ժամվա ընթացքում երեք կրակոց է եղել ԱՄՆ Թենեսիի, Լուիզիանայի և Միչիգանի դպրոցներում: Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Երեք միջադեպն էլ տեղի է ունեցել ավագ դպրոցի ավարտական ​​դասարաններում։ Լուիզիանայում երեք մարդ է գնդակահարվել, Միչիգանում 16-ամյա տղան և 40-ամյա կինը ծանր վիրավորվել են, իսկ Թենեսիում 18-ամյա շրջանավարտը մահացել է։ Բացի դրանից՝ բոլոր երեք նահանգներում…

Read More
Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները

Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները

Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մայիսի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրինում (Իտալիա)՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:   Այցի շրջանակներում Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ:    

Read More
Ուկրաինան կմիանա ԵՄ-ին հակամարտության ավարտից և բարեփոխումներից հետո. ֆոն դեր Լայեն

Ուկրաինան կմիանա ԵՄ-ին հակամարտության ավարտից և բարեփոխումներից հետո. ֆոն դեր Լայեն

Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ժամկետը կախված կլինի նրանից, թե որքան արագ երկիրը կկարողանա վերականգնվել հակամարտությունից և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ որևէ պետության անդամակցությունը Եվրամիությանը սովորաբար տևում է մի քանի տարի՝ սկսած դիմումի ընդունման օրից։ «Ուզում եմ ընդգծել, որ շատ…

Read More
Արայիկ Հարությունյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են համագործակցության սերտացման հեռանկարները

Արայիկ Հարությունյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են համագործակցության սերտացման հեռանկարները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարի այցի կապակցությամբ՝ կարևորելով այն երկու հայկական պետությունների կառավարությունների միջև փոխգործակցությունը ավելի սերտացնելու՝ վերջերս ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում: Զրուցակիցները քննարկել են սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի ու Արցախի համապատաասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արայիկ…

Read More
Ախալցխայում ընթացող սեղանի թենիսի մրցաշարում Սամվել Սիմոնյանը գրավել է առաջին տեղը

Ախալցխայում ընթացող սեղանի թենիսի մրցաշարում Սամվել Սիմոնյանը գրավել է առաջին տեղը

Ախալցխայի քաղաքապետարանը կազմակերպել է սեղանի թենիսի մրցաշար։ Մրցաշարին մասնակցում էին քաղաքապետարանում բնակվող 18 տարեկանից բարձր սեղանի թենիսի սիրահարները։ Առաջին տեղը զբաղեցրել է Սամվել Սիմոնյանը, երկրորդը՝ Դավիթ Ինասարիձեն, երրորդը՝ Գեորգի Բերիձեն։ Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով։

Read More
Բայդենը չի ցանկանում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի հարցով նրա առարկությունները. Սալիվան

Բայդենը չի ցանկանում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի հարցով նրա առարկությունները. Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ երկրի ղեկավար Ջո Բայդենը չի նախատեսում իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Անկարայի մտահոգությունները։ Նրա խոսքերը հայտնում է РИА Новости-ն։ Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և այդ երկրների ղեկավարներին խնդրեց չնեղանալ իրենից։…

Read More
«Մեծ յոթնյակը» «հացահատիկային» դաշինք կստեղծի

«Մեծ յոթնյակը» «հացահատիկային» դաշինք կստեղծի

G7-ի  ներկայացուցիչները կստեղծեն «հացահատիկային» դաշինք՝ կանխելու սննդամթերքի մատակարարման հետ կապված խնդիրները և Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների շրջափակումը՝ հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրին։ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներին սով է սպառնում, քանի որ նրանք կախված են Ուկրաինայից հացահատիկի էժան արտահանումից՝ նշում է թերթը։ Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար…

Read More
Ախալքալաքում հարգեցին հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Ախալքալաքում հարգեցին հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Այսօր՝ մայիսի 19֊ին Ախալքալաքում հունական համայնքի ներկայացուցիչները եւ Ախալքալաքի այլ բնակիչներ հարգեցին 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ հունական «Պատրիդա» կազմակերպության ներկայացուցիչները  Ախալքալաքցիների հետ ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ հույների ցեղասպանության զոհերի։ «Ե՛ւ հայերի, ե՛ւ հույների ցեղասպանությունը Թուրքիայի պատմության սեւ էջերից…

Read More
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը մի քանի ամսվա կամ տարվա հարց չէ. Շոլց

Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը մի քանի ամսվա կամ տարվա հարց չէ. Շոլց

Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը երկար կտևի: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Սա մի քանի ամսվա կամ տարվա հարց չէ»,- նշել է կանցլերը։ Նա հավելել է, որ հունիսին Եվրահանձնաժողովը պետք է գնահատի Կիևի՝ կառույցում հայտնվելու հեռանկարները։ «Եվրամիությունն արդեն վաղուց անդամակցություն է խոստացել Արևմտյան Բալկանների երկրներին: Ուկրաինային արագացված ընթացակարգով կառույց ընդունելն անարդար կլինի նրանց…

Read More
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան   19:52, 19 Մայիս, 2022 ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պաշտոնական այցով մայիսի 19-ի երեկոյան Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ նախագահի…

Read More
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ այլևս չեն ընթանում. Ռուդենկո

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ այլևս չեն ընթանում. Ռուդենկո

Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել են ոչ Մոսկվայի մեղքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Հենց Կիևը բանակցությունները շարունակելու պատրաստակամություն հայտնի, Մոսկվան, բնականաբար, դրական պատասխան կտա։ Կարևորն այն է, որ քննարկելու բան ունենք»,- ասել է Ռուդենկոն։ Ավելի վաղ դիվանագետը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ ոչ մի ձևաչափով այլևս չեն ընթանում։ Փոխարտգործնախարարն անդրադարձել…

Read More
Ուկրաինայի եվրաինտեգրման վերաբերյալ ռազմավարական անորոշությունը հարկավոր է դադարեցնել. Կուլեբա

Ուկրաինայի եվրաինտեգրման վերաբերյալ ռազմավարական անորոշությունը հարկավոր է դադարեցնել. Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան անդրադարձել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առաջարկին՝ ստեղծելու ինտեգրման նոր ասոցիացիա, որում կընդգրկվեն Եվրամիության բոլոր պետությունները և դրան անդամակցության թեկնածու երկրները։ «Վերջին տարիներին Ուկրաինայի եվրոպական ինտեգրման վերաբերյալ ԵՄ որոշ մայրաքաղաքների ռազմավարական անորոշությունը ձախողվել է, դա հարկավոր է դադարեցնել: Կիևին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը փոխարինող ձևաչափեր պետք չեն, որոնք ցույց են…

Read More
Անկարան Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն է վարում. Էրդողան

Անկարան Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն է վարում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: «Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերություններում մենք վարում ենք հավասարակշռված քաղաքականություն։ Ես մտադիր չեմ խզել կապերը ո՛չ Պուտինի, ոչ էլ Զելենսկու հետ»,- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան չի կարող հրաժարվել ռուսական…

Read More
Հարձակման ենթարկված երկրին աջակցելը լարվածության օջախներ ստեղծելու փորձ չէ. Շոլց

Հարձակման ենթարկված երկրին աջակցելը լարվածության օջախներ ստեղծելու փորձ չէ. Շոլց

Բեռլինն այնպիսի քայլեր չի ձեռնարկի, որոնք կարող են ՆԱՏՕ-ին Ուկրաինայում հակամարտության կողմ դարձնել։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Հարձակման ենթարկված երկրին աջակցելը լարվածության օջախներ ստեղծելու փորձ չէ»,- հավելել է Շոլցը: Նա կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա հակամարտությունից, իսկ Ուկրաինան պետք է դիմադրի։ «Պարտադրված խաղաղություն չի լինելու, քանի…

Read More
Կոսովոն մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը
		19.05.2022 . Միջազգային

Կոսովոն մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը 19.05.2022 . Միջազգային

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ Պրիշտինան մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ Կոսովոն ողջունում է Եվրամիությանը միանալու Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հայտերը և հուսով է, որ կառույցն այս տարի կընդունի նաև Կոսովոյի հայտը: «Մեր երկիրը տարածաշրջանի ամենաժողովրդավարական զարգացած երկիրն է, որն անմիջապես աջակցել է հակառուսական պատժամիջոցներին»,- նշել է Կուրտին։ Նա մեղադրել…

Read More
«IDS Borjomi»-ն բաժնետոմսերի մի մասն անվճար կփոխանցի Վրաստանի կառավարությանը

«IDS Borjomi»-ն բաժնետոմսերի մի մասն անվճար կփոխանցի Վրաստանի կառավարությանը

«IDS BORJOMI International» ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի մի մասը Վրաստանի կառավարությանն անվճար փոխանցելու մասին։ «IDS BORJOMI International-ն այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո իր կառավարող ընկերությունը Վրաստանի կառավարությանն է ներկայացրել բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցելու պաշտոնական առաջարկը։ Այս քայլը Վրաստանի կառավարությանը հնարավորություն կտա մասնակցել միջազգային ընկերության կառավարմանը։ Տարածաշրջանում վերջին բացասական իրադարձությունների պատճառով…

Read More
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի…

Read More
«IDS Borjomi»-ի սեփականատեր ընկերությունը պատրաստ է իր բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցել Վրաստանի կառավարությանը

«IDS Borjomi»-ի սեփականատեր ընկերությունը պատրաստ է իր բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցել Վրաստանի կառավարությանը

Վերահսկող «IDS Borjomi» ընկերությունը Վրաստանի կառավարությանն առաջարկել է բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցել։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ «IDS BORJOMI International»-ն այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո իր վերահսկող ընկերությունը պաշտոնական առաջարկ է ներկայացրել Վրաստանի կառավարությանը՝ բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցելու վերաբերյալ։ Այս քայլը Վրաստանի կառավարությանը հնարավորություն կտա մասնակցել…

Read More
Ադիգենի շրջանի Դերսելի գյուղի  հանրային դպրոցի նախկին հաշվապահը դպրոցի հաշվից իր  հաշվին է փոխանցել 143 հազար լարի
		19.05.2022 news Ադիգեն

Ադիգենի շրջանի Դերսելի գյուղի  հանրային դպրոցի նախկին հաշվապահը դպրոցի հաշվից իր  հաշվին է փոխանցել 143 հազար լարի 19.05.2022 news Ադիգեն

Ադիգենի շրջանի Դերսելի գյուղի  հանրային դպրոցի նախկին հաշվապահը դպրոցի հաշվից իր  հաշվին է փոխանցել 143 հազար լարի, որը օգտագործվել է խաղատանը եւ մի շարք առեւտրային զվարճանքի հաստատություններում։ Այս տեղեկատվությունը հաստատում է Վրաստանի դատախազությունը։ Փաստը հաստատում է նաեւ դպրոցի տնօրեն Մերաբ Բերիձեն: Ըստ տնօրենի 2021 սեպտեմբերից տվյալ հաշվապահը դպրոցում որպես հաշվապահ չի աշխատում։  Դատախազության համաձայն նախկին…

Read More
Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը. Բորել

Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը. Բորել

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները շատ լավ են, սակայն անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների գործընթացը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Այս հանդիպումը լավ առիթ է խրախուսելու Հայաստանին՝ շարունակելու եվրոպական ուղին, շարունակելու աշխատանքը Գործընկերության համաձայնագրի բոլոր նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար»,- նշել է Բորելը՝ խոսելով Գործընկերության խորհրդի նիստից…

Read More
Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել առկա և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել առկա և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Էլիզաբեթ Բորնին: Նամակում նշված է. «Մեծարգո տիկին վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության ու անցած քաղաքական ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունը լավագույնս կծառայի…

Read More
Թանգարանների միջազգային օրն Ախալքալաքում

Թանգարանների միջազգային օրն Ախալքալաքում

Այսօր՝ մայիսի 18֊ին Ախալքալաքի կենտրոնում տոնական իրարանցում էր։ Ախալքալաքի մշակույթի տան «Ջավախք» եւ «Մուրջի» համույթները ազգային տարազներով ելույթներ ունեցան։ «Այս օրը Վրաստանում նաև ազգային տարազի տոնն է, մենք յուրաքանչյուր տարի ազգային տարազով քայլերթ էինք կազմակերպում Ախալքալաքում, համավարակով պայմանավորված 2 տարի տոնը ինչպես հարկն է չնշեցինք, այսօր նորից վերադառնում ենք ավանդական հանդիսությանը»,֊ մեզ հետ զրույցում նշում…

Read More
Պարգեւատրվեցին լավագույնները. “Helping hand”-ի հերթական ծրագիրն Ախալքալաքում

Պարգեւատրվեցին լավագույնները. “Helping hand”-ի հերթական ծրագիրն Ախալքալաքում

Մայիսի 17-ին Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ  հանդիպում “Helping hand” կազմակերպության ներկայացուցիչների և նրանց կամավորների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ախալաքալաքի քաղքապետարանի աշխատակիցներ և այլ հյուրեր։ Հանդիպման ժամանակ կազմակերպության կամավորական Վեներա Ալեքսանյանը պարգևատրեց 3 երիտասարդի, ովքեր մասնակցել էին նախապես հայտարարված շարադրության մրցույթին՝ թեման հիգենիա եւ առողջ ապրելակերպ։ «Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում “Helping hand” կազմակերպության աջակցությամբ ստեղծվել են…

Read More
ԱՄՀ-ն կուսումնասիրի Ուկրաինայի օգտին Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների դուրսբերման հարցը

ԱՄՀ-ն կուսումնասիրի Ուկրաինայի օգտին Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների դուրսբերման հարցը

Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ուսումնասիրել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստների բռնագրավման հնարավորությունը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Գիտա Գոպինատը։ Գոպինատը նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել ԱՄՀ-ի կոնկրետ որոշումների մասին՝ կապված ռուսական ակտիվների հետ։ Financial Times-ը գրում է, որ ռուսական արժութային պահուստների բռնագրավումը կարող…

Read More
Մոսկվան բազմաթիվ անգամ կողմերին կոչ է արել պահպանել միմյանց մշակութային ժառանգությունը. Զախարովա

Մոսկվան բազմաթիվ անգամ կողմերին կոչ է արել պահպանել միմյանց մշակութային ժառանգությունը. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցին: Հադրութի Սուրբ Հարության տաճարի հանդեպ ադրբեջանցիների վանդալիզմի դեպքի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ Մարիա Զախարովան նշել է, որ ինքն այդ մասին կոնկրետ տեղեկություն չունի, սակայն Մոսկվան բազմաթիվ անգամ կողմերին կոչ է արել պահպանել միմյանց մշակութային ժառանգությունը և ապահովել…

Read More