
Ռուսաստանի ռազմավարությունը Կենտրոնական Ամերիկայում անակնկալ էր ԱՄՆ-ի համար. The Hill
Նիկարագուայի հետ հարաբերություններում Ռուսաստանի ռազմավարությունն անակնկալ էր ԱՄՆ-ի համար՝ գրում է The Hill-ը։ Ավելի վաղ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան մարդասիրական նպատակներով թույլատրել էր երկրում օտարերկրյա զինվորականների, այդ թվում՝ Ռուսաստանի, Վենեսուելայի, Հոնդուրասի, Գվատեմալայի, Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Մեքսիկայի, Սալվադորի և ԱՄՆ-ի զորքերի ժամանակավոր ներկայությունը։ Խոսքը ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ռազմանավերի ու ինքնաթիռների ժամանակավոր տեղակայման մասին է։…