Ֆուտբոլիստ Սպերցյանը Խանդոյում էր

Խանդոյում երիտասարդների հետ հանդիպեց արմատներով Խանդո գյուղից, ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։

Նա ծնվել է Կրասնոդարում եւ մանկուց նվիրվել Ֆուտբոլին։ Երկար տարիներ ներկայացել է Կրասնոդարի ֆոտբոլային ակումբներում, 2021 թվականից Հայաստանի Ազգային հավաքականի խաղացող է։ Նրա մուտքը հայկական ֆուտբոլ հաջող էր։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ։  Այսօր էլ Սպերցյանը շարունակում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում հայ ֆուտբոլասերներին ոգեւորել հիշարժան գոլերով։

Խանդոյում Էդուարդը պատանիների եւ երիտասարդների հետ խոսել է ֆուտբոլի եւ ընդհանրապես սպորտի կարևորության մասին։ Այցելել գյուղում տարբեր վայրեր եւ վերադրաձել ՌԴ։