Վրաստանում Լիտվայի դեսպանի այցն Ախալքալաք

Վրաստանում Լիտվայի դեսպանի այցն Ախալքալաք

Հունսի 6-ին Ախալքալաք այցելեց Լիտվայի դեսպան Անդրեաս Կալինդրան, նա հանդիպում ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նախ Ախալքալաքի շրջանային ժողովում դեսպանին ընդունեցին Ախալքալաքի  քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի  Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց ազգային փոքրամասնությունների արդյունավետ ինտեգրման ծրագրերի, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ծրագրերի, զբոսաշրջության զարգացման մասին և այլն։
Այնուհետեւ Վրաստանում Լիտվայի դեսպանը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ SEREC  կազմակերպության Ախալքալաքի գրասենյակում:
Դեսպանին  հետաքրքրում էր  Վրաստանի ազգային փոքրամասնությունների, կրթական, ինտեգրացիոն, մշակությաին և սոցիալական խնդիրները:
Ներկաների համար արդեն սովորական է դարձել  Վրաստանում տարբեր  երկրի դեսպանների հետ քննարկել նույն հարցերը:
Հանդիպման նախաձեռնողը բազմազգ Վրաստան կազմակերպությունն է, նախագահ Առնոլդ Ստեփանյանի գլխավորությամբ:
Ներկաները հույս հայտնեցին, որ նման հանդիպումները հաճախակի բնույթ կկրեն։