Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը

Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը

Թուրքիան համաձայնել է սատարել Շվեդիայի ու Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստիոն: Շվեդիան ու Ֆինլանդիան իրենց հերթին համաձայնել են լիարժեքորեն համագործակցել Թուրքիայի հետ` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարումների հարցերում: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: Բացի այդ, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան որոշում են…

Read More
Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը

Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը

Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կտևի երեք օր: Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարների քննարկման առանցքային հարցերը կլինեն հակամարտությունը Ուկրաինայում և ՆԱՏՕ-ի նկատմամբ սպառնալիքները: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում հանդիպման ժամանակ առանցքային որոշումներ կկայացնեն, որոնց թվում են նոր ռազմավարական հայեցակարգի ընդունումը, ՆԱՏՕ-ի ամրապնդման, զսպման և պաշտպանության միջոցառումները, ինչպես նաև…

Read More
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկկողմ…

Read More
Մեծ յոթնյակը պատրաստակամություն է հայտնել քննարկելու անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը

Մեծ յոթնյակը պատրաստակամություն է հայտնել քննարկելու անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը

Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարները եզրափակիչ համատեղ հայտարարություն են ընդունել: Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Ճապոնիան և Իտալիան պարտավորվել են թույլ չտալ, որ պատժամիջոցները, այդ թվում՝ հակառուսական, ազդեն պարենային ոլորտի վրա։ «Անհրաժեշտ է ապահովել գյուղատնտեսական արտադրանքի ազատ հոսքը և մարդասիրական օգնության հասանելիությունը»,- ասված է փաստաթղթում։ Եզրափակիչ հայտարարության մեջ տեղ են գտել նաև այլ…

Read More
Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը

Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Արցախի տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման…

Read More
Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտնել է ՀՕՊ համակարգ տրամադրելու անհրաժեշտության մասին

Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտնել է ՀՕՊ համակարգ տրամադրելու անհրաժեշտության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համակարգել է բանակցային դիրքորոշումը կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և ընդգծել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգ տրամադրելու անհրաժեշտությունը: «Հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Համակարգել ենք դիրքորոշումները ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին։ Նշել եմ Ուկրաինայի համար հզոր ՀՕՊ-ի կարևորությունը»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Զելենսկին: Ավելի վաղ…

Read More
Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Աքար
		28.06.2022 . Միջազգային

Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Աքար 28.06.2022 . Միջազգային

Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Մենք «այո» չենք ասի, քանի դեռ Հելսինկին և Ստոկհոլմը ամբողջությամբ չեն դադարեցրել ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելը։ Մենք կմասնակցենք հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- մանրամասնել է նախարարը։ Նրա խոսքով՝ Անկարան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն սկանդինավյան…

Read More
Թուրքական Baykar Makina ընկերությունը անվճար ԱԹՍ-ներ կտրամադրի Կիևին

Թուրքական Baykar Makina ընկերությունը անվճար ԱԹՍ-ներ կտրամադրի Կիևին

Թուրքական Baykar Makina ընկերությունը անվճար երեք ԱԹՍ կտրամադրի Կիևին, որոնք գնելու համար ավելի վաղ Ուկրաինայում դրամահավաք էր հայտարարվել։ Լրատվամիջոցների տվյալով՝ անօդաչուների ընդհանուր արժեքը գնահատվում է 15 մլն դոլար: The Wall Street Journal պարբերականը հունիսի 21-ին հայտնել էր, որ Թուրքիան 2019 թվականին Ուկրաինային Bayraktar անօդաչուներ էր վաճառել, որոնք օգնել են երկրին «նախնական փուլում հակահարված տալ ռուսական…

Read More
Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է

Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն: Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էլիսո Բոլկվաձեին այցի համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդները ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեն, որի…

Read More
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը գործընկերներին առաջարկել է քննարկել ԼՂ ապագան. ռուսական կողմը մերժել է

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը գործընկերներին առաջարկել է քննարկել ԼՂ ապագան. ռուսական կողմը մերժել է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր շփվել է իր գործընկերների հետ, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղի ապագան: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Ցավոք, ռուս համանախագահը չընդունեց հրավերը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասված է գրառման մեջ։

Read More
Իրանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել

Իրանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել

Իրանը BRICS-ի խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) միանալու հայտ է ներկայացրել, այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել՝ հայտնել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Նա հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին լրացուցիչ առավելություններ կբերի բոլոր կողմերին։ Օրերս նման հայտ էր ներկայացրել Արգենտինան։ Իրանի և Արգենտինայի կողմից հայտեր ներկայացնելու մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ…

Read More
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում
		28.06.2022 . Տարածաշրջան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում 28.06.2022 . Տարածաշրջան

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։

Read More
ՀՀ ԱԳ նախարարը Հունաստանի նախագահին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը Հունաստանի նախագահին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն նշել են, որ հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ի սրտե շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ ծննդյան հոբելյանի կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված գործընկերային սերտ փոխըմբռնումը լավագույնս կնպաստի հայ-վրացական դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ բազմաբովանդակ համագործակցության առավել հետևողական ամրապնդմանն ու խորացմանը՝…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։ Նրանց տվյալներով՝ Վրաստանի կառավարության ղեկավարին գագաթնաժողովին հրավիրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ «Իրակլի Ղարիբաշվիլին Մադրիդ այցի շրջանակներում կանցկացնի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական…

Read More