Ռուսաստանում Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ռուսաստանում Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ռուսաստանում Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Սոլվեյգ Ռոսսեբեն կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, քանի որ Օսլոն արգելել է ռուսական բեռների տարանցումը Շպիցբերգեն։    «Պահանջել ենք նորվեգական կողմից հնարավորինս արագ լուծել խնդիրը։ Զգուշացրել ենք, որ Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն պատասխան քայլերի»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։   Լրատվամիջոցների տվյալով՝ Ստորսկոգի անցակետում արգելափակվել է…

Read More
Գերմանիայում կայացած G7-ի գագաթնաժողովն ամենաանհաջողն էր վերջին տարիներին. Politico

Գերմանիայում կայացած G7-ի գագաթնաժողովն ամենաանհաջողն էր վերջին տարիներին. Politico

G7 երկրների գագաթնաժողովը, որը հունիսի 26-28-ը Գերմանիայի նախագահությամբ անցկացվեց Բավարիայի Էլմաու ամրոցում, ամենաանհաջողն էր վերջին մի քանի տարվա ընթացքում։ Նման կարծիք են հայտնել Politico-ի սյունակագիրները: Մեկնաբանելով իրենց տեսակետը՝ հոդվածի հեղինակները բացատրել են, որ գագաթնաժողովի մասնակիցների միջև բոլոր հարցերի շուրջ կային տարաձայնություններ։ Ըստ տեղեկությունների՝ Փարիզը հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչություն հովանավոր պետություն՝ չնայած Ուկրաինայի նախագահի…

Read More
Վրաստանում խորհրդարանական հանձնաժողովների երեք ղեկավարներ լքել են իշխող կուսակցությունը

Վրաստանում խորհրդարանական հանձնաժողովների երեք ղեկավարներ լքել են իշխող կուսակցությունը

Վրաստանի խորհրդարանի երեք պատգամավոր՝ Դիմիտրի Խունդաձեն, Սոզար Սուբարին և Միխեիլ Կավելաշվիլին, որոնք զբաղեցնում էին հանձնաժողովների նախագահների պաշտոնները, լրագրողներին հայտնել են, որ լքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և օրենսդիր մարմնում կշարունակեն աշխատել որպես անկուսակցական պատգամավորներ, գրում է Interfax-ը: «Վրացական երազանքի» առաջնորդների ու անդամների հետ մենք տարաձայնություններ չունենք, բացառությամբ մեկ հարցի՝ արդյոք հասարակությունը պե՞տք է ավելի…

Read More
ՆԱՏՕ-ն կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ, որը Ռուսաստանին կկոչի ուղղակի սպառնալիք դաշինքի համար և կդառնա ՆԱՏՕ-ի ապագայի կառուցման նախագիծ: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա նաև նշել է, որ մինչև 2023 թվականը դաշինքի զորակազմը 40-ից կհասցվի 300 հազարի, Ռուսաստանի հետ սահմանին կտեղակայվեն ծանր տեխնիկա և սպառազինություն:…

Read More
Արցախի նախագահն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրենին

Արցախի նախագահն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրենին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին: Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ ավետարանչական ընկերակցությանը մշտապես Արցախի կողքին լինելու ու շարունակաբար աջակցելու համար՝ նշելով, որ կառույցի նախաձեռնությունները նպաստում են մեր երկրում առկա խնդիրների լուծմանը:…

Read More
Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին, դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացման, ժողովրդավարական…

Read More
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ. Մենք բացահայտորեն աջակցում ենք վրացիների ձգտմանը դեպի ՆԱՏՕ, ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է Վրաստանին և այլ երկրներին խանգարեն դա անել

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ. Մենք բացահայտորեն աջակցում ենք վրացիների ձգտմանը դեպի ՆԱՏՕ, ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է Վրաստանին և այլ երկրներին խանգարեն դա անել

«Ես չեմ տեսնում որևէ ողջամիտ հիմք, ոչ մի ողջամիտ փաստարկ, թե ինչու պետք է խանգարել Վրաստանին և մյուս երկրներին, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, – այս մասին ասել է Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Նա ասում է, որ համոզված է, որ տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ի լավագույն քաղաքականությունը բաց դռների քաղաքականությունն է, և որ…

Read More
Մեծ Բրիտանիան որոշել է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին դեֆիցիտի դեպքում

Մեծ Բրիտանիան որոշել է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին դեֆիցիտի դեպքում

Մեծ Բրիտանիան մտադիր է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին սուր դեֆիցիտի դեպքում, գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով էներգետիկ անվտանգության ապահովման արտակարգ պլանը։ Երկրի գազատրանսպորտային համակարգը միացված է Նիդերլանդներին և Բելգիային: Ըստ պարբերականի՝ Թագավորության նման քայլը սպառնում է խաթարել միջազգային համագործակցության միտումը էներգետիկ ոլորտում։ Այս առնչությամբ եվրոպական գազային ընկերությունները Մեծ Բրիտանիային կոչ են արել չընդհատել…

Read More
Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել
		29.06.2022 . Արցախ

Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել 29.06.2022 . Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին։ Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։

Read More
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992 թ.-ից սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է գործընկերոջ՝ Գրեգորի Դուսեի հետ:     Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Լիոնի քաղաքապետը նշել է, որ Երևանն առանձնակի նշանակություն ունի իրենց գործընկեր քաղաքների շարքում: Գրեգորի Դուսեն…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Մադրիդում ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթրիքին

Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Մադրիդում ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթրիքին

Մադրիդում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի անունից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պետությունների ղեկավարների պատվին ընթրիք է կայացել, որին մասնակցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի քան 40 երկրների ղեկավարների հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Նրանց խոսքով, հավաքված հյուրերին դիմել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող առաջնորդները համատեղ լուսանկար…

Read More