Այսօր՝ հունիսի 30-ին Ախալաքալաքի սակրեբուլոյի շենքում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանում ՄԱԿի֊ի երեխաների հիմնադրամի ներկայացուցիչ Ղասան Խալիլի, Ախալքալաքի տեղական ինքնավարման մարմնի ներկայացուցիքների՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանի, սակրեբուլոյի Նախագահ Նաիրի Իրիցյանի, փոխքաղաքապետերի, ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի և Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերի երիտասարդների միջև։
Հանդիպամն ժամանակ երիտասարդները ներկայացրին իրենց գյուղի խնդիրները և խոսեցին, թե յուրաքանչյուր գյուղում որ խնդրի լուծումն է ավելի արդիական։
Վրաստանում ՄԱԿ֊ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ղասան Խալիլը առաջին անգամ չէ, որ հանդիպում է ունեցել Ախալքալաքում, սա երիտասարդների հետ նրա 2-րդ հանդիպումն է։ Նա նշեց, որ նման հանդիպումների շնորհիվ ավելի լավ կծանոթանա տարածաշրջանի խնդիրներին։
«Սա շատ լավ հանդիպում էր Ախալքալաքի երիտասարադների հետ։ Ես իհարկե առաջին անգամ չեմ գտնվում այստեղ, ես ուրախ եմ որ կրկին եկել եմ Ախալքալաք ու հանդիպել եմ ինչպես երիտասարդների, այնպես էլ քաղաքապետի, սակրեբուլոյի նախագահի և այլ կարևոր մարդկանց հետ։UNICEF-ը շարունակում է աջակցել Ախալքալաքի երիտասարդներին և ոչ միայն։ Եւ այսօր մենք վարեցինք Երիտասարդների հետ կառուցողական երկխոսություն, լսեցինք նրանց պատմություները խնդիրնը և ցանկություները։ Ես համոզված եմ, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր երիտասարդ իր համայնքը կարող է դարձնել ավելի լավը»,- նշեց Ղասան Խալիլը։
Հանդիպումը նախաձեռնել էր ՄԱԿ֊ի մանկական հիմնադրամը, իսկ Ախալքալաքում հանդիպման կազմակերպիչը Լյոլյա Ռաիսյանն է, ով մեզ հետ զրույցումնշեց, որ նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են տալիս երիտասարդներին բարձրաձայնել և նպաստել իրենց գյուղի խնդիրների լուծմանը։
Մասնակիցները եւս այս հանդիպումն արդյունավետ գնահատեցին։
Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները երիտասարդներին առաջարկեցին նման հանդիպումներ հաճախակի կազմակերպել և քննարկել գյուղերում առկա ու արդեն լուծված խնդիրները։
Ախալքալաքում էր Վրաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլը
