Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը

Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ու ժողովուրդների պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական երկխոսության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Երկկողմ օրակարգի հարստացման տեսանկյունից կարևորվել է…

Read More
Կրթության եւ գիտության հանձնախմբի ներկայացուցիչն Ախալքալաքի N1 մանկապարտեզում

Կրթության եւ գիտության հանձնախմբի ներկայացուցիչն Ախալքալաքի N1 մանկապարտեզում

Այսօր՝ հուլիսի 5ին, Ախալքալաքի N1  մանկապարտեզում տեղի ունեցավ հանդիպում Կրթության և գիտության հանձնախմբի անդամ Բաիա Կվիցիանիի,   Ախալքալաքի տեղական ինքնավարման մարմնի ներկայացուցիչների, Ախալքալաքի մունիցիպալիտետի նախակրթարնների և Նինոծմինդայի մանկապարտեզների աշխատակիցների միջև։ Հանդիպման Ժամանակ քննարկվեց մանկապարտեզներում վրացերեն դասընթացների, խմբակների և ընդհանուր նախակրթարանների աշխատանքների մասին։  Մանկապրտեզների աշխատակիցները ներկայացրին, թե ինչ փոփոխություններ կցանկնային ունենալ ընդհանուր  գործունեությունում։ Նախակրթարաների մենեջերները ներկայացրին իրենց…

Read More
ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը. Գրուշկո

ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը. Գրուշկո

ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի ժամանակների դիմակայությունը՝ ՆԱՏՕ-ն օգտագործելով որպես սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման գործիք: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: «Մենք չենք ուզում վերադառնալ Սառը պատերազմին։ Դա ՆԱՏՕ-ն է մեզ պարտադրում»,- պարզաբանել է դիվանագետը: Նրա խոսքով՝ ի տարբերություն Արևմուտքի երկրների՝ Ռուսաստանը չի ավելացնում ռազմակայանների քանակը, դաշինքի երկրները չի շրջապատում իր զորքերով և…

Read More
«Նոր կյանք Ծկղալտուբոյին նոր կյանք» առողջարանային զարգացման ներդրումային առաջարկ

«Նոր կյանք Ծկղալտուբոյին նոր կյանք» առողջարանային զարգացման ներդրումային առաջարկ

Վրաստանի կառավարությունը հրապարակում է ԾկԾկղղալտուբոյի զարգացման ներդրումային առաջարկը. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Ծալտուբո նոր կյանքը» ներդրումային նախագծի շնորհանդեսին ելույթ ունենալիս ասել է, որ պետությունը վաճառում է 14 առողջարան, որոնց արժեքը, այսօրվա հաշվարկներով, կազմում է մոտ 50 մլն. լարի: Ղարիբաշվիլիի խոսքով՝ պետությունը պարտավորվում է տասնյակ միլիոնավոր լարի ներդնել՝ Ծկղալտուբոն ժամանակակից, համաշխարհային մակարդակի սպա հանգստավայր դարձնելու համար։…

Read More
Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները. հանդիպում Արցախի նախագահի հետ
		05.07.2022 . Արցախ

Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները. հանդիպում Արցախի նախագահի հետ 05.07.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի  5-ին ընդունել  է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև առկա  խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ Նախագահ Հարությունյանն ընդգծել է ռազմական…

Read More
G20-ի շրջանակներում Բլինքենը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ. Փրայս

G20-ի շրջանակներում Բլինքենը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ. Փրայս

Ինդոնեզիայի Բալի կղզում այս շաբաթ կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ կվարի Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Յիի հետ: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ Նա հայտնել է, որ հուլիսի 6-11-ն ընկած ժամանակահատվածում Բլինքենը կայցելի Բալի, ապա՝ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ:…

Read More
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Ախալքալաքում էր

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Ախալքալաքում էր

Այսօր՝ հուլիսի 5֊ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելեց Ախալքալաքում գործող  Զուրաբ Ժվանիայի անվան պետական ադմինիստրատիվ դպրոց, որտեղ հանդիպեց ՏԻՄ ներկայացուցիչների, դպրոցի մանկավարժների եւ քաղաքացիների հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր Վրաստանի կրթության եւ գիտության հանձնախումբը։ Նեկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը եւ Սումբատ Կյուրեղյանը, Սամցխե֊Ջավախքի պետական լիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալքալքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի…

Read More
Քութաիսիում պաշտոնապես մեկնարկել է Հադրոնիկ թերապիայի կենտրոնի շինարարությունը

Քութաիսիում պաշտոնապես մեկնարկել է Հադրոնիկ թերապիայի կենտրոնի շինարարությունը

Քութաիսիում պաշտոնապես մեկնարկել է Հադրոնիկ թերապիայի կենտրոնի շինարարությունը։ Կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, «Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամի դիտորդ խորհրդի նախագահ Նիկոլոզ Չխեթիանին, Քութայիսիի միջազգային համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Թևզաձեն և IBA-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Պիեռ Մոտեն: Վարչապետը մասնակցել է շինհրապարակում…

Read More
Ուկրաինական հակամարտության հետևանքները տեսանելի ապագայում անհնար կլինի հաղթահարել. Շոլց

Ուկրաինական հակամարտության հետևանքները տեսանելի ապագայում անհնար կլինի հաղթահարել. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ուկրաինական հակամարտության հետևանքները «պատմական մարտահրավեր» է որակել՝ համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում դրանք անհնար կլինի հաղթահարել։ «Այս պատերազմը շրջադարձային կետ էր, որը փոխեց ամեն ինչ»,- մտահոգություն է հայտնել կանցլերը։ Նա նշել է նաև, որ Կիևի շուրջ զարգացումների բացասական հետևանքներից խուսափելու համար Գերմանիայի կառավարությունը 30 միլիարդ եվրոյի չափով աջակցության երկու լայնածավալ փաթեթ…

Read More
ԱՄՆ-ը չպետք է օգնություն ցուցաբերի Ադրբեջանին. կոնգրեսական Շերման

ԱՄՆ-ը չպետք է օգնություն ցուցաբերի Ադրբեջանին. կոնգրեսական Շերման

ԱՄՆ վարչակազմը վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձևի շրջանցումը: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը: «Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձևից և չպետք է որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ…

Read More
Ուկրաինայից հացահատիկի արտահանման ծավալներն օրեցօր ավելանում են. Զելենսկի

Ուկրաինայից հացահատիկի արտահանման ծավալներն օրեցօր ավելանում են. Զելենսկի

Ուկրաինան բանակցություններ է վարում Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ ուկրաինական հացահատիկի արտահանման անվտանգության երաշխիքների շուրջ՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հանդիպումից հետո։ «Շատ կարևոր է, որ ինչ-որ մեկը երաշխավորի մեր նավահանգիստներ մտնող տարբեր երկրների նավերի անվտանգությունը՝ բացի Ռուսաստանից. մենք նրան չենք վստահում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա ընդգծել է, որ Կիևն աշխատում…

Read More
Ռուսաստանից Չինաստան գազատարի շինարարությունն ընթանում է նախատեսված ժամանակացույցով. Մոնղոլիայի ԱԳ նախարար

Ռուսաստանից Չինաստան գազատարի շինարարությունն ընթանում է նախատեսված ժամանակացույցով. Մոնղոլիայի ԱԳ նախարար

Ռուսաստանից Չինաստան գազատարի շինարարությունը Մոնղոլիայի տարածքով ընթանում է նախատեսված ժամանակացույցով: Այս մասին հայտարարել է Մոնղոլիայի արտգործնախարար Բատմունհին Բատցեցեգը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ուլան Բատորում հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք քննարկել ենք այն հարցերը, որոնք կապված են Մոնղոլիայի արևելյան և արևմտյան հատվածներում մեր հարևաններին միացնող երկաթուղային միջանցքների նախագծի հետ»,- հավելել է նախարարը:

Read More
ՀԷԿ-ի տնօրենն Արցախում խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 116 միլիոն դրամի չափով հարկեր

ՀԷԿ-ի տնօրենն Արցախում խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 116 միլիոն դրամի չափով հարկեր

Արցախի դատախազությունից հայտնում են, որ ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Արցախի քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում «ՀԷԿ»-աշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ.Գ.-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116.029.500 դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման…

Read More
Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից

Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի տարածքից: Այդ մասին հայտնում են Արցախի գյուղատնտեսության նախարարությունից:   Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի ներքին գործերի նախարարությանը և…

Read More
Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

Հուլիսի 5-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն:   Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:   Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Read More