
ԱՄՆ-ում հրաձգության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել 06.07.2022 . Միջազգային
ԱՄՆ-ում 21-ամյա Ռոբերտ Քրիմոյին, որը ձերբակալվել էր Անկախության օրը Հայլենդ պարկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, մեղադրանք է առաջադրվել յոթ կետով, գրում է Euronews-ը։ Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 7 մարդ, երեք տասնյակից ավելին վիրավորվել է։ Եթե Քրիմոյին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման: Երիտասարդի գործողության շարժառիթը դեռ հայտնի չէ։…