Պատարայի ջրամբարի ջրընդունիչ հանգույցը պատրաստ է. Արցախի նախագահը ծանոթացել է հնարավորություններին
		11.07.2022 . Արցախ

Պատարայի ջրամբարի ջրընդունիչ հանգույցը պատրաստ է. Արցախի նախագահը ծանոթացել է հնարավորություններին 11.07.2022 . Արցախ

Արցախի մայրաքաղաքը շուտով խմելու ջրի խնդիր չի ունենա: Պատարայի ջրամբարի տարածքում պատրաստ է ջրընդունիչ հանգույցը, որի միջոցով համանուն գետի ջուրը խողովակաշարով տեղափոխվում է Ստեփանակերտ: Գեորգի Հայրիյան (Արցախի ջրային կոմիտեի նախագահ) — Ջուրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայանին կից տարածքում, որի միջոցով արդեն կսնուցվի թիվ 1 մաքրման կայանը: Պատարայի ջրամբարի կառուցման հանձնարարականը 10…

Read More
9֊րդ ստորգետնյա ցնցումը մի օրվա մեջ

9֊րդ ստորգետնյա ցնցումը մի օրվա մեջ

Այսօր՝ հուլիսի 11֊ին, ժամը 23։03-ին Սամեբա գյուղի մոտ տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնթորինգի ազգային կնետրոնը։ Ժամը 22:25-ին, Սամեբա գյուղի մոտակայքում արձանագրվել էր 3,4 մագնիտուդով երկրաշարժ։ Նշենք՝ այսօր նույն վայրում արձանագրվել է 9 երկրաշարժ։

Read More
Նարդու մրցաշարի հաղթողները պարգեւատրվեցին

Նարդու մրցաշարի հաղթողները պարգեւատրվեցին

Հուլիսի 10-ին Ախալքալաքի կենտրոնական այգում տեղի ունեցավ երկար նարդու մրցաշարի եզրափակիչ փուլը։ Մրցույթը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանը, որին մասնակցում էին 30 հոգի։ Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանի խոսքով, այսպիսի մրցույթները ողջունելի են շրջանի տարեց մարդկանց համար, իսկ քաղաքապետարանն էլ իր հերթին է խոսատանում նմանօրինակ մրցույթներ հաճախակի կազմակերպել։ Մրցույթի հաղթողներն ենԵրրորդ հորիզոնական՝ Կլիմենտ…

Read More
Արգենտինայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է

Արգենտինայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է

Ավելի քան 20 մարդ տուժել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Թատրոնից դուրս եկած մարդիկ կանգնած են եղել փողոցի հետիոտնային հատվածում, երբ մեքենան հետ գնալով մխրճվել է նրանց մեջ, հայտնում է TN-ը։ Տուժածներից ոմանք կարողացել են ինքնուրույն ոտքի կանգնել, իսկ մյուսները մնացել են մեքենայի տակ։ «Վարորդը կորցրել է կառավարումը և մեքենայով դուրս է եկել թատրոնի դիմացի…

Read More
Ծրագիր՝ միտված Ջավախքում հզոր համայնքի կերտմանը

Ծրագիր՝ միտված Ջավախքում հզոր համայնքի կերտմանը

հուլիսի 9-ին Ախալքալաքում «Esterox» ընկերությունը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ),  «Awesome Foundation Javakhk»֊ը, «Հզոր Միտք» կազմակերպության հետ համատեղ անցկացրին  հանդիպում Ջավախքի երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ Ջավախքի երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր ընկերներ նոր հմտություններ, նոր գաղափարներ և ծանոթություններ։ ՋԱՀ֊ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշում է, որ  ուրախ են աշխատել այս կազմակերպությունների…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Ժորժ Կեպենեկյանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր
		11.07.2022 . Միջազգային

Նիկոլ Փաշինյանը և Ժորժ Կեպենեկյանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր 11.07.2022 . Միջազգային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը Հայրենիք և բարձր գնահատել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:

Read More
ԵՄ որոշ երկրներ պատրաստ չեն աջակցելու Ուկրաինային. Սերգեյ Մարչենկո

ԵՄ որոշ երկրներ պատրաստ չեն աջակցելու Ուկրաինային. Սերգեյ Մարչենկո

ԵՄ երկրների միջև կոնսենսուս չկա Ուկրաինային 9 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթի վերաբերյալ, Եվրոպայում հակամարտության պատճառով հոգնածություն կա՝ ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն։ «Իհարկե, մենք ստանում ենք զենք և ռազմական օգնություն, բայց դա բավարար չէ… Մենք հասկանում ենք, որ Եվրամիությունը և աշխարհը մի փոքր հոգնած են»,- ասել է նա իտալական Corriere della…

Read More
Ով ուզում է Եվրամիություն, նա կներգրավվի հանձնարարականների իրականացմանը, ով չի ուզում Եվրամիություն, վրացական քաղաքականության մեջ երբեք ավելի հեշտ խնդիր չի եղել. Շալվա Պապուաշվիլի

Ով ուզում է Եվրամիություն, նա կներգրավվի հանձնարարականների իրականացմանը, ով չի ուզում Եվրամիություն, վրացական քաղաքականության մեջ երբեք ավելի հեշտ խնդիր չի եղել. Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ փետրվարին խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի այսօրվա նիստում կփոխանակվեն կողմերի գրավոր վերլուծությունները, որոնք վերաբերելու են, թե մինչ այժմ ինչ բարեփոխումներ են իրականացվել, ինչ մարտահրավերներ են և ինչպես արձագանքել այս մարտահրավերներին: «Ինչ վերաբերում է դատաիրավական բարեփոխումների մասին, ապա այստեղ Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի հանձնարարականը հետևյալն է. Վերլուծության հիման վրա պետք է…

Read More
Հակոբ Արշակյանը Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության հարցեր

Հակոբ Արշակյանը Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ: Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:  Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի տարբեր…

Read More
ՀՀ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ

ՀՀ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։…

Read More
Հայ-վրացական մշակութային հարաբերություններն ակտիվանում են. կնքվել է հուշագիր

Հայ-վրացական մշակութային հարաբերություններն ակտիվանում են. կնքվել է հուշագիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև կնքվել է հուշագիր՝ մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ: Ստորագրող կողմերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է Կախա…

Read More
Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ. Հակոբ Արշակյան

Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ. Հակոբ Արշակյան

Այսօր Կրասնոյարսկում աշխատում ենք մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ։  Անցկացնում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ արտագնա նիստը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   «Օրակարգում երկու հիմնական հարց է.   Համայնքների դերը հայ-ռուսական տնտեսական և հումանիտար կապերի զարգացման…

Read More
Պատմական հաղթանակ. Վրաստանի հավաքականը հաղթեց տյեր 1 մակարդակի ներկայացուցիչ Իտալիային #1TVSPORT

Պատմական հաղթանակ. Վրաստանի հավաքականը հաղթեց տյեր 1 մակարդակի ներկայացուցիչ Իտալիային #1TVSPORT

Վրաստանի ռեգբիի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ «Բաթումի Արենա» մարզադաշտում ընդունեց Իտալիայի հավաքականին և 28:19 հաշվով ամենակարեւոր հաղթանակը տարավ սկզբունքային մրցակցի նկատմամբ։ Իտալացիների դեմ անցկացրած 4 հանդիպումներից 4-ում էլ մեր ռեգբիստները պարտվել էին, հետևաբար այս հանդիպումը մեծ նշանակություն ուներ։ Վրաստանի հավաքականին 6-հավաքականների մրցաշար մտնելու համար անհրաժեշտ էր ուժեղ փաստարկ, և այդ առումով անհրաժեշտ էր հաղթանակ…

Read More
Արցախում 377 ընտանիք բնակարան է ստացել

Արցախում 377 ընտանիք բնակարան է ստացել

Արցախում 377 ընտանիք բնակարան է ստացել։ Այս մասին հայտնում են Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունից։ Որպես հաշվետու ժամանակահատված է դիտարկվել է 2021-ի նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը։ «377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված…

Read More
Գազամատակարարումը «Հյուսիսային հոսքով» դադարեցվում է

Գազամատակարարումը «Հյուսիսային հոսքով» դադարեցվում է

Ռուսաստանը մինչև հուլիսի 21-ը դադարեցնում է մատակարարումները «Հյուսիսային հոսքով»՝ հայտնում է BBC-ն: Գազատարը Ռուսաստանից Եվրոպա վառելիքի արտահանման հիմնական ուղին է։ Հուլիսի 11-21-ը մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված տարեկան տեխնիկական սպասարկմամբ։ Գերմանիայում, սակայն, վախենում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդմիշտ կփակի դեպի Եվրոպա գազի փականը։ Այդ մասին գրում է Bild-ը։ Հոդվածի հեղինակները նշում են, որ գազատարի…

Read More
Արցախի նախագահը հետևել է պատերազմից հետո Ասկերանի շրջանում մեկնարկած խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին

Արցախի նախագահը հետևել է պատերազմից հետո Ասկերանի շրջանում մեկնարկած խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել պատերազմից հետո մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին: Երկրի ղեկավարը նախ այցելել է Պատարայում կառուցվող ջրամբարի տարածք: Արցախի ջրային կոմիտեի նախագահը տեղում զեկուցել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարականը կատարվել է ըստ ժամանակացույցի. 10 ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել Ստեփանակերտի ջրընդունիչ կայանը սնուցող նոր…

Read More
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել |

Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել |

Այսօր առավոտյան Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Թբիլիսիի ժամանակով ժամը 07:36-ին Սամեբա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ժամը 09:10-ին վրաց-հայկական սահմանի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։  

Read More