Ախալքալաքի պատանի կարատեիստները “Open Batumi” միջազգային առաջնությունից 16 մեդալով են վերադարձել

Հուլիսի 16֊ից 17֊ը Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիան Բաթումիում անցկացրեց “Open Batumi” կարատեի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին Ախալքալաքի սպորտ դպրոցի սաները՝ մարզիչ Սարգիս Մարգարյանի գլխավոչությամբ։

Առաջնությանը Ախալքալաքից մասնակցեցին 18 մարզիկ եւ վերադարձան 16 մեդալով։

Սարգիս Մարգարյանը երկար տարիներ է, ինչ մարզում է Մաջադիայի պատանիներին եւ նշում է, որ իր սաները Եւվրոպայի եւ Աշխարհի չեմպիոններ են։ Մաջադիայից բացի Սարգիսը սկսել է մարզել նաև Զակ գյուղի երեխաներին, որտեղ հաճախում են նաև Տրկնայի, Օրջայի, Բալխոյի եւ այլ գյուղերի մարզիկներ։

Ոսկե մեդալակիրներ՝

  • Դանիիլ Հովականյանը Մաջադիա գյուղից, 14-15 տարիքային խումբ, + 70 կգ քաշային կարգ
  • Կիմա Նոսրոյանը Նինոծմինդայից, 16-17 տարիքային խումբ, KATA
  • Հակոբ Կարախանյանը Զակ գյուղից, 14-15 տարիքային խումբ, քաշային կարգ -57 կգ կումիտե
  • Ժենյա Կարապետյանը Զակ գյուղից, 10-11 տարիքային խումբ, քաշային կարգ -40 կգ
  • Վարդ Շահբազյանը Բալխո գյուղից, 10-11 տարիքային խումբ, քաշային կարգ +53 կգ

Արծաթե մեդալակիրներ՝

  • Գրիգոր Թումասյանը Ախալքալաքից, 14-15 տարիքային խումբ, կումիտե +70 կգ
  • Ժենյա Կարապետյանը Զակ գյուղից, +40 քաշային կարգ, կումիտե
  • Սարիբեկ Մկրտչյանը Զակ գյուղից, 14-15 տարիքային խումբ, քաշային կարգ -57 կգ, կումիտե

Բրոնզե մեդալակիրներ՝

  • Կիմա Նոսոյանը Նինոծմինդայից, 15-17 տարիքային խումբ, կումիտե
  • Արարատ Գալստյանը Տրկնա գյուղից, 14-15 տարիքային խումբ, քաշային կարգ՝ -57 կգ և -61 կգ
  • Անդրանիկ Կարապետյանը Զակ գյուղից, 16-17 տարիքային խումբ, քաշային կարգ -63 կգ կումիտե
  • Սլավիկ Գասպարյանը Բալխոյից, 10-11 տարիքային խումբ, քաշային կարգ՝ -40 կգ, կումիտե
  • Մանվել Դավթյանը Բալխոյից, 12-13 տարիքային խումբ, քաշային կարգ՝ -51 կգ, կումիտե

Մարզիչ Սարգիս Մարգարյանը շնորհակալություն է հայտնում Ախալքալաքի քաղաքապետարանին եւ սպորտ դպրոցին մրցաշարին մասնակցության հնարավորություն տալու համար։