«Պետքարտուղարության զեկույցը հաստատեց, որ Վրաստանում պատժամիջոցներից խուսափելու փաստ չկա, վերջին ամիսների ընթացքում շահարկումներ ու մեղադրանքներ ենք լսում»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի պետդեպորտամենտի զեկույցը մեկնաբանելիս:
«Պետդեպարտամենտի զեկույցը հաստատեց, որ Վրաստանում չի եղել պատժամիջոցների շրջանցման փաստ, վերջին ամիսների ընթացքում շահարկումներ ու մեղադրանքներ ենք լսում։ Մենք աշխատում ենք առավելագույն թափանցիկությամբ, աշխատելու ենք և կշարունակենք դա անել ապագայում։ Սա պատասխանն է երկարամսյա շարունակական զրպարտություններին, որոնք հնչել են արմատական ընդդիմության կողմից»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Բացի այդ, Իրակլի Ղարիբաշվիլիին հարցրել են ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի մեկ այլ մասի մասին, որտեղ ասվում է.
«Բոլորդ գիտեք, թե 2012 թվականից ի վեր ինչպես է պաշտպանվել սեփականության իրավունքները, մեր իշխանության օրոք այս իրավիճակը արմատապես փոխվել է։ Այսօր մասնավոր սեփականությունը պաշտպանված է և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատորեն ունենալ սեփականություն, զարգացնել բիզնեսը և բիզնեսն անձեռնմխելի է, ինչպես որ մարդկանց մասնավոր սեփականությունը, դա մեր քաղաքացիների իրավունքն է»,- ասել է Ղարիբաշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։
Իրակլի Ղարիբաշվիլի. Պետքարտուղարության զեկույցը հաստատեց, որ Վրաստանում պատժամիջոցներից խուսափելու փաստ չկա. վերջին ամիսների ընթացքում շահարկումներ ու մեղադրանքներ ենք լսում
