Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը: Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն…

Read More
Վիճահարույց մանկապարտեզի աշխատանքները դարձյալ չեն ավարտվել
		05.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Վիճահարույց մանկապարտեզի աշխատանքները դարձյալ չեն ավարտվել 05.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղում 2021թվականի Ապրիլ ամսից կառուցվում է մանկապարտեզ։ Նախակրթարանի շինաշխատանքները ըստ նախնական պայմանագրի պետք է ավարտին հասցվեր անցած տարվա Դեկտեմբերին։ Հանձնառուն  «Նիկա»  ընկերությունն է, որը մանկապարտեզի կառուցման էլեկտրոնային մրցույթը  շահել է 2020թ.-ին: Շենքը պետք է հանձնվեր 2021 թվականի վերջին։ 2020 թվականին տեղական բյուջեով մանկապարտեզի կառուցման համար հատկացվել էր 400 000 լարի, իսկ 2021…

Read More
Ամիրան Գամղրելիձեն հրաժարական է տալիս |

Ամիրան Գամղրելիձեն հրաժարական է տալիս |

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հրաժարական է տալիս։ Այս մասին տեղեկությունը «Պալիտրանյուսի» եթերում հաստատել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։ Նրա խոսքով, Ամիրան Գամղրելիձեի պարտականությունները կկատարի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ «Մենք երեկ զրուցել ենք պարոն Ամիրանի հետ։ Նա մեծ վաստակ ունի երկրի ժողովրդի առջև, նա այս համակարգում է 90-ականների սկզբից և երկար տարիներ հոգում…

Read More
Ախալքալաքում դեղին ավտոբուսների  գործարկման հեռանկարն անորոշ է

Ախալքալաքում դեղին ավտոբուսների գործարկման հեռանկարն անորոշ է

Անցած տարի՝ 2021թ.-ի  աշնանը Ախալքալաքի մունիցիպալիտետին Թբիլիսիի քաղաքապետարանը տրամադրել էր երեք ավտոբուս։ Սեպտեմբերին այն ժամանակվա փոխքաղաքապետը հայտնել էր, որ մի քանի ամսում ավտոբուսները աշխատելու են։ Նույնիսկ մոտավոր ներկայացրել էր, ավտոբուսների երթուղիները։ Այնուհետեւ եղան նոր ընտրություններ, փոխվեց քաղաքապետը, փոխքաղաքապետերը եւ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, մեկ տարվա ընթացքում փոխվեց նաև ավտոբուսների տեղը, սակայն…

Read More
Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանի մահաբեր հարձակումները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին դրսևորումների անընդունելի շարունակություն։ Այդ մասին ասված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-յան գրառման մեջ: «Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- նշված է սենատոր Բոբ Մենենդեսի ղեկավարած հանձնաժողովի գրառման մեջ:

Read More
Թայվանի շուրջ Չինաստանի գործողությունները նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը․ Բլինքեն

Թայվանի շուրջ Չինաստանի գործողությունները նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը․ Բլինքեն

Թայվանի շուրջ Չինաստանի գործողությունները կարող են նպաստել տարածաշրջանի ապակայունացմանը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «ԱՄՆ-ն մշտապես և հստակ հայտարարել է, որ չի ցանկանում ճգնաժամ հրահրել։ Չինաստանը որոշել է սուր արձագանքել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին և այն օգտագործել որպես պատրվակ Թայվանի նեղուցում և դրա շուրջ սադրիչ ռազմական ակտիվության համար»,-…

Read More
Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը
		05.08.2022 . Արցախ

Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը 05.08.2022 . Արցախ

Հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները՝ Արցախի տեղեկատվական շտաբը նպատակահարմար է գտել հանդես գալ լրացուցիչ պարզաբանմամբ:    «Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով՝ անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ:   Այդ պատճառով Արցախի նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության…

Read More
Կնքվել է ագրոարդյունաբերության ոլորտում Հայաստանի պարենային անվտանգության ապահովմանը միտված հուշագիր

Կնքվել է ագրոարդյունաբերության ոլորտում Հայաստանի պարենային անվտանգության ապահովմանը միտված հուշագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Երեմյան ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։     Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում…

Read More
Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ. ՀՀ ՄԻՊ

Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորներից մեկի՝ Գուդրաթ Հասանգուլիևի հայտարարությանը, որում նա ասում է, թե Ադրբեջանը չպետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի բնակչության հանգիստ ապրելու իրավունքը:   «Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը երեկ ինքնատիպ խոստովանություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանը միտված ադրբեջանական պետության քաղաքականության մասին։   Նա մասնավորապես ասել է….

Read More
Անհամբերությամբ սպասում եմ Հայաստան այցին․ Queen-ի կիթառահարը հրապարակել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթը

Անհամբերությամբ սպասում եմ Հայաստան այցին․ Queen-ի կիթառահարը հրապարակել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթը

Լեգենդար Queen խմբի կիթառահար և «Starmus» փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն Instagram-ի իր էջում գրել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին։ Նա հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի՝ Bohemian Rhapsody երգի կատարման տեսանյութը և գրառում արել։ «Անդիմադրելի է։ Սա Հայաստանի Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն է։ Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ…

Read More
ԱՄՆ սենատորը դատապարտել է Բաքվի հրապարակած ավիահարվածի կադրերը. «Կարծես դրանով կարելի է հպարտանալ»

ԱՄՆ սենատորը դատապարտել է Բաքվի հրապարակած ավիահարվածի կադրերը. «Կարծես դրանով կարելի է հպարտանալ»

ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդը Twitter-ի իր միկրոբլոգում խոր անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բռնության վերսկսման, հատկապես՝ մարդկային կորուստների մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այնպես է հրապարակում իր ավիահարվածի կադրերը, կարծես դրանով կարելի է հպարտանալ»,- գրել է ԱՄՆ Սենատի անդամը։

Read More
Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։ «Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչպիսիք էին 2020 թ․ տեղի ունեցածները, և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից»:

Read More
Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
		05.08.2022 . Արցախ

Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ 05.08.2022 . Արցախ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:    «Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման…

Read More
Օրնիբուն թշնամական թեզերն եք շրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն ավելի բարդացնում. Մարուքյանը՝ ընդդիմադիրներին

Օրնիբուն թշնամական թեզերն եք շրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն ավելի բարդացնում. Մարուքյանը՝ ընդդիմադիրներին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Լաչինի միջանցքին և թեմայի վերաբերյալ ընդդիմադիրների շահարկումներին:   «Երևի քչերը նկատեցին, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները հանգիստ կատարում էր` նախ, պլանի հաստատաման մասով սպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը և հետո՝ ճանապարհի այլընտրանքային հատվածի նախագծմամբ, բնականաբար հիմք ընդունելով եռակողմ հայտարարության ժամկետը (առաջիկա…

Read More
Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից

Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից

Եգիպտացորենով բեռնված Polarnet, Rojen և Navistar բեռնանավերը դուրս են եկել Օդեսայի մարզի նավահանգիստներից և ուղևորվել են Ստամբուլ՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ ՄԱԿ-ից էլ տեղեկացրել են, որ համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել այդ նավերին ծով դուրս գալ ուրբաթ օրը: Նշվում է, որ Polarnet-ը տեղափոխում է 12000 տոննա եգիպտացորեն, Rojen-ը՝ 13041 տոննա, Navistar-ը՝ 33000 տոննա։…

Read More
Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել խուսափել էսկալացիայից և ձեռնամուխ լինել Հայաստանի հետ բանակցություններին

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել խուսափել էսկալացիայից և ձեռնամուխ լինել Հայաստանի հետ բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը․ նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնել են Ելիսեյան պալատից։ «Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հատկապես Լաչինի միջանցքի շրջանում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նախագահը կոչ է արել անել հնարավորը՝ խուսափելու էսկալացիայից և ձեռնամուխ լինել…

Read More
Կողմերից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ առաջարկներով․ Լավրով
		05.08.2022 . Արցախ

Կողմերից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ առաջարկներով․ Լավրով 05.08.2022 . Արցախ

Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության հստակեցման անհրաժեշտության մասին: «Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հանդես գալ լրացուցիչ նախաձեռնությունների առաջարկով։ Առայժմ մենք դրանք չենք տեսել»,- նշել է Լավրովը։

Read More
Արցախի հարցը՝ ՌԴ և ԱՄՆ ղեկավարության օրակարգում

Արցախի հարցը՝ ՌԴ և ԱՄՆ ղեկավարության օրակարգում

ՊԵՍԿՈՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա կոչ է արել կատարել եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները: «Հայաստանի հետ տարբեր մակարդակներով սերտ շփումները թույլ կտան հստակեցնել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում…

Read More
Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը կրոնական խմբավորման  հարձակման թիրախ է դարձել

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը կրոնական խմբավորման հարձակման թիրախ է դարձել

Օգոստոսի 4-ին անհայտ կրոնական արմատական խմբավորումներ հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Վերջիններս ներխուժել են դեսպանության շենք` ճանապարհին կրակի ու սրի բաժին դարձնելով ամեն ինչ: Հարձակվողները իջեցրել են Ադրբեջանի դրոշն ու կրոնական պաստառներ կախել: Ադրբեջանցի դիվանագետները փրկվել են միայն բրիտանական ոստիկանության միջամտության շնորհիվ. շենք ներխուժած մոլեռանդներին դուրս են հանել և ձերբակալել: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս…

Read More