Կանադացի սենատորը երկրի իշխանություններին կոչ է արել անվերապահորեն դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Կանադացի սենատորը երկրի իշխանություններին կոչ է արել անվերապահորեն դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Արցախի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակումը 2020 թ. նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրի ամենավերջին խախտումն է՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կանադացի սենատոր Լեո Հուսակոսը: «Ես մտահոգված եմ Ադրբեջանի վերսկսած ագրեսիայով և Կանադային ու միջազգային հանրությանը կոչ եմ անում անվերապահորեն դատապարտել այն»,- նշել է սենատորը։

Read More
Ղրիմի Սակի աերոդրոմի տարածքում ավիացիոն զինամթերք է պայթել. ՌԴ ՊՆ

Ղրիմի Սակի աերոդրոմի տարածքում ավիացիոն զինամթերք է պայթել. ՌԴ ՊՆ

Ղրիմի Նովոֆյոդորովկա շրջանում գտնվող Սակի աերոդրոմի տարածքում ավիացիոն զինամթերք է պայթել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, ապա հավելել, որ ռազմական տեխնիկան չի վնասվել: Ղրիմի առողջապահական գերատեսչությունից էլ հայտնել են հինգ վիրավորի մասին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երկրամասի ղեկավար Սերգեյ Ակսենովն էլ հայտնել է մեկ զոհի մասին:

Read More
Եվրամիությունում կոչ են արել դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը
		09.08.2022 . Միջազգային

Եվրամիությունում կոչ են արել դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը 09.08.2022 . Միջազգային

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն անհրաժեշտ է համարում արգելել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաներ տրամադրել Եվրամիության երկրներ այցելելու համար: Նա նաև հայտարարել է, որ Եվրոպա այցելելն «արտոնություն է»: Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարարությունից հայտարարել էին, որ Հելսինկին կարող է միջոցներ ձեռնարկել, եթե ռուսաստանցիները զանգվածաբար այցելեն երկիր Շենգենյան վիզաներով: Վարչապետ Սաննա Մարինը ևս պաշտպանել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ սահմանափակումները։…

Read More
ԱՄՆ-ը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

ԱՄՆ-ը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ ռազմական գործողությունների, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ առաքելության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանի հայտարարության մեջ: «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ:…

Read More
Զելենսկին կարող է մասնակցել Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովին, եթե դրան ներկա լինի Պուտինը. Պոդոլյակ

Զելենսկին կարող է մասնակցել Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովին, եթե դրան ներկա լինի Պուտինը. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է մասնակցել Ինդոնեզիայում G20-ի աշնանային գագաթնաժողովին, եթե դրան ներկա լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով՝ Զելենսկին համոզված է, որ պետք է մնա Ուկրաինայի տարածքում, իսկ գագաթնաժողովներին կարող է մասնակցել առցանց ձևաչափով, սակայն եթե G20-ի գագաթնաժողովին ներկա լինի Ռուսաստանի նախագահը,…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել. Պենտագոն
		09.08.2022 . Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինային ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել. Պենտագոն 09.08.2022 . Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում՝ հայտնել են Պենտագոնից: Նշվում է, որ դա Վաշինգտոնի ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է Կիևին: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալով՝ փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և NASAMS շարժական զենիթային հրթիռային համալիրների համար զինամթերք, 1000 հակատանկային Javelin համալիրներ, այլ զենք ու զինամթերք: Նոր փաթեթը…

Read More
Եվրապատգամավոր Նատալի Լուազոն պատասխանել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին գրառմանը

Եվրապատգամավոր Նատալի Լուազոն պատասխանել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին գրառմանը

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի գրառմանը, որով վերջինս ներկայացրել էր Բաքվի հավակնությունները Սյունիքի նկատմամբ: «Բացի նրանից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ և բռնկվում է յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում, Ադրբեջանը դրանում ավելի մեծ հնարավորություններ է տեսնում և, կարծես, չի ցանկանում կանգ առնել և բավարարվել…

Read More
Հիվանդությունների վերահսկման կենտրոն. Հուլիսի 1-ի դրությամբ «Covid-19»-ից մահացած հիվանդների 59 տոկոսն ունեցել է տարբեր ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Հիվանդությունների վերահսկման կենտրոն. Հուլիսի 1-ի դրությամբ «Covid-19»-ից մահացած հիվանդների 59 տոկոսն ունեցել է տարբեր ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը հրապարակում է 2020-2022 թթ. զեկույցը: Հրապարակված զեկույցի համաձայն՝ «Covid-19»-ով մահացած հիվանդների 59 տոկոսն ունեցել է տարբեր ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ «Մահվան բժշկական տեղեկանքում «Covid-19»-ով մահացած հիվանդների 59 տոկոսն ունեցել է տարբեր ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում՝ 59 տոկոսը՝ սրտանոթային հիվանդություններ և հիպերտոնիա, շաքարային դիաբետ՝ 25,6 տոկոս, ուռուցքաբանական՝ 5,7 տոկոս։…

Read More
Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել․ ՊԲ

Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել․ ՊԲ

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։   Օգոստոսի 8-ին, զենքի (պայթուցիչի) օգտագործման…

Read More
ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: «Ես մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի համաձայնագիրը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սանչեսը։

Read More