Շոլցը կարևորել է Պուտինի հետ երկխոսության շարունակումը

Շոլցը կարևորել է Պուտինի հետ երկխոսության շարունակումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարևոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության շարունակումը։ «Շփումը կարևոր է հատկապես ճգնաժամի ժամանակ։ Ես ուզում եմ, որ մեր ուղերձներն ուղղակիորեն հասնեն Ռուսաստանի նախագահին, որպեսզի Մոսկվան իր վրա վերցնի պատասխանատվությունը»,- ասել է Շոլցը, հավելել՝ Պուտինը պետք է իմանա, թե Արևմուտքը ինչ է նրանից պահանջում: Կանցլերի կարծիքով՝ տեսանելի ապագայում Ռուսաստանի…

Read More
Ղրիմի հյուսիսում զորամասերից մեկի զինամթերքի պահեստում պայթյունի պատճառը դիվերսիան է. ՌԴ ՊՆ

Ղրիմի հյուսիսում զորամասերից մեկի զինամթերքի պահեստում պայթյունի պատճառը դիվերսիան է. ՌԴ ՊՆ

Ջանկոյսկում ռազմական նշանակության պահեստը տուժել է դիվերսիայի հետևանքով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Զինվորական գերատեսչությունում մանրամասնել են, որ վնաս է հասցվել նաև քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերի, էլեկտրակայանների, երկաթուղային գծին, բնակելի տների: «Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիվերսիայի հետևանքները վերացնելու համար»,- հավելել են ՌԴ ՊՆ-ից։ Ավելի վաղ Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկոյե բնակավայրում՝ զորամասերից մեկի զինամթերքի…

Read More
Լիտվան և Ֆինլանդիան սահմանափակել են ՌԴ քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը

Լիտվան և Ֆինլանդիան սահմանափակել են ՌԴ քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ երկիրը գործնականում դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը. այժմ վիզաներ է տալիս միայն հումանիտար նկատառումներից ելնելով: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր մեծ թվով մարդիկ են Լիտվայում ապաստան փնտրում: «Մենք կարծում ենք, որ դա պետք է լինի համաեվրոպական որոշում,…

Read More
Թուրքիան C-400 «Տրիումֆ» համակարգերի երկրորդ մարտկոցի մատակարարման պայմանագիր է կնքել

Թուրքիան C-400 «Տրիումֆ» համակարգերի երկրորդ մարտկոցի մատակարարման պայմանագիր է կնքել

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Բանակ-2022» միջազգային համաժողովում հայտնել է, որ Թուրքիայի հետ ստորագրվել է «Տրիումֆ» անվանումով C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցի մատակարարման պայմանագիր: «Պայմանագիրը նախատեսում է նաև համակարգերի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում»,- ասել է պաշտոնյան: Շուգաևը նշել է, որ «Տրիումֆը» եզակի համակարգ է, և առայժմ ոչ մի պետություն չի կարողացել նման…

Read More
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
		16.08.2022 . Արցախ

Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը 16.08.2022 . Արցախ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը: «Քննարկելու հարցեր կան, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը, և, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը, որը կատարում է Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրները»,- հայտարարել է…

Read More
Չավուշօղլուն Լատվիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

Չավուշօղլուն Լատվիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանին՝ նշելով. «Մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև Հայաստանի հետ կարգավորման հարցերը, կքննարկենք աշխատանքային ճաշի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ լատվիացի իր գործընկերոջը տեղեկություններ կփոխանցի նաև Սիրիայում տիրող իրավիճակի…

Read More
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքներում տիրող իրավիճակը և 2008 թվականի ռուս-վրացական հակամարտության հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքներում տիրող իրավիճակը և 2008 թվականի ռուս-վրացական հակամարտության հարցը

«Ռուսաստան-Վրաստան պատերազմի 14-րդ տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքներում տիրող իրավիճակը և 2008 թվականի ռուս-վրացական հակամարտության հարցը», -հայտարարությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հանդիպման շրջանակներում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն զեկույց է ներկայացրել Անվտանգության խորհրդին: Նիստից հետո Անվտանգության խորհրդի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի,…

Read More
Իրանը Եվրամիությանն է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման նախագծի վերաբերյալ պատասխանը. ISNA

Իրանը Եվրամիությանն է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման նախագծի վերաբերյալ պատասխանը. ISNA

Իրանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին իր պատասխանն է ուղարկել իրանական միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ, ինչպես նաև կարծիք է հայտնել բանակցություններում լուծում չստացած հարցերի շուրջ: Այս մասին հայտնել է իրանական ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նշվում է, որ Իրանն ակնկալում է մյուս կողմի պատասխանը ստանալ…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Ցավակցում եմ մեր հայ ընկերներին, մեր մտքերն ու աղոթքներն ուղղված են ողբերգության զոհերի ընտանիքներին ու հարազատներին

Իրակլի Ղարիբաշվիլի. Ցավակցում եմ մեր հայ ընկերներին, մեր մտքերն ու աղոթքներն ուղղված են ողբերգության զոհերի ընտանիքներին ու հարազատներին

Ցավով եմ լցված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունի կապակցությամբ,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարն իր ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին։ «Ցավով եմ լցված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունի և մարդկային զոհերի ու վիրավորների լուրով։ Ցավակցում եմ մեր…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
		16.08.2022 . Տարածաշրջան

Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին 16.08.2022 . Տարածաշրջան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի կապակցությամբ: Ես խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքներին, որոնք կորցրին իրենց սիրելի մարդկանց: Ուժ և տոկունություն եմ մաղթում արտակարգ ծառայությունների աշխատակիցներին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին՝ աջակցություն հայտնելով Հայաստանի ժողովրդին։

Read More
Ղրիմի հյուսիսում պայթել է զորամասերից մեկի զինամթերքի պահեստը

Ղրիմի հյուսիսում պայթել է զորամասերից մեկի զինամթերքի պահեստը

Օգոստոսի 16-ի լուսաբացին Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկոյե բնակավայրում՝ զորամասերից մեկի զինամթերքի ժամանակավոր պահպանության փլուզված հարթակի տարածքում, հրդեհ է բռնկվել՝ հայտնել են տեղի իշխանությունները: Նշվում է, որ հրդեհի հետևանքով պայթել է պահվող զինամթերքը: Գյուղից տարհանվել է մոտ 2 հազար բնակիչ: Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժել է երկու մարդ: Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ կրակը…

Read More