Կարմիր գյուղ — Քռասնի ճանապարհի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել, որը վերահսկվում է. Արցախի ԱԻՊԾ

Կարմիր գյուղ — Քռասնի ճանապարհի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել, որը վերահսկվում է. Արցախի ԱԻՊԾ

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են վերահսկվող կրակի մասին։ «Կարմիր գյուղ — Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել, որը սակայն վերահսկվում է ԱԻ պետական ծառայության հրշեջ-մարտական հաշվարկների կողմից։ Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Read More
Էրդողանի այցն Ուկրաինա նման հզոր երկրի աջակցության մասին հզոր ուղերձ է. Զելենսկի
		18.08.2022 . Միջազգային

Էրդողանի այցն Ուկրաինա նման հզոր երկրի աջակցության մասին հզոր ուղերձ է. Զելենսկի 18.08.2022 . Միջազգային

Թուրքիայի նախագահի այցն Ուկրաինա նման հզոր երկրի աջակցության մասին հզոր ուղերձ է։ Այդ մասին Լվովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա տեղեկացրել է, որ Էրդողանի հետ քննարկվել են հացահատիկի արտահանման նախաձեռնության բարելավման հնարավորությունները, իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ, պաշտպանական համագործակցության հարցեր: «Վստահ եմ, որ Ուկրաինայի և Թուրքիայի…

Read More
Ուկրաինան և Թուրքիան հետպատերազմյան վերականգնման մասին հուշագիր են ստորագրել

Ուկրաինան և Թուրքիան հետպատերազմյան վերականգնման մասին հուշագիր են ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ Լվովում հուշագիր է ստորագրվել, որը նախատեսում է Թուրքիայի մասնակցությունն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը: Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը: «Թուրքիան մեր ռազմավարական դաշնակիցն է։ Մենք շնորհակալ ենք թուրք գործընկերներին Ռուսաստանի ավերած ենթակառուցվածքների վերականգնման գործում համագործակցելու պատրաստակամության համար»,-…

Read More
ԵՄ ԱԳ նախարարներն օգոստոսի 30-31-ը վերջնական որոշում կկայացնեն ՌԴ-ի նկատմամբ վիզային քաղաքականության վերաբերյալ

ԵՄ ԱԳ նախարարներն օգոստոսի 30-31-ը վերջնական որոշում կկայացնեն ՌԴ-ի նկատմամբ վիզային քաղաքականության վերաբերյալ

Եվրամիության երկրները ռուսաստանցիներին ամբողջությամբ չեն զրկի վիզաներից: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կշարունակեն Շենգենյան վիզա ստանալ հումանիտար նկատառումներով: Պաշտոնյան նաև հաստատել է լրատվամիջոցների այն տեղեկությունը, որ ՌԴ քաղաքացիներին վիզա տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Պրահայում՝ օգոստոսի 30-31-ը ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Read More
Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել Թայվանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել Թայվանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ից պահանջում են չեղարկել Թայվանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ նախատեսված բանակցությունները, քանի որ դրանք դիտարկում են որպես թայվանցի անջատողականներին աջակցելու գործողություններ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Մենք վճռականորեն դեմ ենք, որ որևէ երկիր պաշտոնական բանակցություններ վարի Թայվանի հետ, որոնք ուղղված են առևտրատնտեսական համաձայնագրի կնքմանը: Մենք պահանջում ենք, որ…

Read More
Զապորոժիեի ԱԷԿ-ը կարող է դուրս բերվել «սառը ռեզերվ», ինչը կհանգեցնի դրա աշխատանքի դադարեցմանը. ՌԴ ՊՆ

Զապորոժիեի ԱԷԿ-ը կարող է դուրս բերվել «սառը ռեզերվ», ինչը կհանգեցնի դրա աշխատանքի դադարեցմանը. ՌԴ ՊՆ

Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակի բացասական զարգացման դեպքում կարող է դիտարկվել 5-րդ և 6-րդ էներգաբլոկները «սառը ռեզերվ» դուրս բերելու հարցը, ինչը կհանգեցնի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այցի ընթացքում Ուկրաինան…

Read More
Հայկական որոշ դպրոցներում վրացերեն կդասավանդվի

Հայկական որոշ դպրոցներում վրացերեն կդասավանդվի

Հայաստանի կրթության նախարարությունը պատրաստ է սկսել որոշ դպրոցներում վրացերենի ուսուցման գործընթաց ներդնել։ Այս մասին այսօր ասել է Հայաստանի կրթության նախարար Վահրամ Դումանյանը։ Նրա խոսքով, այս ուսումնական տարվանից որոշ դպրոցներում լրացուցիչ լեզուների ցանկում կներառվի նաև վրացերենը։ Հայաստանում ուսանողներն իրենք կարող են ընտրել, թե որ օտար լեզուն են ցանկանում սովորել որպես լրացուցիչ առարկա։ Ինչպես նշել է նախարարը,…

Read More
Թայվանի նկատմամբ Պեկինի քայլերը տարածաշրջանում Չինաստանի ակտիվացման նախնական փուլն են. պետքարտուղարություն

Թայվանի նկատմամբ Պեկինի քայլերը տարածաշրջանում Չինաստանի ակտիվացման նախնական փուլն են. պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Պեկինի գործողությունները խաթարում են Թայվանի շուրջ ստատուս քվոն: «Այդ գործողությունները մեծ ռիսկեր են պարունակում՝ խաթարելով Թայվանի նեղուցում ստատուս քվոն, խաղաղության և կայունության հիմքերը»,- նշել է Փրայսը: Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունների այս քայլերը տարածաշրջանում Պեկինի գործողությունների ակտիվացման միայն նախնական փուլն են։ Նման կարծիք է…

Read More
Էստոնիան այսօրվանից դադարեցրել է Շենգենյան վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքը երկիր

Էստոնիան այսօրվանից դադարեցրել է Շենգենյան վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքը երկիր

Էստոնիայի իշխանություններն այսօրվանից դադարեցրել են Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր: Արգելքը չի գործի Էստոնիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև միջազգային փոխադրումներով զբաղվող կամ ԵՄ օրենքներով ազատ տեղաշարժվելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ: Բացի այդ, սահմանափակումների գործողությունը չի գործի այն անձանց նկատմամբ, որոնց մուտքը հանրապետություն անհրաժեշտ է հումանիտար նկատառումներով, ինչպես…

Read More
Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին ազգային սգո օրերին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին ազգային սգո օրերին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին օգոստոսի 14-ին Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո օրերին: «Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Մենք ողջունում ենք փրկարարների անձնազոհությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները»,- նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան, նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը
		18.08.2022 . Վրաստան

Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան, նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը 18.08.2022 . Վրաստան

Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը, ամրապնդում նրա անկախությունն ու պետականությունը։ «23-ամյա սերժանտի բարոյական խիզախությունը, անզիջողականությունը թշնամու առջև, նվիրումը հայրենիքին օրինակ է մեզանից յուրաքանչյուրի և գալիք սերունդների համար։ Մեր ողջ հասարակության…

Read More
Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սուրմալու առևտրի կոնտրոնում պայթյունի հետևանքով զոհված անձանց

Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սուրմալու առևտրի կոնտրոնում պայթյունի հետևանքով զոհված անձանց

Սիրելի հայորդիներ. Սույն թվականի Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սուրմալու առևտրի կոնտրոնում պայթյունի հետևանքով զոհված անձանց։ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունն իր խորին ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած անձանց։

Read More