Պետք է զատել ՌԴ իշխանություններին ժողովրդից. ԱՄՆ-ն դեմ է ռուսաստանցիներին վիզա չտրամադրելուն
		22.08.2022 . Միջազգային

Պետք է զատել ՌԴ իշխանություններին ժողովրդից. ԱՄՆ-ն դեմ է ռուսաստանցիներին վիզա չտրամադրելուն 22.08.2022 . Միջազգային

ԱՄՆ-ն չի սատարում ՌԴ քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը դադարեցնելու գաղափարը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարության մեջ: ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում սահմանազատել ռուսական իշխանություններին ու շարքային քաղաքացիներին: Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը վիզայի տրամադրման փաստաթղթեր չի ընդունում 2021 թվականի մայիսից։ Եվրոպան քննարկում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու հարցը:

Read More
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է խնդրել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է խնդրել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է օգոստոսի 23-ին նիստ հրավիրել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին և հավելել, որ Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ելույթ ունենալ խորհրդի արտահերթ նիստում, տեղեկացնում է РИА Новости-ն:

Read More
Պակիստանի նախկին վարչապետը մեղադրվում է ահաբեկչության մեջ

Պակիստանի նախկին վարչապետը մեղադրվում է ահաբեկչության մեջ

Պակիստանի ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել նախկին վարչապետ Իմրան Խանի դեմ՝ հակաահաբեկչական օրենքը խախտելու համար։ Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ դրա համար առիթ են հանդիսացել ոստիկանության ու դատարանի հասցեին ուղղված նրա սպառնալիքները, որոնք քաղաքական գործիչը, իբր, հնչեցրել է շաբաթ օրը՝ Իսլամաբադում տեղի ունեցած ցույցի ժամանակ։ Ոստիկանության զեկույցում ասվում է, որ քաղաքական գործչի մեկնաբանությունները դիտավորյալ և անօրինական…

Read More
Հավաստագրեր Ապագայի տան սաներին

Հավաստագրեր Ապագայի տան սաներին

Այաօր՝ օգոստոսի 22֊ին Ախալքալաքի Ապագայի տանը տեղի ունեցավ հավաստագրերի հանձման արարողությունը, որին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը։ Ավելի վաղ Ապագայի տան 100 սան տարբեր առարկաներից հանձնել էին թեստային քննություններ, նրանցից 51֊ը այսօր ստացան քննական աշխատանքը բարեհաջող հաղթահարումը փաստող հավաստագրեր, իսկ մյուսները ստացան վկայականներ առ այն,…

Read More
Բարեկարգվում է Թախչայի ճանապարհը
		22.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Բարեկարգվում է Թախչայի ճանապարհը 22.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է «Գյուղի աջակցության» ծրագրով սահմանված աշխատանքների ընթացքը, ըստ որի մունիցիպալիտետի յուրաքանչյուր գյուղի հատկացվում է 10֊ից 16 000 լարի (կախված բնակչության քանակից) եւ այդ գումարը ծախսվում է գյուղի համար առաջնային որևէ նախագիծ իրագործելու համար։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Թախչայի բնակիչները որոշել են գումարն հատկացնել ճանապարհի բարեկարգմանը։ Օրեր առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Նախագահ Նաիրի Իրիցյանի, Սակրեբուլոյի…

Read More
ԱԴԾ-ն բացահայտել է Դարիա Դուգինայի սպանությունը

ԱԴԾ-ն բացահայտել է Դարիա Դուգինայի սպանությունը

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրող Դարիա Դուգինայի սպանությունը, հաղորդում են գործակալության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ «Հաստատվել է, որ հանցագործությունը նախապատրաստել և կատարել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հանցագործն Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն է՝ ծնված 1979 թ.»,- ասվում է հաղորդագրությունում։ ԱԴԾ-ն պարզաբանել է, որ Վովկը 12-ամյա դստեր հետ հուլիսի 23-ին ժամանել է Ռուսաստան և բնակարան…

Read More
Վրաստանի առաջին ալիքը Մոլդովայի Հանրային հեռարձակողին նոր շենքի նախագիծ է նվիրել
		22.08.2022 . Վրաստան

Վրաստանի առաջին ալիքը Մոլդովայի Հանրային հեռարձակողին նոր շենքի նախագիծ է նվիրել 22.08.2022 . Վրաստան

Օգոստոսի 22-ին Մոլդովայի Քիշինև քաղաքում Վրաստանի հանրային հեռարձակողի, Մոլդովայի հանրային հեռարձակողի և «Թբիլքալաքպրոեքտ»-ի առաջին դեմքը եռակողմ համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է Մոլդովայի հանրային հեռուստատեսությունում։ Միջոցառմանը ներկա էին Մոլդովայի խորհրդարանի մշակութի, կրթության, հետազոտությունների, երիտասարդության, սպորտի և լրատվամիջոցների հանձնաժողովի փոխնախագահ Պասլարյուկ Վիրջիլիուն և Մոլդովայում Վրաստանի դեսպան Լևան Դիասամիձեն։ Հուշագրի շրջանակներում Հանրային հեռարձակողը Թբիլիսիի…

Read More
ԱՄԷ-ն Իրան կվերադարձնի իր դեսպանին հետկանչից վեց տարի անց

ԱՄԷ-ն Իրան կվերադարձնի իր դեսպանին հետկանչից վեց տարի անց

Իրանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին իր պարտականություններին կանցնի մոտ օրերս՝ ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Փաստաթղթից բխում է, որ դեսպանը «կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը՝ համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ՝ երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի ընդհանուր շահերին հասնելու համար»։ Bloomberg-ը նշում է, որ ԱՄԷ-ն հետ էր կանչել…

Read More
Գերմանիայի կանցլեր Շոլցը ժամանել է Կանադա՝ ռուսական գազին այլընտրանք գտնելու համար

Գերմանիայի կանցլեր Շոլցը ժամանել է Կանադա՝ ռուսական գազին այլընտրանք գտնելու համար

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադա կատարած այցի ժամանակ պատրաստվում է պայմանավորվել «կարևոր հումքի» ռուսական տարբերակին փոխարինելու հարցի շուրջ, գրում է DPA-ն։ «Կանադան նույնքան հարուստ է բնական ռեսուրսներով, որքան Ռուսաստանը, միակ տարբերությամբ, որ այն ամուր ժողովրդավարական երկիր է»,- պնդում է Շոլցը: Նա հավելել է, որ Բեռլինը ցանկանում է սերտորեն համագործակցել Օտտավայի հետ հատկապես կանաչ ջրածնային տնտեսություն…

Read More
Եվրոպայում հազար խորանարդ գազի գինը գերազանցել է 2800 դոլարը

Եվրոպայում հազար խորանարդ գազի գինը գերազանցել է 2800 դոլարը

Օգոստոսի 22-ին, սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը բարձրացել է գրեթե 8 տոկոսով՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 2800 դոլարը։ ICE-ի տվյալների համաձայն՝ մարտից ի վեր սա առաջին դեպքն է: Օգոստոսի 19-ի դրությամբ՝ գինը 2700 դոլարի շեմին էր։ Օգոստոսի սկզբին ռուսական «Գազպրոմը» հայտարարեց, որ ժամանակավորապես կփակի միակ գործող գազամղիչ շարքը, որը սնուցում է «Հյուսիսային հոսք» գազատարը:…

Read More
Խորհրդարանը աշնանային նստաշրջանի աշխատանքները կսկսի սեպտեմբերի 6-ից |

Խորհրդարանը աշնանային նստաշրջանի աշխատանքները կսկսի սեպտեմբերի 6-ից |

Խորհրդարանը աշնանային նստաշրջանի աշխատանքները կսկսի սեպտեմբերի 6-ից։ Կանոնակարգի համաձայն՝ աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը։ Ամենայն հավանականությամբ աշնանային նստաշրջանը կբացվի լիագումար նիստով, իսկ լիագումար նիստերը՝ սեպտեմբերի 6-9-ը ընկած շաբաթվա ընթացքում։ 10-րդ գումարման խորհրդարանի այս աշնանային նստաշրջանը բավականին հագեցած է լինելու, ինչը պայմանավորված է օրենսդիր մարմնում շուրջ տասը աշխատանքային խմբերի Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների վրա…

Read More
Անտառային հրդեհ Բորժոմիում. բնակավայրերում հրդեհի տարածման վտանգ չկա

Անտառային հրդեհ Բորժոմիում. բնակավայրերում հրդեհի տարածման վտանգ չկա

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է Բորժոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհի մարման ընթացքի մասին։ Ծառայությունից հայտնում են, որ հրդեհի դեպի բնակավայրեր տարածվելու վտանգը վերացվել է։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը մարվել է ողջ գիշեր։ «Սահմանային ծառայության ուղղաթիռները վերսկսել են հրդեհի մարումը առավոտյան։ Դեպքի վայր են մոբիլիզացվել հրշեջ մեքենաներ։ Այս պահին հրդեհի դեպի բնակավայրեր տարածվելու վտանգը վերացված է»,- ասված…

Read More