
Արցախի ԱԺ-ի խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը
Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ղեկավարները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ, քննարկել Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հետ կապված հարցեր: Նոր երթուղու անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները: Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) — Նոր երթուղին միջանցքի կարգավիճակ է ունենալու, և այդտեղ 2,5-ական կիլոմետրանոց հատվածներում չեն լինելու ադրբեջանական հենակետեր: Հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ…