Հունգարիան «Ռոսատոմին» թույլ է տվել կառուցել «Պակշ-2» ատոմակայանի հինգերորդ և վեցերորդ բլոկները

Հունգարիան «Ռոսատոմին» թույլ է տվել կառուցել «Պակշ-2» ատոմակայանի հինգերորդ և վեցերորդ բլոկները

Հունգարիայի ատոմային էներգիայի վարչությունը «Ռոսատոմին» թույլատրել է կառուցել «Պակշ-2» ԱԷԿ-ի հինգերորդ և վեցերորդ էներգաբլոկները՝ հայտնում է Interfax-ը: Հունգարիայի միակ ատոմակայանը՝ «Պակշը», որը գտնվում է Բուդապեշտից 100 կմ հեռու, կառուցվել է Խորհրդային Միության նախագծով, շահագործում է չորս բլոկ՝ ВВЭР-440 ռեակտորներով։ «Պակշ» ատոմակայանն այժմ արտադրում է Հունգարիայի ամբողջ էլեկտրաէներգիայի գրեթե կեսը, իսկ երկու նոր էներգաբլոկների շահագործման դեպքում այն կկրկնապատկվի:…

Read More
Ալպյան սառցադաշտերն աստիճանաբար անհետանում են

Ալպյան սառցադաշտերն աստիճանաբար անհետանում են

Շվեյցարական սառցադաշտերն արագ հալվում են։ 3000 մետր բարձրության վրա հնարավոր է տեսնել մի ճանապարհ, որը հռոմեական ժամանակներից ծածկված է եղել սառույցով։ Այս ամիս սառցադաշտերից մեկի վրա հայտնաբերվել են 1968 թվականին անհետ կորած ինքնաթիռի բեկորները։ Վերջին ամիսներին Ալպերի տարբեր հատվածներում հայտնաբերվել են մարդկանց մասունքներ։ Նախկինում նման գտածոները հազվադեպ էին։ Այժմ դրանք հանդիպում են գրեթե ամեն տարի…

Read More
Ախալքալաքի «Աբուլ»֊ը 5։0 հաշվով հաղթեց Թբիլիսիի  «Մերանի-3»֊ին

Ախալքալաքի «Աբուլ»֊ը 5։0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Մերանի-3»֊ին

Այսօր՝ օգոստոսի 26֊ին Ախալքալաքի մարզադաշտում «Աբուլը» թիմը Վրաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում հյուրընկալեց Թբիլիսիի «Մերանի-3»֊ին եւ 5։0 հաշվով հաղթանակ տարավ, արդյունքում Ախալքալաքի թիմը մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականից բարձրացավ առաջին տեղով։ Թիմը լավ պատրաստվածություն է ցուցաբերել երկրորդ տուրի մեկնարկին։ Խաղի ընթացքում գոլերի հեղինակ են դարձել՝Ավետիսյան Սուրեն՝ 2 գոլՄուրադաշվիլի Զազա՝ 1…

Read More
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղափոխվել է 46 մոնումենտալ հուշարձան

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղափոխվել է 46 մոնումենտալ հուշարձան

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավարտել է Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից պատմամշակութային հուշարձանների տեղափոխման գործընթացը: Տեղափոխվել է մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Լեռնիկ Հովհաննիսյան (Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) — Բնակչության տարհանման պլանի համաձայն՝ երբ բնակչությունը տարհանվում է, տարհանվում են նաև մշակութային արժեքները, գրադարանային…

Read More
Պոդոլյակը Ռուսաստանի հետ բանակցություններն անվանել է մահացու և ասել, որ Զելենսկին դեմ է դրանց. The Hill

Պոդոլյակը Ռուսաստանի հետ բանակցություններն անվանել է մահացու և ասել, որ Զելենսկին դեմ է դրանց. The Hill

Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Ամերիկյան Hill թերթի հետ հարցազրույցում Ռուսաստանի հետ բանակցություններն անվանել է «մահվան դատավճիռ» և ասել, որ Զելենսկին դեմ է դրանց։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից, ռազմական գործողություններն ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Կիևից պատասխան չկա։ ՌԴ…

Read More
Բրիտանացիները միշտ կմնան Ֆրանսիայի բարեկամը՝ ասել է Մակրոնը. Reuters

Բրիտանացիները միշտ կմնան Ֆրանսիայի բարեկամը՝ ասել է Մակրոնը. Reuters

Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի դաշնակիցն է, և բրիտանացիները միշտ կմնան Ֆրանսիայի բարեկամը, չնայած նրանց ղեկավարների՝ երբեմն թույլ տված սխալներին՝ օգոստոսի 26-ին Ալժիրում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի բարեկամն է, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով Բրիտանիայի վարչապետի թեկնածու Լիզ Թրասի մեկնաբանությունների մասին հարցին:  «Եթե Ֆրանսիան և Բրիտանիան…

Read More
Վիտալի Բալասանյանը երբևէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ. Արցախի ԱԽ գրասենյակ

Վիտալի Բալասանյանը երբևէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ. Արցախի ԱԽ գրասենյակ

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում է տարածել, որում ասվում է՝ որոշ սոցիալական ցանցերով, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող ռեսուրսներով շրջանառվում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի լուսանկարներից մեկը, և տեղադրվում են կեղծ լուրեր առ այն, թե իբր «Վիտալի Բալասանյանը Բերձորի հանձնում-ընդունումն է անում»։  Նշվում է՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքի բերումով մշտապես…

Read More
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության երաշխիքներ է ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության երաշխիքներ է ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելությունը Զապորոժիեի ատոմակայանում անվտանգության երաշխիքներ է ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ փոխանցում է РИА Новости-ն։ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ, ինչպես նաև զրուցել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Պուտինի ու Զելենսկու հետ և երկու կողմից ստացել է անվտանգության…

Read More
ԿՀՎ-ն սպառնացել է թուրք գործարարներին Ռուսաստանի հետ գործարքների համար. ԶԼՄ-ներ

ԿՀՎ-ն սպառնացել է թուրք գործարարներին Ռուսաստանի հետ գործարքների համար. ԶԼՄ-ներ

ԿՀՎ-ն սպառնացել է թուրք գործարարներին՝ Ռուսաստանի հետ գործարքների համար. թուրքական կողմին հարցրել են ռուսներին անշարժ գույքի վաճառքի պայմանագրերի մասին՝ գրում է Yeni Şafak թերթը։ Հրապարակման համաձայն՝ Թուրքիայում ԿՀՎ ներկայացուցիչը զանգահարել և բացահայտ սպառնացել է ռուսական ընկերությունների հետ բնակարանների գնման մեջ ներգրավված շինարարական ընկերությունների պաշտոնյաներին։ Wall Street Journal պարբերականի տեղեկությունների համաձայն էլ՝ ԱՄՆ-ը Թուրքիային զգուշացրել է,…

Read More
ՆԳՆ. Բորջոմիում մարված և տեղայնացված հրդեհային օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը

ՆԳՆ. Բորջոմիում մարված և տեղայնացված հրդեհային օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը

Բորջոմիի մունիցիպալիտետում ողջ գիշեր ուժեղացված ուժերով շարունակաբար իրականացվել են հրդեհի տեղայնացման և լուծարման աշխատանքները։ Ներկայումս կրակի լիկվիդացված և տեղայնացված օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։ Ըստ նրանց հաղորդագրության՝ գործընթացին դեռևս ակտիվորեն մասնակցում են ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև շրջակա միջավայրի և գյուղատնտեսության…

Read More
«Բայրաքթար» արտադրող ընկերությունը բացառել է Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարումը

«Բայրաքթար» արտադրող ընկերությունը բացառել է Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարումը

Թուրքական «Բայքար» ընկերությունը հնարավոր չի համարում Ռուսաստանին իր «Բայրաքթար» մարտական ​​անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում։ «Մեզ համար փողը առաջնահերթություն չէ, փողն ու նյութական ռեսուրսները երբեք նպատակ չեն եղել մեր բիզնեսում, իսկ Ուկրաինայի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը երկար տարիներ շարունակվում է»,- ասել…

Read More
Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը
		26.08.2022 . Արցախ

Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը 26.08.2022 . Արցախ

Առաջնորդվելով Արցախի Հանրապետության կառավարության 2019 թ․ հուլիսի 6-ի թիվ 577-Ն որոշման հիման վրա Արցախի ԿԳՄՍ նախարարի՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո համայնքներում գտնվող մշակութային արժեքների տարհանման մասին հրամանով՝ մինչև օգոստոսի 25-ը վերոնշյալ բնակավայրերից տարհանվել են տեղափոխման ենթակա նյութական մշակութային արժեքները (թանգարանային նմուշներ, գրադարանների գրքային ֆոնդ, մոնումենտալ արվեստի հուշարձաններ)։ Այս պահին հուշարձանների տարհանման գործընթացն…

Read More
Շոլցը հրաժարվել է Կիևին մատակարարել զենք, որով հնարավոր է հարձակվել Ռուսաստանի վրա

Շոլցը հրաժարվել է Կիևին մատակարարել զենք, որով հնարավոր է հարձակվել Ռուսաստանի վրա

Գերմանիան զենք չի մատակարարի Ուկրաինային՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հայտնում է T-Online-ը։ Նա պարզաբանել է, որ այս դիրքորոշման նպատակն է թույլ չտալ լարվածության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բոլորը պետք է հետևեն այս սկզբունքին»,- ասել է Շոլցը: Օգոստոսի 19-ին կանցլերն ասել է, որ Գերմանիան Ուկրաինային «շատ, շատ զենք»…

Read More
Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

Արցախի ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 31-ը ներառյալ։   Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:   Արցախի ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։    

Read More
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում առաքելության մշտական ներկայության հնարավորության մասին

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում առաքելության մշտական ներկայության հնարավորության մասին

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ պետք է որոշվեն Զապորոժիեի ատոմակայանում գործակալության առաքելության պարամետրերը և, հնարավոր է, հաստատվի կառույցի մշտական ​​ներկայությունը տեղում՝ հայտնում է РИА Новости-ն։ «Սա դժվար առաքելություն է… Մենք պետք է ապահովենք երթուղին, պետք է դա անենք երկու երկրների հետ համակարգված… Մենք նաև պետք է ապավինենք…

Read More
ԱՄՆ-ը պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը՝ դեսպան Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակելու առիթով

ԱՄՆ-ը պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը՝ դեսպան Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակելու առիթով

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու վերաբերյալ՝ պաշտոնական Բաքվի քննադատական արձագանքին: Հանրային կապերի գրասենյակի փոխխոսնակ Վեդանթ Պանտելը նշել է՝ ԱՄՆ պետքարտուղարը Ֆիլիպ Ռիկերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու ԱՄՆ-ի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։ «Մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես…

Read More