
Ղազախստանը մեկ տարով դադարեցնում է ռազմական արտադրանքի արտահանումը
Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը պաշտպանական արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նիստ է անցկացրել: Մասնակիցները քննարկել են մինչև 2023թ. օգոստոսի վերջը սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության արտադրանքի արտահանումը դադարեցնելու՝ արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության առաջարկը: Առաջարկը հանձնաժողովի անդամները հավանության են արժանացրել։