Ազգային երգն ու պարը Գումբուրդոյի ձորի պռնկից

Ազգային երգն ու պարը Գումբուրդոյի ձորի պռնկից

Այսօր՝ օգոստոսի 29֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղի պարի խմբի սաները ներկայացան  հաշվետու համերգով։ Դաշտահանդեսի նախաձեռնողը պարուսույց Ռադիկ Եզոյանն է, ով չորս ամիս է, ինչ աշխատաում է Գումբուրդոյի 70֊ից ավելի երեխաների հետ, սովորեցնելով ինչպես հայկական ազգագրական պարեր, այնպես էլ վրացական, ռուսական և այլ ազգերի պարեր։
Ռադիկը նշում է որ, այսպիսի փոքրիկ նախաձեռնության գաղափարը թե՛ երեխաների սովորածը ծնողներին ներկայացնելն է, և թե՛ սաներին ոգևորելն ու մոտիվացնելը։
Միջոցառմանը ներկայացվեց հայկական ազգագրական պարերից Փափուռին, էջմիածինը, Կարնո քոչարին, Ֆնջանը, վրացական պարերից ռաճուլին , իսկ ամենափորքր խումբը ներկայացավ ռուսական ու մանկական այլ պարերով։
Ծնողները ևս ոգևորված էին, նշելով որ գոհ են ընդհանուր արդյունքից, առանձին շնորհակալություն հայտնելով պարուսույցին, յուրաքանյուր երեխայի առանձնակի ուշադրություն դարձնելու և մշակույթը նրանց մեջ սերմանելու համար։
Միջոցառման ընթացքում պարուսույցը երեխաների համար կազմակերպել էր հաճելի անակնկալ՝ հրավիրելով մուլտհերոսների։
Դաշտահանդեսի  վերջում ներկաները պարեցին շուրջպար։