Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը

Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը



ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, այսօր Բրյուսելում նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին: Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է խթանելու Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ և խաղաղ ապագան։

Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը: